Դեմետրիուս Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմետրիուս Ջոնսոն
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1986(1986-08-13) (37 տարեկան)
ԾննդավայրMadisonville, Կենտուկի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունWashington High School?
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ
 Demetrious Johnson Վիքիպահեստում

Դեմետրիուս Խրիսնա Ջոնսոն (անգլ.՝ Demetrious Khrisna Johnson, օգոստոսի 13, 1986(1986-08-13), Madisonville, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի խառը ոճի մենամարտիկ, հանդես է գալիս ONE-ի հովանու ներքո՝ թեթևագույն քաշային կարգում։ UFC-ի թեթևագույն քաշային կարգի նախկին չեմպիոն և ամենաերկարատև տիտղոսի պաշտպանության շարքի սեփականատեր (տասնմեկ)։

ESPN.com MMAWeekly-ն և UFC-ն Ջոնսոնին անվանում են աշխարհի մեծագույն մարտիկներից մեկը[1][2][3]։ 2018 թվականի մարտի դրությամբ UFC-ի պաշտոնական վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցնում լավագույն մարտիկների շարքում՝ անկախ քաշային կարգից (անգլ.՝ pound-for-pound)[4]: Sherdog-ի վարկանիշը Ջոնսոնին առաջին տեղն է դնում լավագույն մարտիկների ցուցակում՝ անկախ քաշային կարգից[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն (2012 - 2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոտու ճանապարհին Ջոնսոնը բախվել է Ժոզեֆ Բենավիդեսի հետ 2012 թվականի սեպտեմբերի 22-ին թեթևագույն քաշային կարգում, UFC 152 մրցաշարի եզրափակչում՝ հաղթելով մրցակցին մրցավարների առանձին որոշմամբ (48-47, 47-48, 49-46)[6]։

Թեթևագույն քաշային կարգում UFC-ի ցուցակում առաջինը դառնալու համար Ջոնսոնը պայքարել է Ջոն Դոդսոնի դեմ 2013 թվականի հունվարի 26-ին UFC on Fox 3 մրցաշարում[7]։ Դոդսոնին հաջողվել է համապատասխանել Ջոնսոնի արագությանը, ինչպես նաև երկու նետում անցկացնել, սակայն Ջոնսոնին հաջողվել է հաղթել իր պայքարի շնորհիվ։ Ջոնսոնը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ (48-47, 49-46, 48-47)։ Երկու մարտիկներն էլ արժանացել են «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակին[8][9]։

Հետագայում Ջոնսոնը 2013 թվականի ապրիլի 13-ին Ultimate Fighter 17 Finale մրցաշարում բախվել է Ջոն Մորագայի հետ։ Սակայն, Ջոնսոնը ստիպված է եղել դուրս գալ մարտից վնասվածքի պատճառով և Մորագան հանվել է միջոցառումից, պայքարը տեղափոխվել է և, ի վերջո, տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 27-ին UFC on Fox 8 մրցաշարում։ Ջոնսոնը պայքարում գերիշխում էր գրեթե բոլոր հինգ ռաունդներում, և հինգերորդ ռաունդի վերջում հաղթել է արմունկի լծակով։ Ջոնսոնն արժանացել է «Երեկոյի ցավեցնող հնարք» մրցանակին։

Ժոզեֆ Բենավիդեսի հետ ռևանշ-հանդիպումը սպասվում էր 2013 թվականի նոյեմբերի 30-ին Ultimate Fighter 18 Finale-ի շրջանակներում։ Սակայն մենամարտը տեղափոխվել էր 2013 թվականի դեկտեմբերի 14-ին UFC Fox 9՝ այդ միջոցառման գլխավոր մենամարտի հետաձգման պատճառով։ Ջոնսոնը առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է պատասխան մենամարտում, լինելով Բենավիդեսին կանգնեցրած առաջին մարդը։ Այս մենամարտի համար Ջոնսը արժանացել է «Երեկոյի լավագույն նոկաուտ» մրցանակին[10]։

Այնուհետև Ջոնսոնը 2014 թվականի հունիսի 14-ին UFC 174 մրցաշարում բախվել է ռուս մարտիկ Ալի Բագաուտինովի հետ։ Նա չորրորդ անգամ հաջողությամբ պաշտպանել է իր տիտղոսը՝ հաղթելով մրցավարների միաձայն որոշմամբ[11]։ Բրիտանական Կոլումբիայի Ատլետիկ հանձնաժողովը (BCAC) մենամարտից հետո հայտարարել է, որ Բագաուտինովի էրիթրոպոետինի թեստը դրական է ցույց տվել մինչ տիտղոսի համար մենամարտը։ Ի պատասխան՝ BCAC-ը Բագաուտինովին մեկ տարով հեռացրել է ելույթներից[12]։

Ջոնսոնը հինգերորդ անգամ պաշտպանել է իր տիտղոսը Քրիս Կարիասոյի դեմ 2014 թվականի սեպտեմբերի 27-ին, UFC 178-ի գլխավոր իրադարձության ժամանակ, երկրորդ ռաունդում հաղթելով կիմուրի ցավային հնարքով։ Սա առաջին անգամն էր UFC-ում, երբ տիտղոսի համար պայքարը հաղթել են կիմուրի հնարքով[13]։

2015 թվականի ապրիլի 25 ին UFC 186 մրցաշարում Ջոնսոնը պաշտպանել է իր տիտղոսը վեցերորդ անգամ անընդմեջ՝ հաղթելով Քիջի Հորիգուտիի անհավասար գոտեմարտում՝ արմունկի լծակ հնարքով 5-րդ ռաունդի 4-րդ րոպեի 59-րդ վայրկյանին։ Սա UFC-ի պատմության մենամարտի ամենաուշ կանգնեցումն էր։ Մենամարտից հետո Ջոնսոնը մրցանակի է արժանացել «Երեկոյի ելույթի» համար[14][15]։

Ջոն Դոդսոնի հետ ռևանշը կայացել Է 2015 թվականի սեպտեմբերի 5-ին UFC 191 մրցաշարի շրջանակներում։ Բավական միակողմանի պայքարում Ջոնսոնը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ[16]։

Ջոնսոնի հաջորդ մրցակիցը դարձել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Հենրի Սեհուդոն, նրանց մենամարտը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 23-ին UFC 197 մրցաշարում։ Ջոնսոնը տեխնիկական նոկաուտով հաղթել է առաջին ռաունդում՝ հասցնելով կորպուսին ծնկերիի հարվածներ[17]։ Ջոնսոնը ստացել է իր երկրորդ մրցանակաը «Երեկոյի ելույթի» համար[18]։

Ջոնսոնը Տիմ Էլիոթի հետ բախվել է 2016 թվականի դեկտեմբերի 3-ին The Ultimate Fighter 24 Finale մրցաշարում։ Ջոնսոնը կարողացել է հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ[19][20][20]։

Ջոնսոնը պետք է Վիլսոնի հետ հանդիպեր 2016 թվականի հուլիսի 30-ին UFC 201 մրցաշարում[21], սակայն հուլիսի 8-ին Ջոնսոնը հրաժարվել է մենամարտից մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով[22][23]։ Ջոնսոնը Ուիլսոնի հետ մարտի է դուրս եկել 2017 թվականի ապրիլի 15-ին UFC on Fox 24 մրցաշարի շրջանակներում։ Ջոնսոնը հաղթել է պայքարը երրորդ ռաունդում արմունկի լծակի շնորհիվ և ստացել է «Երեկոյի ելույթ» մրցանակը։ Այս հաղթանակով, Ջոնսոնը կարողացել է կրկնել  Անդերսոն Սիլվայի պատմական ռեկորդը. տասն անգամ տիտղոսի հաջող պաշտպանություն[24][25]։ UFC 216-ում Դեմետրիուս Ջոնսոնը հանդիպել է Ռեյ Բորգի հետ և 5-րդ ռաունդում հաղթել է ցավեցնող հնարքով և դրանով իսկ 11-րդ անգամ պաշտպանել իր տիտղոսը։ Ջոնսոնը գերազանցել է Անդերսոն Սիլվայի ռեկորդը, որը 10 անգամ պաշտպանել է UFC-ի չեմպիոնի տիտղոսը[26]։

