Դեհխոդա բառարան
Դեհխոդա բառարան պարս.՝ لغتنامه دهخدا | |
---|---|
Հեղինակ | Ali-Akbar Dehkhoda? |
Տեսակ | dictionary of the Persian language? |
Բնօրինակ լեզու | պարսկերեն |
Հրատարակիչ | Թեհրանի համալսարան |
Հրատարակման տարեթիվ | 1931 |
Դեհխոդա բառարան (պարս.՝ لغتنامهٔ دهخدا), պարսկերեն լեզվի բառարան, որը ստեղծել է Ալի Աքբար Դեհխոդան։ Բառարանը հրատարակվել է 1931 թվականին, բաղկացած է 200 հատորից։ Համարվում է պարսկերենի խոշորագույն հանրագիտարանային բառարանը։
Ներառում է գրական և պատմական տեքստերում հայտնաբերված բառապաշարի իմաստներն ու բացատրությունները: Միևնույն ժամանակ, այս բառարանը չի պարունակում բազմաթիվ գիտատեխնիկական եզրույթներ, որոնք բառարանը կազմելուց հետո են ներառվել պարսկերենում։ Բառարանի ժամանակակից լայնաֆորմատ (մոտ 30x50 սմ) հրատարակությունն ունի 67265 էջ՝ երեք սյունակով, մանր տառաչափով։
Բառարանի առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բառարանը պարունակում է մոտ 200 հազար բառակապակցություն, որոնցից շատերը հիմնավորված են օրինակներով։ Նման զգալի թվով օրինակներ բերելով՝ Դեհխոդան ոչ միայն ձգտել է պարզաբանել բառի իմաստը, այլև նկատի ուներ հետևյալ երկու հանգամանքները.
- ցանկանում էր բառույթը ցույց տալ իր պատմական զարգացման մեջ
- նպատակ ուներ բացատրել այս կամ այն բառույթի իմաստի էվոլյուցիան դասական պարսկերենի պատմության ընթացքում։
Բառարանն ունի մի շարք այլ յուրահատկություններ, ինչպիսիք են․
- պարունակում է բառակապակցություններ, տառանշաններ են կիրառված յուրաքանչյուր բառի արտասանությունը պարզաբանելու համար,
- մանրամասն դասընթաց է տրամադրում պարսկերեն լեզվի քերականության վերաբերյալ, բացի այդ, արձանագրում է Իրանի տարբեր շրջանների բարբառային բառապաշարը,
- բառարանը փորձում է իր կորպուսում տեղադրել տարբեր տեքստերից քաղված նախորդ սերունդների հասկացությունների և արտահայտությունների մեծ մասը և համեմատել դրանք ֆրանսերեն բառապաշարի հետ։ Անձերի կենսագրությունները և տեղանունների պատմությունը մանրակրկիտ ուսումնասիրվել են, բերված են աղբյուրներ յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ,
- բառարանում համապատասխան բառի դիմաց կան բույսերի, կենդանիների, անհատականությունների նկարներ, քարտեզներ, աղյուսակներ, տնտեսական վիճակագրություն, ինչպես նաև տարբեր ազգերի այբուբեններ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dehkhoda Institute & International Center for Persian Studies (Persian)
- Dehkhoda in Jazirehdanesh (Persian) Արխիվացված 2016-03-25 Wayback Machine
- Online version of the Dehkhoda Dictionary
- Dehkhoda Online Dictionary