Դեմիան
Դեմիան. Էմիլ Զինքլերի երիտասարդության պատմությունը գերմ.՝ Demian | |
---|---|
![]() First edition (German) | |
Հեղինակ | Հերման Հեսսե |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | փիլիսոփայական վեպ և երևակայական նովել |
Բնօրինակ լեզու | Գերմաներեն |
Ստեղծման տարեթիվ | 1919 |
Էջեր | 214 (հայերեն) |
Նախորդ | Knulp? |
Երկիր | Գերմանիա |
Հրատարակիչ | Fischer Verlag |
Հրատարակման տարեթիվ | 1919 |
Թարգմանիչ հայերեն | Աշոտ Ալեքսանյան |
Հրատարակում հայերեն | Քյուրքչյան, 2017 |
OCLC | 40739012 |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/74222 |
Դեմիան. Էմիլ Զինքլերի երիտասարդության պատմություն, Հերման Հեսսեի դաստիարակչական վեպերից (գերմաներեն՝ Bildungsroman), որն առաջին անգամ հրատարակվել է 1919թ., իսկ նախաբանն ավելացվել է 1960 թ.: Դեմիանն առաջին անգամ հրատարակվել է Էմիլ Զինքլերի՝ պատմությունը պատմողի անվան տակ, իսկ ավելի ուշ բացահայտվել է, որ հեղինակը Հեսսեն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմիլ Զինքլերը մի երիտասարդ է, ով մեծացել է միջին խավի ընտանիքում։ Էմիլի ողջ գոյությունը նման է երկու աշխարհների միջև պայքարի՝ պատրանքի աշխարհի (կապված հինդուիստական Մայա (պատրանք) գաղափարի հետ) և իրական՝ հոգևոր ճշմարտության աշխարհի։ Պատմության ընթացքում ուղղորդվելով իր առեղծվածային դասընկերոջ՝ Մաքս Դեմիանի կողմից՝ նա հեռանում և ընդվզում է առերևույթ աշխարհի իդեալների դեմ, և ի վերջո հասնում է ինքնադրսևորմանն ու իր անձի կայացմանը։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էմիլ Զինքլերը վեպի գլխավոր հերոսն է։ Զինքլերը մոլորվել է այն գաղափարների շուրջ, թե ինչ է իր կյանքը, և թե ինչ է այն լինելու, և ողջ վեպի ընթացքում ուղղորդող է փնտրում։ Նա մշտապես որևէ ավելի մեծ կերպարի կողմից հաստատման կարիք է զգում և ուղղորդողներ է տեսնում այնպիսի կերպարների մեջ, ինչպիսիք են Պիստորիուսը, Դեմիանն ու Էվան։
- Զինքլերի մայրն ու հայրը խորհրդանշում են ապահովություն, որի գրկում Զինքլերը սկզբում ապաստան է գտնում, Բայց որի դեմ նա ի վերջո ընդվզում է։
- Ֆրանց Քրոմերն անկարգ անձնավորություն է, ում գործադրած հոգեբանական ճնշումն ու տանջանքը Զինքլերին մղում են դեպի Դեմիանը։
- Մաքս Դեմիանը Զինքլերի մանկության ընկերն է՝ նրա ուղղորդողը։ Նա Զինքլերին տանում է դեպի կայացում՝ ասես լինելով նրա «պահապան ոգին»։
- Ալֆոնս Բեքը գիշերօթիկի ամենատարիքավոր սանն է, ով Զինքլերին վերաբերվում էր «ծաղրանքով ու հորեղբոր պես»։ Բեքը ևս մի փոքր ուղղորդողի առաքելություն է կատարում՝ նրան ծանոթացնելով ալկոհոլի սքանչալիքների ու որոգայթների հետ։
- Պիստորիուսը ծխական քահանա է, երգեհոնահար տեղական եկեղեցում, և Զինքլերի ժամանակավոր ուղղորդիչը։ Նա Զինքլերին սովորեցնում է նայել ներս՝ սեփական հոգու մեջ։
- Ֆրաու Էվան Մաքս Դեմիանի մայրն է։ Էվան Զինքլերի համար դառնում է կյանքի կատարյալ մարմնավորողը՝ նախ նրա նկարներում ու տեսիլքներում, և ապա՝ որպես անձ՝ իր կերպարով։
