Դելֆին (լողաոճի տարատեսակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դելֆին (այլ կիրառումներ)

Դելֆին, բատերֆլայ լողաոճի տարատեսակ։ Ելման դրությունը՝ լողորդի ձեռքերը և ոտքերը ձգված, դեմքը ջրի մեջ։ Հիմնական շարժիչ ուժը ձեռքերն են, որոնք միաժամանակ թիավարում են դեպի վար և ետ, ապա ծալվում արմնկային հոդերում, այնուհետև լողորդը դաստակները մոտեցնում է իրար, ձեռքերով կատարում եռանդուն հրում դեպի ետ, ձեռքերն ուղղում արմընկային հոդերում և ավարտում թիավարումը։ Մեկ թիավարման ժամանակ ոտքերով կատարում է 1-3 հարված, մեկ շնչառում և արտաշնչում։ Ոտքերը շարժվում են վար և գտնվում ամենացածր դրությունում, լողորդը կորացնում է գոտկատեղը, ծալում ծնկները և սրունքներով կատարում շարժում դեպի վար՝ ոտնաթաթերով հարվածելով ջրին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 328 CC-BY-SA-icon-80x15.png