Դեկան (կրթություն)
Դեկան (կրթություն), տիտղոսն օգտագործվում է ակադեմիական հաստատությունների (օրինակ՝ քոլեջների կամ համալսարանների) վարչական կառուցվածքում՝ նշանակելու այն անձին, ով զգալի լիազորություններ ունի որոշակի ակադեմիական ստորաբաժանման, գործունեության որոշակի ոլորտի կամ երկուսի նկատմամբ։ ԱՄՆ-ում և Կանադայում դեկանները սովորաբար համալսարանի պրոֆեսորներ են, որոնք ղեկավարում են համալսարանի ակադեմիական ստորաբաժանումները կամ կազմի մեջ մտնող քոլեջները։ Միացյալ Նահանգներում դեկանի տիտղոսը երբեմն կիրառվում է նաև մասնավոր դպրոցներում։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դեկան» (լատիներեն՝ decanus) տերմինն ի սկզբանե նշանակում է տասը զինվորից կամ վանականից բաղկացած խմբի ղեկավար։ Հետագայում եկեղեցական դեկանը դարձավ կանոնիկոսների կամ այլ կրոնական խմբերի ղեկավար։
Երբ համալսարանները ձևավորվեցին տաճարային և վանական դպրոցների հիման վրա, «դեկան» տիտղոսը սկսեց կիրառվել տարբեր վարչական պարտականություններ կատարող պաշտոնյաների նկատմամբ։
Օգտագործող երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիա և Ռումինիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայի և Ռումինիայի համալսարաններում դեկանը ֆակուլտետի ղեկավարն է, որը կարող է ներառել մի քանի ակադեմիական ամբիոններ։ Դեկանը կարող է նշանակել տեղակալներ, օրինակ՝ ուսումնական աշխատանքների գծով դեկանի տեղակալ կամ գիտական գործունեության գծով դեկանի տեղակալ։
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական համալսարաններում ֆակուլտետի ղեկավարը կոչվում է դեկան (ռուս.՝ декан), ինչը համարժեք է ամերիկյան համակարգի «դեպարտամենտի» (department) ղեկավարին։ Ֆակուլտետի վարչական մարմինը կոչվում է դեկանատ (ռուս.՝ деканат)։
Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադական համալսարանում կամ քոլեջում դեկանը սովորաբար ֆակուլտետի ղեկավարն է, որը կարող է ներառել մի քանի ակադեմիական բաժիններ: Տիպիկ պաշտոնները ներառում են արվեստի դեկան, ճարտարագիտության դեկան, գիտության դեկան և բիզնեսի դեկան: Շատ համալսարաններ ունեն նաև ասպիրանտուրայի դեկան, որը պատասխանատու է բուհի բոլոր մասերում ասպիրանտուրայում աշխատանքի համար:
Վաթերլոյի համալսարանի դեկանների աշխատանքի նկարագրությունը, հավանաբար, բնորոշ է, և մասամբ ասվում է. «Ֆակուլտետի դեկանը հիմնականում համալսարանի սպա է, ծառայում է այդ պաշտոնում Սենատում, համապատասխան խոշոր հանձնաժողովներում և համալսարանի այլ մարմիններում: Որպես համալսարանի սպա, դեկանն ունի երկակի դեր՝ անկախ դատողություններ անել ընդհանուր հարցերի վերաբերյալ և ներկայացնելու կոնկրետ դասախոսի քաղաքականությունը և դասախոսի տեսակետը: Ֆակուլտետի հարաբերությունները այլ ֆակուլտետների հետ՝ ապահովելու, որ դրանք ներդաշնակ լինեն և ծառայեն համալսարանի ընդհանուր նպատակներին[1]։
Որոշակի վարչական գործառույթների համար կարող են լինել դեկանի պատասխանատու դեկաններ: ՄակԳիլ համալսարանը նաև օգտագործում է պրոդեկանի կոչումը՝ դիմելու ժամանակավոր պաշտոնյային, որը պատասխանատու է թեկնածուական ատենախոսության պաշտպանության համար: Նրանք ծառայում են որպես ասպիրանտուրայի և ասպիրանտուրայի դեկանի անմիջական ներկայացուցիչ և պատասխանատու են, որ պաշտպանությունը կատարվի համալսարանի կանոնակարգին խիստ համապատասխան[2]:
Գերմանախոս երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանախոս երկրներում դեկանը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի՝ սովորաբար ֆակուլտետի ղեկավարն է։ Համալսարանները լայն հայեցողություն ունեն առանձին առարկաներ ֆակուլտետներում միավորելու հարցում. որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել ինքնավար ամբիոնների համեմատաբար ազատ միավորման՝ դեկանի համեմատաբար թույլ դերակատարմամբ, իսկ այլ դեպքերում ֆակուլտետները կարող են կազմակերպվել ավելի կենտրոնացված եղանակով։ Դեկանը սովորաբար ֆակուլտետի ավագ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչ է, ով ընտրվում է ֆակուլտետի խորհրդի կողմից։ Դեկանները չեն նշանակվում համալսարանի ղեկավարության կողմից, այլ հանդիսանում են ֆակուլտետի՝ ակադեմիական ինքնավարության իրավունքի դրսևորում։