Յունգի ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած առնվազն 1914թ. (եթե ոչ 1909թ.)՝ Հեսսեն տարված էր հոգեվերլուծությամբ, որը զարգացում էր ապրում՝ տարածվելով գերմանական մտածողության մեջ։ 1910-ական թթ. Հեսսեն զգաց, որ իր հոգեբանական դժվարությունները, որոնք, սկսած երիտասարդ տարիքից, տանջանքի պատճառ են եղել, պետք էր լուծել հոգեթերապիայի միջոցով։ 1916-17թթ. նա անցավ հոգեվերլուծության բուժման կուրս դոկտոր Ժոզեֆ Լանգի հետ, ով Կարլ Յունգի աշակերտն էր։ Լանգի հետ նրա կապից, և ավելի ուշ՝ 1921 թ., Յունգի հետ հոգեվերլուծություն անցնելուց հետո Հեսսեն խիստ հետաքրքրվեց յունգյան վերլուծությամբ և մեկնաբանությամբ։ Դեմիանը լի է յունգյան օրինակներով ու սիմվոլիկայով։ Բացի այդ հոգեվերլուծությունը թույլ տվեց Հեսսեին նաև բացահայտել այն հոգեբանական խնդիրները, որոնք նա ունեցել է երիտասարդ տարիքում, այդ թվում՝ ներքին լարվածությունը, որն առաջացել էր իր սեփական ինստինկտների և իր ծնողների խիստ խրատատվության բախման հետևանքով։ Նման թեմաները տեղ են գտել Հեսսեի վեպում՝ որպես կիսաինքնակենսագրական մտորումներ յունգյան փիլիսոփայության՝ իր սեփական բացահայտման վերաբերյալ[1]։
Թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բախում երկատվածության հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական թեմաներից մեկը հակադիր ուժերի գոյությունն է, և միաժամանակ երկուսի անհրաժեշտության գաղափարը։
Հոգևոր լուսավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը կառուցված է գնոստիցիզմի գաղափարի շուրջ, մասնավորապես՝ Աբրաքսաս Աստծու՝ արտացոլելով Կարլ Յունգի հոգեբանության ազդեցությունը։ Ըստ Հեսսեի՝ վեպը յունգյան ինդիվիդուացիայի պատմություն է՝ դեպի անգիտակցականը թափանցելու գործընթաց։
Կանայք «Դեմիան»-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանայք էական դեր են խաղում Դեմիան-ում ՝ ըստ յունգյան մեկնաբանության։ Սկզբում Զինքլերն ուղղվում է դեպի մայրն ու քույրերը, և անգամ դեպի սպասուհին։ Քանի դեռ դպրոցում էր, նա տեսնում է մի գեղեցիկ կնոջ, որին կոչում է Բեատրիչե, և վեպի վերջում, երբ Զինքլերը պատանի է, նա բացահայտում է Դեմիանի մորը՝ Ֆրաու Էվային։ Այս կանայք պատմության մեջ էական դեր չեն խաղում, բայց Հեսսեն նրանց օգտագործում է սիմվոլիկ կերպով՝ արտացոլելով Զինքլերի մտքի խորությունը։
Սիմվոլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստված Աբրաքսաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնոստիկական աստվածություն Աբրաքսասը ողջ երկի մեջ օգտագործվում է որպես խորհրդանիշ՝ իդեալականացնելով աշխարհի բարու և չարի փոխկապվածությունը։ Դեմիանը պնդում է, որ Եհովան՝ հրեական Աստվածը, իրականում Աստծու միայն մեկ կողմն է. նա իշխում է այն ամենի վրա, ինչ բարերար է, բայց աշխարհն ունի մեկ այլ կողմ ևս, և անսահման Աստվածը պետք է ընդգրկի աշխարհի երկու կողմն էլ։ Աբրաքսասի սիմվոլը հայտնվում է որպես մի թռչուն՝ ձվից կամ երկրագնդից դուրս գալիս։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Timms, Edward (1990). Peter Collier and Judy Davies (ed.). Modernism and the European Unconscious. Oxford: Polity Press. ISBN 0-7456-0519-2.
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|