Դեկրետ Թուրքահայաստանի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովկասի արտակարգ գործերի ժամանակավոր կոմիսար Ստեփան Շահումյան

«Թուրքահայաստանի մասին» դեկրետ, Արևմտյան Հայաստանի ինքնորոշման վերաբերյալ օրենք, որն ընդունել է Խորհրդային Ռուսաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդը 1917 թվականի դեկտեմբերի 29 (1918 թվականի հունվարի 11)-ին, ելնելով Հոկտեմբերյան խորհրդային մեծ հեղափոխության՝ ազգային հարցի լենինյան սկզբունքներից (անջատման և ինքնորոշման իրավունք ծայրամասերի բոլոր ժողովուրդներին՝ ուկրաինացիներին, ֆինլանդացիներին, էստոնացիներին և այլն)։ Հրապարակվել է «Պրավդա» թերթի 1917 թվականիի դեկտեմբերի 31-ի «Բանվորի կռիվը» թերթի 1918 թվականի հունվարի 25-ի»։ Հաստատվել է 1918 թվականի հունվարի 15(28)-ին, Խորհուրդների համառուսաստանյան 3-րդ համագումարում։

Դեկրետի հեղինակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկրետը կազմվել է Հայկական հարցը բնութագրող և նրա լուծման ուղիները մատնանշող զեկուցագրի հիման վրա, որը մշակվել էր Վլադիմիր Իլիչ Լենինի հանձնարարությամբ։ Զեկուցագրի հեղինակներն էին Վ․ Ավանեսովը, Վ․ Տերյանը, Ս․ Լուկաշինը, Պ․ Մակինցյանը և ուրիշներ։ Հավանաբար, դեկրետի մշակմանը մասնակցել է նաև Ստեփան Շահումյանը, որը բազմիցս հանդես էր եկել Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանությամբ և որպես Կովկասի գործերի արտակարգ ժամանակավոր կոմիսարի՝ նրա վրա էր դրվելու դեկրետի իրականացումը։

Դեկրետի կետերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկրետով Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պաշտպանում էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուս, զորքերի գրաված «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։ ժողկոմխորհուրդը գտնում էր, որ այդ իրավունքի իրագործումը հնարավոր Էր միայն մի շարք նախնական երաշխիքևերի պայմաններում, որոնք Էին․

  • Զորքերի դուրսբերումը «Թուրքահայաստանից» և հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ կազմակերպումը՝ բնակիչների անձնական և գույքային անվտանգությունը ապահովելու նպատակով,
  • Տարբեր երկրներում ցրված հայ գաղթականության, վտարանդի հայերի, ինչպես և պատերազմի ընթացքում թուրքական իշխանությունների կողմից բռնի կերպով Թուրքիայի խորքերն արտաքսված հայերի անարգել վերադարձը «Թուրքահայաստան»,
  • Վերջինիս ժամանակավոր ժողովրդական կառավարչության կազմակերպումը՝ հայ ժողովրդի դեմոկրատական հիմունքներով ընտրված դեպուտատների խորհրդի ձնով։
  • «Թուրքահայաստանի» աշխարհագրական սահմանները պետք է որոշեին հայ ժողովրղի՝ դեմոկրատականորևն ընտրված ներկայացուցիչները, խառը ն վիճելի (մուսուլմանական և այլն) օկրուգների դեմոկրատականորեն ընտրված ներկայացուցիչների համաձայնությամբ՝

ի հետ միասին, որին և հանձնարարվում Էր դեկրետի իրականացման հսկողությունը։ Դեկրևտը ստորագրել են ժողկոմսովետի նախագահ Վ․ Քհլյանովը (Լենին) ն Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար Ի․ Զուղաշվիլին (Ստալին)։ «Թուրքահայաստանի» մասին դեկրետը բոլշևիկյան կուսակցության լևնինյաև ազգային քաղաքականության վառ դրսևորումներից մեկն Էր, որը արդարացի հողի վրա Էր դնում Հայկական հարցի լուծումը, ազդարարում Արևմտյաև Հայաստանի անկախությունը և հռչակում արևմտահայությաև ազատ ինքնորոշման իրավունքը։ Հայ ժողովուրդը մեծ գոհունակությամբ ընդունեց այդ փաստաթուղթը։ Սակայն հետագա իրադարձությունները՝ Գերմանիայի և նրա դաշնակիցների հարձակումը Խորհրդային Ռուսաստանի վրա, թուրքական զորքերի ներխուժումը Անդրկովկաս և երկրամասի ներքին ու արտաքին բարդ իրավիճակը թույլ չտվեցին կենսագործելու դևկրետը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 334