Jump to content

Դելֆտի տեխնոլոգիական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դելֆտի տեխնոլոգիական համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1842
ՌեկտորTim van der Hagen?[1]
Ընդհանուր անձնակազմ5421 մարդ (2018)[2]
ԱնդամակցությունՆիդեռլանդների համալսարանների միություն, Stichting Academisch Erfgoed[3], Եվրոպայի համալսարանների միություն[4], ArXiv[5], Global Spatial Data Infrastructure Association?, Research Data Alliance?[6], Open Education Global?[7], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[8] և European Open Science Cloud Association?[9]
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԴելֆտ
Պարգևներ
Կայքtudelft.nl(նիդեր.) և tudelft.nl/en/(անգլ.)
Դելֆտի տեխնոլոգիական համալսարան (Նիդեռլանդներ)##
Դելֆտի տեխնոլոգիական համալսարան (Նիդեռլանդներ)
Դելֆտի տեխնոլոգիական համալսարան, Նիդեռլանդներ
 Technische Universiteit Delft Վիքիպահեստում

Դելֆտի տեխնոլոգիական համալսարան (TU Delft; հոլ.՝ Technische Universiteit Delft), Հոլանդիայի ամենահին և ամենամեծ պետական տեխնոլոգիական համալսարանն է, որը գտնվում է Նիդերլանդների Դելֆտ քաղաքում: Այն մասնագիտանում է ճարտարագիտության, տեխնոլոգիայի, հաշվողական տեխնիկայի, դիզայնի և բնական գիտությունների ոլորտում:

Ունենալով ութ ֆակուլտետ և մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ[11]՝ Դելֆտի համալսարանը դասավանդում է ավելի քան 26,000 ուսանող (բակալավր և ասպիրանտուրա), ունի ավելի քան 3000 դոկտորական թեկնածուներ և 4000 դասախոս, հետազոտող, օժանդակ և կառավարչական անձնակազմ (ներառյալ բոլոր կատեգորիաների ավելի քան 1300 դասախոսներ)[12]։

Համալսարանը հիմնադրվել է 1842 թվականի հունվարի 8-ին Վիլհելմ II թագավորի կողմից՝ որպես թագավորական ակադեմիա, որի հիմնական նպատակն է պետական ծառայողներին պատրաստել Նիդերլանդական Արևելահնդկաստանում աշխատելու համար: Ժամանակի ընթացքում դպրոցն ընդլայնել է իր հետազոտական և կրթական ծրագիրը՝ 1864 թվականին դառնալով պոլիտեխնիկական դպրոց, իսկ 1905 թվականին՝ տեխնոլոգիական ինստիտուտ (վերածվելով լիարժեք համալսարանի)։ 1986 թվականին այն փոխել է իր անունը՝ Դելֆտի տեխնոլոգիական համալսարան։

Հոլանդացի Նոբելյան մրցանակակիրներ Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆը, Հեյկե Կամերլինգ Օնեսը, Սիմոն վան դեր Մեերը կապված էին Դելֆտի համալսարանի հետ: Դելֆտի համալսարանը մի քանի համալսարանական ֆեդերացիաների անդամ է՝ ներառյալ «IDEA League», «CESAR», «UNITECH International», «ENHANCE Alliance», «LDE» և «4TU»:

Վիլլեմ II, Նիդերլանդների թագավոր, Դելֆտի թագավորական ակադեմիայի հիմնադիր

Թագավորական ակադեմիա (1842 - 1864)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելֆտի տեխնոլոգիական համալսարանը հիմնադրվել է 1842 թվականի հունվարի 8-ին Նիդեռլանդների թագավոր Վիլհելմ II-ի կողմից՝ որպես թագավորական ակադեմիա՝ քաղաքացիական ինժեներներ պատրաստելու համար, որոնք ծառայում են ինչպես ազգին, այնպես էլ արդյունաբերությանը, ինչպես նաև առևտրի համար աշակերտներ պատրաստելուն: Ակադեմիայի նպատակներից մեկը պետական ծառայողների վերապատրաստումն էր Հոլանդական Արևելահնդկական ընկերության գաղութների համար: Ակադեմիայի առաջին տնօրենը Անտուան Ֆլիպկենսն էր՝ հոլանդական առաջին օպտիկական հեռագրի դիզայները, որը պարզապես հայտնի է որպես Լիպկենս: Թագավորական Ակադեմիայի առաջին շենքը գտնվում էր Դելֆտի Oude Delft 95 հասցեում։ 1863 թվականի մայիսի 23-ին ընդունվել է օրենք, որը սահմանում էր Նիդեռլանդներում տեխնիկական կրթության կանոնները և այն համապատասխանեցնում միջնակարգ կրթության կանոններին։

Պոլիտեխնիկական դպրոց (1864 - 1905)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1864 թվականի հունիսի 20-ին Դելֆտի թագավորական ակադեմիան լուծարվել է թագավորական հրամանագրով՝ տեղը զիջելով Դելֆտի պոլիտեխնիկական դպրոցին։ Նորաստեղծ դպրոցը պատրաստում էր տարբեր մասնագիտությունների ինժեներներ և ճարտարապետներ, որոնք բավականին անհրաժեշտ էին 19-րդ դարի արագ արդյունաբերական հեղափոխության շրջանում:

Տեխնոլոգիական ինստիտուտ (1905 - 1986)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականի մայիսի 22-ին ընդունված մեկ այլ օրենքով՝ դպրոցի անունը փոխել է Դելֆտի պոլիտեխնիկական քոլեջ (ինստիտուտ)՝ ընդգծելով կրթության ակադեմիական որակը։ Պոլիտեխնիկական քոլեջին է տրվել համալսարանի իրավունքնրը և թույլատրվել գիտական աստիճաններ շնորհել։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում ուսանողների թիվը հասել է 450-ի: 1905 թվականի հուլիսի 10-ին թագուհի Վիլհելմինան ներկա էր նոր դպրոցի պաշտոնական բացմանը։ Նորաստեղծ քոլեջի առաջին դեկանը Ի. Ռ. Կրաուսն էր, որը հիդրոտեխնիկական ինժեներ էր: 1905 թվականին շնորհվել է առաջին դոկտորի կոչումը[13]։ 1924 թվականից մինչև 1966 թվականը Սուրբ Հիպոլիտ մատուռում տեղի են ունեցել նոր կամպուսի կառուցման արարողությունները[14]։

1956 թվականի հունիսի 7-ին կորպորատիվ իրավունքները տրվել են քոլեջին: Այդ ժամանակ համալսարանական շենքերի մեծ մասը գտնվում էր Դելֆտի կենտրոնում, իսկ որոշ շենքեր գտնվում էին Շի գետի ափին՝ Վիպոլդեր շրջանում:

Համալսարանի հետ համատեղ սկսել են աճել նաև ուսանողական կազմակերպությունները։ Դրանցից առաջինը, որը ստեղծվել է 1848 թվականի մարտի 22-ին, գերմանական ուսանողական կորպուսն էր, որը տեղակայված էր Ֆենիքսստրատի Ֆենիքս հասարակության յուրահատուկ շենքում։ Դրան հաջորդել են Delftsche Studenten Bond-ը (մինչև 1897 թվականի հոկտեմբերի 30-ը) և KSV Sanctus Virgilius-ը (մինչև 1898 թվականի մարտի 2-ը): 1917 թվականին Գերիտ Վան Իտերսոնը հիմնել է բուսաբանական այգին տեխնիկական գաղութաբնակների համար, որն այսօր հայտնի է որպես Դելֆտի համալսարանի բուսաբանական այգի։ Այս ժամանակահատվածում նշանակվել է առաջին կին պրոֆեսոր Տոոս Կորվիզեին։

Դելֆտի տեխնոլոգիական համալսարան (1986 – այժմ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Դելֆտի տեխնոլոգիական համալսարանը մեծացրել է իր ակադեմիական ընդլայնումը: «Studium Generale»-ը հիմնադրվել է Նիդերլանդների բոլոր համալսարաններում, ներառյալ Դելֆտի տեխնոլոգիական համալսարանը, որպեսզի խթանի մշակույթի, տեխնոլոգիաների, հասարակության և գիտության հետ կապված անվճար կամ մատչելի գիտելիքները: 1974 թվականին ուսանողների թվի աճի պատճառով սկզբնավորվել է առաջին կուրսի ուսանողների ընդունելության շաբաթը (Ontvangst Week voor Eerstejaars Studenten, OWEE), որն այդ ժամանակից ի վեր դարձլ է համալսարանի ավանդույթ:

1986 թվականի սեպտեմբերի 1-ին Դելֆտի տեխնոլոգիական ինստիտուտը պաշտոնապես փոխել է իր անունը Դելֆտի տեխնոլոգիական համալսարան՝ ընդգծելով հաստատության կողմից տրամադրվող կրթության և հետազոտությունների որակը: 1987 թվականին՝ հետագա ընդլայնման ընթացքում, ստեղծվել է «Delft Top Tech» ինստիտուտը[15], որը տեխնոլոգիայի հետ կապված ընկերություններում աշխատող մարդկանց համար տրամադրել է պրոֆեսիոնալ վարպետաց կրթություն կառավարման ոլորտում։ 1997 թվականի սեպտեմբերի 1-ին Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի 13 ֆակուլտետները միավորվել են 9-ի՝ աճող համալսարանի կառավարման արդյունավետությունը բարելավելու համար: 1990-ական թվականների սկզբին, քանի որ համալսարանի ուսանողների ճնշող մեծամասնությունը արական սեռի ներկայացուցիչներ էին, իգական սեռի ուսանողների թիվը մեծացնելու նախաձեռնությունը հանգեցրել է էմանսիպացիոն առանձին հանձնաժողովի հիմնմանը: Արդյունքում սահմանվել են «Meiden studeren techniek» օրեր: Հետագա տարիներին հանձնաժողովի պարտականությունները բաշխվել են բազմաթիվ ինստիտուտների վրա:

2006 թվականից համալսարանի բոլոր շենքերը գտնվում են Դելֆտի պատմական քաղաքի կենտրոնից դուրս: Նյութագիտության բաժնի համեմատաբար նոր շենքը վաճառվել է, որը հետագայում քանդվել է 2007թվականին, որպեսզի տեղ հատկացվի «Haagse Hogeschool»-ի նորակառույց շենքին: Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի և Հոլանդիայի կիրառական գիտությունների համալսարանների միջև սերտ համագործակցությունը հանգեցրել է որոշ ինստիտուտների միաձուլմանը դեպի Դելֆտ: 2009 թվականի սեպտեմբերին Հաագայի տարածաշրջանի կիրառական գիտությունների բազմաթիվ ինստիտուտներ, ինչպես նաև Ռայսվեյկի կիրառական գիտությունների ինստիտուտը տեղափոխվել են Դելֆտ՝ համալսարանի գտնվելու վայրին մոտ, Ռոտերդամսևեգի և Լիգվոթերստրատի միջև ընկած հրապարակում:

2007 թվականին հոլանդական երեք տեխնոլոգիական համալսարանները՝ Դելֆտի տեխնոլոգիական համալսարանը, Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանը և Տվենտեի համալսարանը, ստեղծել են ֆեդերացիա, որը կոչվում է «3TU»:

2008 թվականի մայիսի 13-ին ճարտարապետության ֆակուլտետի շենքը ավերվել է հրդեհից, որը ենթադրաբար առաջացել է սուրճի մեքենայի կարճ միացումից՝ ջրի խողովակի պատռվածքի պատճառով։ Բարեբախտաբար, փրկվել է ճարտարապետական ​​գրադարանը, որը պարունակում էր մի քանի հազար գրքեր և քարտեզներ, ինչպես նաև բազմաթիվ ճարտարապետական ​​մոդելներ, այդ թվում՝ Գերիթ Ռիթվելդի և Շառլ Էդուար լը Կորբյուզիեի աթոռները: Ճարտարապետական ​​ֆակուլտետը ներկայումս տեղակայված է համալսարանի նախկին գլխավոր մասնաշենքում:

Տարիների ընթացքում Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի պատկերանշանը, ինչպես նաև նրա պաշտոնական անվանումը մի քանի անգամ փոխվել է: Ներկայիս տարբերանշանը հիմնված է համալսարանի երեք գույների վրա՝ երկնագույն, սև և սպիտակ: «T» տառը վերևում կրում է ոճավորված հուր՝ նկատի ունենալով այն հուրը, որը Պրոմեթևսը Օլիմպոս լեռից բերել է մարդկանց՝ հակառակ Զևսի կամքի: Այդ պատճառով Պրոմեթևսը երբեմն համարվում է առաջին ինժեները և համալսարանի համար կարևոր խորհրդանիշը[16]:

Ֆակուլտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելֆտի տեխնոլոգիական համալսարանը ներառում է ութ ֆակուլտետ[17]։ Դրանք են (հոլանդական պաշտոնական անվանումը և ֆակուլտետի հապավումը տրված են փակագծերում).

  • Ավիատիեզերական ճարտարագիտություն (Luchtvaart-en Ruimtevaarttechniek (LR)),
  • Կիրառական գիտություններ (Technische Natuurwetenschappen (TNW)),
  • Ճարտարապետություն և կառուցված միջավայր (Bouwkunde (BK)),
  • Քաղաքացիական ճարտարագիտություն և երկրաբանություն (Civiele Techniek en Geowetenschappen (CiTG)),
  • Էլեկտրատեխնիկա, մաթեմատիկա և համակարգչային գիտություն (Elektrotechniek, Wiskunde en Informatica (EWI)),
  • Արդյունաբերական դիզայնի ճարտարագիտություն (Industrieel Ontwerpen (IO)),
  • Մեխանիկական ճարտարագիտություն (Մեքենաշինություն, նախորդ անունը՝ Werktuigbouwkunde, Maritieme Techniek en Technische Materiaal Wetenschappen (3mE)),
  • Տեխնոլոգիա, քաղաքականություն և կառավարում (Techniek, Bestuur en Management (TBM)):


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.tudelft.nl/over-tu-delft/organisatie/college-van-bestuur/prof-drir-tim-van-der-hagen/
  2. https://www.tudelft.nl/en/about-tu-delft/facts-and-figures/staff/
  3. https://www.academischerfgoed.nl/instellingen/
  4. https://eua.eu/about/member-directory.html
  5. Our Members / Tier 3
  6. https://www.rd-alliance.org/oa-members
  7. https://web.archive.org/web/20230322221352/https://www.oeglobal.org/about-us/members-list/
  8. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  9. https://eosc.eu/members/
  10. https://www.dutchdesignawards.nl/gallery/crystal-houses-glazen-baksteen/
  11. «Research institutes». TU Delft. Արխիվացված է օրիգինալից 2020-10-14-ին. Վերցված է 2019-01-02-ին.
  12. «Facts and Figures». TU Delft (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-05-18-ին.
  13. «Jacob Kraus». Delft University of Technology. Արխիվացված է օրիգինալից 1 March 2018-ին. Վերցված է 28 February 2018-ին.
  14. «St.-Hippolytuskapel» (PDF) (հոլանդերեն). Delft municipality. Արխիվացված է օրիգինալից (PDF) 9 August 2016-ին. Վերցված է 29 June 2016-ին.
  15. «TU Delft Top Tech». TU Delft. Արխիվացված է օրիգինալից 28 May 2002-ին. Վերցված է 6 August 2010-ին.
  16. Bonger, Saskia (30 January 2012). «Bronzen beeld Prometheus gestolen». Delta (հոլանդերեն). Վերցված է 20 January 2017-ին.
  17. «Faculties». TU Delft. Վերցված է 2018-02-28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելֆտի տեխնոլոգիական համալսարան» հոդվածին։