2018 թվականի օգոստոսի 5-ին Դեմետրիուսը 12-րդ անգամ դուրս է եկել գոտու պաշտպանությանը Հենրի Սեհուդոյի դեմ։ Մենամարտը UFC 227 մրցաշարի՝ կարևորությամբ երկրորդն էր։ Մենամարտը շատ հավասար է անցել, առավելությունը մեկ մարտիկից մյուսին է անցել և տևել է 5 ռաունդ։ Մարտի ավարտից հետո մրցավարներից մեկը մրցամարտը գնահատել է Դեմետրիուսի օգտին (48-47), իսկ մյուս երկու մրցավարները գնահատել են Սեհուդոյի օգտին (48-47, 48-47)։ Այսպիսով, Ջոնսոնը կորցրել է տիտղոսը 11 հաջող պաշտպանությունից հետո, իսկ օլիմպիական չեմպիոն Հենրի Սեհուդոն դարձել է UFC-ի երկրորդ չեմպիոնը թեթևագույն դիվիզիոնի պատմության մեջ՝ ստեղծելով ամենաաղմկոտ ափսետներից մեկը։ Մենամարտը ստացել է «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակը։ 2018 թվականի հոկտեմբերին UFC-ն և The One-ը փոխանակել են իրենց աստղային մարտիկներին։ UFC-ն Ջոնսոնին փոխանակել է Բեն Ասքրենի հետ։

The One[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական փրոմոուշենում Դիմետրիուսը ցույց է տվել իր չեմպիոնական հավակնությունները։ Նրա դեբյուտը The One-ի պատերի ներսում տեղի է ունեցել 2019 թվականի մարտին, իր առաջին խաղում նա բավականին վստահ լուծել է ճապոնացի Յուա Վակամատսուի հարցերը[27]։ The One Գրան Պրիի կիսաեզրափակիչում, որը տեղի է ունեցել Մանիլայում 2019 թվականի օգոստոսին, Ջոնսոնը պարտության է մատնել ևս մեկ ճապոնացու՝ Տացումիտսու Վադեին և դուրս եկել եզրափակիչ[28]։

Տիտղոսներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ultimate Fighting Championship
    • UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն (1 անգամ, առաջին, հւմա)
    • Տիտղոսի 11 հաջող պաշտպանություն
    • Ամենաերկար հաղթանակների շարքը թեթևագույն քաշային կարգում (11)
    • «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակի մրցանակակիր (2 անգամ) ընդեմ Իան Միկոլայի և Ջոն Դոդսոնի
    • «Երերկոյի ելույթ» մրցանակի մրցանակակիր (3 անգամ) ընդեմ Կյոդզի Խորիգուտի, Հենրի Սեխուդոյի և Ուիլսոն ՌեյսիՖի
    • «Երեկոյի ցավեցնող հնարք» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընդեմ Ջոն Մորագի
    • «Երեկոյի լավագույն նոկաուտ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընդեմ Ժոժեֆ Բենավիդեսի
    • Տիտղոսի պաշտպանության ամենաերկար շարքի սեփականատեր
  • Sherdog
    • All-Violence First Team (2013)
  • ESPN
    • Լավագույն ցավեցնո/խեղդող հնարք (2015) ընդեմ Կյոդզի Խորիգուտի[29]
  • FoxSports.com
    • Տարվա լավագույն մարտիկ (2013)[30]
  • MMAJunkie.com
    • Ամսվա լավագույն ցավեցնո/խեղդող հնարք (2015 թվականի ապրիլ) ընդեմ Կյոդզի Խորիգուտի[31]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Report Card: Demetrious Johnson in a league of his own». ESPN.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  2. «Why Demetrious Johnson is the Pound-for-Pound King» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  3. «Dana White agrees with Rogan: Demetrious Johnson is 'pound-for-pound greatest'». MMAjunkie (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Fighter Rankings | UFC ®». UFC. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  5. Sherdog.com. «Sherdog.com's Pound-for-Pound Top 10». Sherdog. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  6. «UFC 152 results: Demetrious Johnson edges Joseph Benavidez, claims flyweight title». MMAjunkie (անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  7. «Mighty Mouse vs. Dodson headlines UFC on FOX 6». Bloody Elbow. 2012 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  8. Sherdog.com. «Demetrious Johnson Outduels John Dodson, Keeps Flyweight Title at UFC on Fox 6». Sherdog. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  9. Sherdog.com. «UFC on Fox 6 Bonuses: Demetrious Johnson, John Dodson, Anthony Pettis, Ryan Bader Net $50,000». Sherdog. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  10. «UFC on FOX 9 bonuses: Johnson, Faber, Barboza, Castillo win $50,000». MMAjunkie (անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  11. «Джонсон побеждает Багаутинова единогласным решением». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  12. «BCAC: Ali Bagautinov tests positive for EPO for UFC 174, suspended one year». MMAjunkie (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  13. «Demetrious Johnson dominates, submits Chris Cariaso in UFC 178 main event | FOX Sports». FOX Sports (անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  14. «'Mighty Mouse' Mauls Horiguchi, Submits Him Late!». MMAmania.com. 2015 թ․ ապրիլի 26. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  15. «UFC 186 bonuses: Yeah, duh – Demetrious Johnson got $50,000 for that craziness». MMAjunkie (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 26. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  16. «UFC 191 results: Demetrious Johnson near perfect in second title win over John Dodson». MMAjunkie (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  17. «Johnson steamrolls Cejudo, retains title». MMA Fighting. 2016 թ․ ապրիլի 24. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  18. Sherdog.com. «UFC 197 Bonuses: Johnson, Rodriguez, Roberts, Steele Pocket $50K Awards». Sherdog. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  19. «'TUF 24' gets other flyweight champs with coaches Benavidez, Cejudo; winner fights champ Johnson». MMAjunkie (անգլերեն). 2016 թ․ մայիսի 12. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  20. 20,0 20,1 «Tim Elliott wins 'TUF 24' flyweight tournament, challenges champ Demetrious Johnson at TUF 24 Finale». MMAjunkie (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  21. «Demetrious Johnson to defend flyweight title against Wilson Reis at UFC 201». MMAjunkie (անգլերեն). 2016 թ․ մայիսի 19. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  22. «Flyweight champ Demetrious Johnson out of UFC 201 due to injury | FOX Sports». FOX Sports (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 8. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  23. «Reports: Johnson hurt, withdraws from UFC 201». ESPN.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  24. «Demetrious Johnson mauls Wilson Reis to tie all-time record for UFC title defenses | FOX Sports». FOX Sports (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 15. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  25. «UFC on FOX 24 bonuses: History maker Demetrious Johnson among the night's winners». MMAjunkie (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 16. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  26. «Деметриус Джонсон победил Рэя Борга, став рекордсменом UFC по защите титула». Sports.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  27. «Деметриус Джонсон победно дебютировал в ONE Championship» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  28. «Деметриус Джонсон и Эдди Альварес стали финалистами Гран-при ONE Championship» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  29. Brett Okamoto (2015 թ․ հուլիսի 1). «Submission of the midyear: Demetrious Johnson's armbar of Kyoji Horiguchi» (անգլերեն). espn.go.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  30. Damon Martin (2013 թ․ դեկտեմբերի 31). «2013 Fighter of the Year: Demetrious Johnson» (անգլերեն). foxsports.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  31. Mike Bohn (2015 թ․ մայիսի 2). «MMAjunkie's 'Submission of the Month' for April is a highlight-reel record-breaker» (անգլերեն). mmajunkie.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
ներածական տիտղոս
UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն
2012 թվականի սեպտեմբերի 22 - 2018 թվականի օգոստոսի 4
Հաջորդող՝
Հենրի Սեխուդո
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմետրիուս Ջոնսոն» հոդվածին։