Դեղնագլուխ խաղտտնիկ
Դեղնագլուխ խաղտտնիկ | |
Դեղնագլուխ խաղտտնիկ (արու) | |
Դեղնագլուխ խաղտտնիկ (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Խաղտուտներ (Motacillidae) |
Ցեղ | Խաղտտնիկներ (Motacilla) |
Տեսակ | Դեղնագլուխ խաղտտնիկ (M. citreola) |
Միջազգային անվանում | |
Motacilla citreola | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Դեղնագլուխ խաղտտնիկ (լատին․՝ Motacilla citreola), խաղտտնիկների ընտանիքի թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Չվող է, հազվագյուտ։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 17 սմ է, թևերի բացվածքը՝ 24-27 սմ, մարմնի կողքերը մոխրագույն են, ներքևապոչը՝ սպիտակ, կտուցը և ոտքերը՝ սև, թևին կան երկու լայն, սպիտակ զոլեր։ Բնադրման շրջանում հասուն արուի գլուխը վառ դեղին է՝ հետին մասում սև կիսաօձիքով սահմանագծված։ Թիկնոցը և մեջքը բաց մոխրագույն են։ Էգի գագաթը բաց մոխրագույն է, ունկընկալները՝ խայտերով՝ բաց գույնի միջնամասով։ Հետբնադրման շրջանում էգը և արուն նման են բնադրման շրջանի էգին։ Երիտասարդի մարմնի փետրածածկը վերևից մոխրավուն է, ներքնապոչը՝ աղոտ սպիտակ, ճակատը և հետին մասում բաց գույնի սահմանագծված ունկընկալը՝ դարչնագույն երանգով, հոնքերի հետին մասը և թևերի զոլերը՝ լայն, սպիտակ։ Բնակվում է ճահճուտներում, լճերի ու լճակների ափերին, թաց մարգագետիններում։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է մանր անողնաշարավորներով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հայտնաբերվել է 1995 թվականին։ Վերջերս հաստատվել են նաև բնադրման փաստեր Գետաշեն (Արմավիրի մարզ), Հարթավան (Արագածոտնի մարզ), Բայանդուր (Շիրակի մարզ) գյուղերի ծայրամասերում, Արմաշի (Արարատի մարզ) ձկնաբուծական լճակների տարածքում։ Չուի ժամանակ մեծ երամներ չի կազմում, հաճախ հանդիպում է այլ խաղտտնիկների, ձիաթռչնակների խառը երամներում։ Արժեքավոր է որպես սակավաթիվ, սահմանափակ տարածված տեսակ։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ խիստ սահմանափակ արեալով։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում, և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Վերջին տարիներին կազմում է սակավաթիվ գաղութներ։
Վտանգման հիմնական գործոնները հայտնի չեն։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում։ Շիրակի մարզի բնադրավայրերը գտնվում են «Արփի լիճ» ազգային պարկի սահմաններում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղնագլուխ խաղտտնիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղնագլուխ խաղտտնիկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |