Դեմել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրուշակարան-սրճարան
Դեմել
գերմ.՝ Demel
«Դեմել» հրուշակարան-սրճարան
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունՎիեննա, Ներքին քաղաք, Կոլմարկտ 14
ՀիմնադիրԼյուդվիգ Դենե
Քրիստոֆ Դեմել
Հիմնադրման թվական1786թ.
🌐demel.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
Դեմելը Վիքիպահեստում

«Դեմել» (գերմ.՝ Demel), վիեննական հրուշակարան, որը գտնվում է Վիեննայի Ներքին քաղաքում՝ Կոլմարկտ 14 հասցեում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1778 թվականին Վյութեմբերգից Վիեննա է ժամանել հրուշակագործ Լյուդվիգ Դենեն և 1786 թվականին բացել սեփական հրուշակարանը։ 1799 թվականին՝ նրա մահից հետո, գործը շարունակում է այրին, ով ամուսնանում է հրուշակագործ Ֆրանց Վոլֆարտի հետ։ Վերջինիս մահից հետո հրուշակարանի գործը շարունակում է կնոջ առաջին ամուսնությունից ունեցած որդին՝ Ավգուստ Դենեն։ Ավգուստի որդին, ով իրավաբան էր, 1857 թվականին հրուշակարանը վաճառում է առաջին օգնական Քրիստոֆ Դեմելին։ Դեմելի օրոք հրուշակարանը ամրապնդել է դիրքերը շուկայում և ճանաչում ձեռք բերել։ Քրիստոֆի մահից հետո նրա գործը շարունակում են որդիները՝ Կառլը և Յոզեֆը[1][3]։

1874 թվականին, երբ հրուշակարանը տեղափոխվել է Հաբսբուրգների ձմեռային նստավայր՝ Հոֆբուրգին մոտ, այն ստացել է կայսերական տան մատակարարի կարգավիճակ։ Վիեննայի պալատական պարահանդեսների ու խնջույքների ժամանակ «Դեմել» հրուշակարանից կայսերական տան համար նույնիսկ սպասարկող անձնակազմ և հատուկ գույք էր վարձակալվում։ Հրուշակարանը անընդհատ պահպանում էր իր հեղինակավոր և հարգի կարգավիճակը՝ օգտագործելով փարիզյան հրուշակեղենի տեխնոլոգիաները։

1888 թվականին հրապարակի վերակառուցումից հետո Դեմելները ստիպված էին հրուշակարանը տեղափոխել Կոլմարկտ փողոց։ Կառույցի ներքին հարդարումը իրականացվում է կարմիր փայտից՝ նեոռոկոկո ոճով։ «Դեմելի» մշտական այցելուներն են դառնում կայսերական տան անդամները, և մասնավորապես, Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթը, վիեննական հասարակության այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսին է դերասանուհի Կատարինա Շրատը, իշխանուհի Պաուլինա ֆոն Մետերնիխը և այլք։ Այդ ժամանակահատվածում «Դեմելի» սպասարկող անձնակազմը համալրվում է բացառապես իգական սեռի ներկայացուցիչներով, ովքեր ուսանել էին մենաստաններում։ Նրանք կրում էին սև զգեստ և սպիտակ փոքրիկ գոգնոց։

Անշլյուսից հետո՝ 1938-1945 թվականներին, հրուշակարանի մշտական այցելուներն են դառնում Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության Վիեննայի գծով բարձրագույն կուսակցական պաշտոնակատար Բենեդիկտ ֆոն Շիրահը և նրա կինը՝ Հենրիետա ֆոն Շիրահ։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դեմել» հրուշակարանը հայտնի է ավստրիացի հրուշակագործ Ֆրանց Սաքերի բաղադրատոմսով պատրաստվող Սաքեր շոկոլադե տորթով, որը Սաքերի որդի Էդուարդի կողմից կատարելագործվել է հենց «Դեմել» հրուշակարանում աշխատելու տարիներին։ «Սքխեր» հյուրանոցի և «Դեմել» հրուշակարանի միջև երկար ժամանակ շահերի բախում էր ընթանում բաղադրատոմսի սեփականության մասով, որը 1965 թվականին դատարանում ավարտվեց ի օգուտ հյուրանոցի։ Դրանից հետո, «Դեմել» հրուշակարանի արտադրած Սաքեր տորթը սկսեց կրել «Դեմելյան Սաքեր տորթ» անվանումը։ Այն մինչ այժմ էլ պատրաստվում է ձեռքով և ի տարբերություն մրցակից տարբերակի չունի ծիրանի կոնֆիտյուրով միջին շերտ։ Զբոսաշրջիկների շրջանում ճանաչված է նաև շաքարի փոշով պատված մանուշակի թերթիկները, որոնք «Դեմելը» նախկինում մատակարարել է կայսերական պալատին[4][5][6][7][8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Demel Konditorei, Vienna. PlanetWare, abgerufen am 23. Februar 2013.
  2. Demel, Vien. Արխիվացված 2017-11-10 Wayback Machine(անգլ.)
  3. Oswald M. Klotz: Nostalgie mit Proksch und Plüsch: Konditorei Demel, Treff der Snobs. In: Die Presse. K.u.k. Hoflieferanten heute (II)/27. Dezember, 1976.(գերմ.)
  4. Felix Czeike: Historisches Lexikon Wien. Band 2. Kremayr & Scheriau, Wien 1993, ISBN 978-3-218-00544-9, S. 9(գերմ.)
  5. Federico von Berzeviczy-Pallavicini, Christian Brandstätter, Franz Hubmann: Die k.k. Hofzuckerbäckerei Demel. Ein Wiener Märchen. Mit einem einleitenden Essay von Gotthard Böhm, 74 Farb- und 28 Schwarzweiß-Abbildungen nach Photographien von Franz Hubmann und 76 Abbildungen nach Zeichnungen und Vignetten von Federico Pallavicini. Molden, Wien 1976, ISBN 3-217-00766-2.(գերմ.)
  6. Ingrid Haslinger, Erika Patka, Marie-Luise Jesch: Der süße Luxus. Die Hofzuckerbäckerei und die ehemaligen k. u. k. Hofzuckerbäcker Demel, Gerbeaud, Gerstner, Heiner, Rumpelmayer, Sluka. Eine Ausstellung des Kulturkreises Looshaus. Agens Werk Geyer + Reisser, Wien 1996, ISBN 3-9500302-4-7.(գերմ.)
  7. János Kalmár, Mella Waldstein: K.u.K. Hoflieferanten Wiens. Stocker, Graz 2001, ISBN 3-7020-0935-3. S. 16-21.(գերմ.)
  8. «Café Deme». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]