Դեղին թզուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգակը՝ G2V դասի տիպիկ աստղը, նկարահանված ռենգենյան տիրույթում

Դեղին թզուկ, գլխավոր հաջորդականության աստղերի ոչ շատ մեծ տիպ՝ 0,8-ից 1,2 Արեգակի զանգվածով և 5000-6000 Կ մակերևույթի ջերմաստճանով[1]: Իրենց Էներգիայի հիմնական աղբյուրը համարվում է հելիումի ջերմամիջուկային սինթեզը ջրածնից[2]: Ամենահայտնի դեղին թզուկը համարվում է Արևը: Այլ հայտնի աստղեր են՝ Կետի Տաուն, Կենտավրոսի Ալֆան, Հյուսիսային Թագի Ալֆան, Պեգասի 51[3][4][5]։

«Դեղին թզուկ» անվանումը սխալ է, քանի որ G-տիպի աստղերը դասվում են սպիտակից սկսած, ինչպես Արեգակը, մինչև շատ թույլ դեղին տիրույթում, ինչպես գլխավոր հաջորդականության՝ ավելի փոքր զանգվածով և լուսատվությամբ G-տիպի աստղերը[6]։ Արեգակն իրականում սպիտակ է, սակայն դեղին է թվում Երկրի մթնոլորտում ռելեյան ցրման պատճառով[7]։ Բացի այդ, չնայած «թզուկ» տերմինը կիրառվում է գլխավոր հաջորդականության դեղին աստղերը հսկա աստղերից տարբերակելու համար, դեղին թզուկները, ինչպիսին Արեգակն է, իրենց լուսավորությամբ ծածկում են Ծիր Կաթինի աստղերի 90%-ը (որոնք հիմնականում աղոտ նարնջագույն թզուկներ, կարմիր թզուկներ ու սպիտակ թզուկներ են)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Empirical bolometric corrections for the main-sequence, G. M. H. J. Habets and J. R. W. Heintze, Astronomy and Astrophysics Supplement 46 (November 1981), pp. 193–237.
  2. Stellar Evolution: Main Sequence to Giant(չաշխատող հղում), class notes, Astronomy 101, Valparaiso University, accessed on line June 19, 2007.
  3. Alpha Centauri A, SIMBAD query result. Accessed on line December 4, 2007.
  4. Tau Ceti, SIMBAD query result. Accessed on line December 4, 2007.
  5. 51 Pegasi, SIMBAD query result. Accessed on line December 4, 2007.
  6. What Color Are the Stars?, Mitchell N. Charity's webpage, accessed November 25, 2007
  7. Dissanaike George (19 October 1991)։ «Painting the sky red»։ New Scientist 132 (1791): 31–33