Դեկանին աջակցում են մի քանի փոխդեկաններ, որոնք ստանձնում են ֆակուլտետի վարչական կառավարման որոշակի պարտականություններ, ինչպես նաև դեկանի օգնականը (անգլ.՝ Dekanatsrat): Փոխդեկանները նույնպես ընտրվում են ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից, մինչդեռ դեկանի օգնականի պաշտոնը սովորաբար երկարաժամկետ վարչական պաշտոն է, որը զբաղեցնող անձն ունենում է ակադեմիական ոլորտի հիմնավոր փորձառություն։
Մեծ Բրիտանիա և Իռլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Թագավորության որոշ համալսարաններում «դեկան» տերմինն օգտագործվում է ֆակուլտետի՝ փոխկապակցված ակադեմիական ամբիոնների ամբողջության ղեկավարի համար։ Օրինակներից է Արվեստի և հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը։ Նմանատիպ կիրառություն հանդիպում է նաև Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Դարհեմի համալսարանն ունի չորս ֆակուլտետների գործադիր դեկաններ (ներառյալ Դարհեմի համալսարանի Բիզնեսի դպրոցը)[3]։ Դարհեմի իրավաբանական դպրոցի ամբիոնի վարիչը նույնպես կրում է դեկանի կոչում[4]։
Քոլեջային համակարգ ունեցող համալսարաններում, այդ թվում՝ Օքսֆորդում, Քեմբրիջում և Լանկաստերում, յուրաքանչյուր քոլեջ կարող է ունենալ դեկան, ով պատասխանատու է կարգապահության համար[5][6]։ Կարգազանցության պատճառով դեկանի հետ հանդիպումը երբեմն անվանում են «deaning» (դեկանի կողմից կարգապահական քննարկման ենթարկվել)[5]։ Օքսֆորդի շատ քոլեջներում դեկանին աջակցում են մեկ կամ մի քանի կրտսեր դեկաններ։ Նրանք սովորաբար հետբուհական կրթության փուլում գտնվող ուսանողներ են, ովքեր պարտավոր են բնակվել քոլեջի տարածքում և դրա դիմաց ստանում են անվճար կացարան ու սնունդ, ինչպես նաև փոքր չափի կրթաթոշակ[7][8]։ Որոշ քոլեջներ օգտագործում են «օգնական դեկան» կամ «ենթադեկան» տերմինները[9][10]․ «Քրայսթ Չըրչ» (անգլ.՝ Christ Church) քոլեջում կիրառվում է «ուորդեն» (անգլ.՝ warden) տերմինը՝ ի տարբերություն մի շարք այլ քոլեջների, որտեղ այդ տերմինով կոչվում է քոլեջի ղեկավարը։ Նախկինում Լանկաստերի յուրաքանչյուր քոլեջ ուներ օգնական դեկաններ, սակայն այժմ կիրառվող պաշտոնի անվանումն է «քոլեջի համայնքի օգնական»[11]։
Դեկանը կարող է նաև (կամ դրա փոխարեն) պատասխանատու լինել քոլեջի մատուռի գործունեության համար։ Օրինակ՝ Քեմբրիջի Քուինս և Ջիզաս քոլեջներում քոլեջի դեկանի և մատուռի դեկանի պաշտոններն առանձնացված են[12][13]. նույն կերպ Դուբլինի Թրինիթի քոլեջում ավագ և կրտսեր դեկանների պաշտոնները (որոնք պատասխանատու են համապատասխանաբար ավագ և կրտսեր անդամների կարգապահության համար) տարբերվում են կացարանի դեկաններից (որոնք կազմակերպում են պաշտամունքային արարողությունները քոլեջի մատուռում)։ Օքսֆորդի Մագդալեն քոլեջում հոգևորականը կոչվում է աստվածաբանության դեկան և տարբերակվում է կարգապահության դեկանից ու բարեկեցության հարցերով զբաղվող դեկանից։ Օքսֆորդում տաճարի դեկանը «Քրայսթ Չըրչ» (անգլ.՝ Christ Church) քոլեջի ղեկավարն է։
Լոնդոնի Քինգս քոլեջի դեկանի պաշտոնը բրիտանական համալսարանների շրջանում յուրահատուկ է նրանով, որ այդ պաշտոնը զբաղեցնող անձը ձեռնադրված հոգևորական է, ով պատասխանատու է ուսանողների և աշխատակազմի հոգևոր զարգացման ու բարեկեցության ապահովման, ինչպես նաև հավատացյալների համայնքում հոգևոր կոչումների խրախուսման համար[14]։
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրագույն կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան բարձրագույն կրթության համակարգում լայնորեն կիրառվում են «դեկան» տերմինն ու պաշտոնը։ Թեև կիրառումը տարբեր ուսումնական հաստատություններում կարող է տարբերվել, այդ կոչումը հիմնականում օգտագործվում է երկու իմաստով.
Դեկանը սովորաբար համալսարանի կազմում գործող ամբիոնների կամ բաժինների խոշոր միավորման (օրինակ՝ «քաղաքային մասնաճյուղի դեկան», «արվեստների և գիտությունների քոլեջի դեկան», «բժշկական դպրոցի դեկան») ղեկավարն է։ Նրա պարտականությունների մեջ են մտնում դասախոսական կազմի համալրման հաստատումը, ակադեմիական քաղաքականության մշակումը, բյուջեի վերահսկումը, դրամահավաքը և այլ վարչական գործառույթներ։ Նման դեկանը սովորաբար տվյալ ստորաբաժանումներից մեկի հաստիքային (մշտական պաշտոն զբաղեցնող) պրոֆեսոր է, սակայն դեկանի պաշտոնը ստանձնելիս դադարեցնում է դասավանդման և գիտահետազոտական գործունեության մեծ մասը։
Բարձրագույն կրթության ոլորտում վարչական այլ բարձր պաշտոններ նույնպես կարող են կրել դեկանի կոչումը (կամ ավելի ցածր աստիճանի կոչում, ինչպիսիք են՝ դեկանի տեղակալ կամ դեկանի օգնական)։ Օրինակ՝ շատ քոլեջներում և համալսարաններում գործում է «ուսանողների գծով դեկանի» պաշտոնը, ով պատասխանատու է ուսանողներին առնչվող հարցերի համար, ինչպես նաև «դասախոսական կազմի գծով դեկանի» պաշտոնը, ով հանդես է գալիս որպես օղակ բարձրագույն ղեկավարության և դասախոսական կազմի միջև՝ ուսումնական հաստատության առօրյա կառավարման գործընթացում։
Մասնագիտական ուսումնական հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան իրավաբանական, բժշկական և այլ մասնագիտական ուսումնական հաստատությունների մեծ մասը գործում է համալսարանների կազմում, ուստի դրանց ղեկավար պաշտոնյան կոչվում է դեկան։ Դրանցից շատերն ունեն նաև մի քանի օգնական կամ փոխդեկան (օրինակ՝ ուսումնական գծով կամ ուսանողների հետ աշխատանքի գծով փոխդեկաններ), ինչպես նաև՝ սահմանափակ թվով փոխդեկաններ։
Ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի՝ իրավաբանական դպրոցների գործունեությանը վերաբերող կանոնակարգերը, որոնց պահպանումը պարտադիր է հաստատության կողմից ABA-ի հավատարմագրումը ստանալու և պահպանելու համար, սահմանում են իրավաբանական դպրոցի դեկանի դերը։ Այդ կանոնակարգերը նախատեսում են, որ «իրավաբանական դպրոցը պետք է ունենա լրիվ դրույքով աշխատող դեկան, որն ընտրվում է կառավարման խորհրդի կամ դրա կողմից լիազորված անձի կողմից, և որին դեկանը հաշվետու է»[15]։ Հետևաբար, իրավաբանական դպրոցի դեկանը չի կարող լինել պարզապես դասախոսների կողմից ընտրված պրոֆեսոր կամ նույնիսկ համալսարանի նախագահի կողմից նշանակված անձ։
Նմանատիպ չափանիշներ գործում են նաև բժշկական դպրոցների դեկանների պարագայում։ Մասնավորապես, գործունեության պայմանները սահմանում է Բժշկական կրթության համակարգող կոմիտեն , որն իրականացնում է բժշկական դպրոցների հավատարմագրումը՝ դրանց հնարավորություն ընձեռելով ստանալու դաշնային դրամաշնորհներ և պետական լիցենզիա[16]։ Բժշկական կրթության համակարգող կոմիտեի կանոնակարգերը պահանջում են, որ «բժշկական դպրոցի ղեկավար պաշտոնյան, ով սովորաբար կրում է «դեկան» կոչումը, պետք է ունենա անմիջական կապի հնարավորություն համալսարանի նախագահի կամ դպրոցի համար վերջնական պատասխանատվություն կրող այլ պաշտոնյայի, ինչպես նաև համալսարանի այն պաշտոնյաների հետ, որոնց հետ շփումն անհրաժեշտ է դեկանի պաշտոնի պարտականությունները կատարելու համար»[17]։ Բժշկական կրթության համակարգող կոմիտեն նաև պահանջում է, որ դեկանը «ունենա համապատասխան կրթություն և փորձ՝ բժշկական կրթության, գիտական գործունեության և հիվանդների խնամքի ոլորտներում ղեկավարություն իրականացնելու համար»[18], և որ «բժշկական դպրոցի քաղաքականությունը պետք է սահմանեն դեկանը և դասախոսական կազմից ձևավորված հանձնաժողովը»[19]։
Միջնակարգ կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան միջնակարգ կրթության համակարգում «դեկան» տերմինն ու պաշտոնը շատ ավելի հազվադեպ են հանդիպում։ Թեև ավագ դպրոցների մեծ մասը ղեկավարվում է տնօրենի կողմից, որոշ դպրոցներում (հատկապես՝ մասնավոր նախապատրաստական դպրոցներում) ղեկավար պաշտոնյան կոչվում է դեկան։ Խոշոր կամ գիշերօթիկ դպրոցներում կարող են լինել տղաների և աղջիկների գծով դեկաններ, կամ էլ յուրաքանչյուր դասարանային խումբ (օրինակ՝ 9-րդ, 10-րդ դասարաններ և այլն) կարող է ունենալ իր դեկանը։ Որոշ միջին և ավագ դպրոցներում կա ուսուցիչ կամ վարչական աշխատող՝ «դեկան» կոչումով, ով պատասխանատու է աշակերտների կարգապահության և, որոշակի չափով, վարչական գործառույթների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Policy 45 – The Dean of a Faculty». University of Waterloo Secretariat. 2003 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Graduate and Postdoctoral Studies - Doctoral Oral Defence». McGill University. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019-05-10-ին.
- ↑ «Meet our new Executive Deans». Durham University. 2019 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Academic Management Team». Durham Law School. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
- 1 2 «Oxford glossary | Oxford University». www.ox.ac.uk (անգլերեն). Վերցված է 2026-06-26-ին.
- ↑ «Deanery». Lancaster University (անգլերեն). Վերցված է 2026-06-26-ին.
- ↑ «Junior Dean: Further Particulars» (PDF). University College, Oxford. 2026 թ․ ապրիլ.
- ↑ «Job description: Junior Dean» (PDF). St Cross College, Oxford. 2026 թ․ մարտ.
- ↑ «Assistant Dean» (PDF). St Anne's College, Oxford. 2023 թ․ մայիս.
- ↑ «Sub-dean at Magdalen College» (PDF). Magdalen College, Oxford. 2025 թ․ մայիս.
- ↑ «How life at Lancaster University turned a new page for MA graduate's career». Lancaster University (անգլերեն). Վերցված է 2026-06-26-ին.
- ↑ «College Officers». Jesus College Cambridge. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Chapel and Services». Queens' College Cambridge. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Welcome to the Dean's Office | Dean's Office | King's College London». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «ABA Standards for Approval of Law Schools, Standard 206(a)» (PDF). American Bar Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «LCME Accreditation Standards (in list format, with annotations)». Liaison Committee on Medical Education. 2002 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ IS-8.
- ↑ IS-10.
- ↑ FA-12.
Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Buller, Jeffrey L, The Essential Academic Dean: A Practical Guide to College Leadership, 0-470-18086-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «What Does It Mean to Be a Dean?». Imperial College, London. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 11-ին.
- «Three Principles of Effective Deaning» (PDF). Toledo Law Review. 2000. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.
- «The Academic Dean». Widener University. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.
- «Associate Dean». University of Edinburgh College of Humanities and Social Science. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին.
- «Associate Dean (Postgraduate Research)». University of Manchester. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին.
- «Dean of Academic Studies». EThames Graduate School. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 18-ին.
- «Academic Dean's Office». John F. Kennedy School of Government, University of Harvard.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեկան (կրթություն)» հոդվածին։ |
| ||||||