Jump to content

Դելմիրա Ագուստինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դելմիրա Ագուստինի
իսպ.՝ Delmira Agustini
Ծննդյան անունիսպ.՝ Delmira Agustini Murtfeldt
Ծնվել էհոկտեմբերի 24, 1886(1886-10-24)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Վախճանվել էհուլիսի 6, 1914(1914-07-06)[2][4] (27 տարեկան)
Վախճանի վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
ԳերեզմանՄոնտեվիդեոյի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Ուրուգվայ
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններModernismo? և vanguardism?
Ուշագրավ աշխատանքներThe Empty Chalices?
Դելմիրա Ագուստինի Վիքիդարանում
 Delmira Agustini Վիքիպահեստում

Դելմիրա Ագուստինի (իսպ.՝ Delmira Agustini, հոկտեմբերի 24, 1886(1886-10-24)[1][2][3][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ - հուլիսի 6, 1914(1914-07-06)[2][4], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի բանաստեղծուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1886 թվականի հոկտեմբերի 24-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, մեծահարուստի ընտանիքում։ Հայրը՝ ուրուգվայցի Սանտյագո Ագուստինին, մահացել է 1925 թվականի հուլիսի 8-ին, մայրը՝ Մարիա Մուրտֆելդ Տրիական (1859-1934), արգենտինուհի է[5]։ Դելմիրա Ագուստինին ստացել է տնային կրթություն, եղել է բավականին օժտված. տասը տարեկանում արդեն գրել է բանաստեղծություններ, պարապել է ֆրանսերեն, զբաղվել երաժշտությամբ և գեղանկարով։

1913 թվականի օգոստոսի 14-ին ամուսնանում է Էնրիկե Ռեյեսի (իսպ.՝ Enrique Job Reyes) հետ, սակայն մեկ ամիս անց թողնում է նրան։ 1914 թվականի հունիսի 15-ին տեղի է ունենում պաշտոնական ամուսնալուծությունը, որից մեկ ամիս անց Էնրիկոն Դելմիրային սպանում է՝ երկու կրակոց արձակելով նրա գլխին, որից հետք ինքն էլ ինքնասպանություն է գործում։ Դելմիրա Ագուստինին թաղված է Մոնտեվիդեոյի կենտրոնական գերեզմանատանը։

Ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագուստինին գրել է «La Alborada» («Լուսաբաց») ամսագրի համար։ Նա պատկանում է այսպես կոչված «1900-ի սերնդին», որոնցից էին նաև լատինամերիկյան բանաստեղծ-մոդեռնիստներ Խուլիո Էրերրա ի Ռեյսսիգը, Լեոպոլդո Լուգոնեսը, Ռուբեն Դարիոն, որոնց համարում էր իր ուսուցիչները։ Ռուբեն Դարիոն նրան համեմատում էր Թերեզա Ավիլացու հետ, նշելով, որ նրանից հետո Ագուստինին առաջին իսպանալեզու կին բանաստեղծն է։

Բանաստեղծուհին կենտրոնացած էր կանացի սեռականության թեմայի վրա, թեպետ այդ ժամանակ գրական աշխարհում տիրապետում էին տղամարդիկ։

Էրոսը՝ սիրո աստվածը, որը խորհրդանշում է էրոտիզմը, ոգեշնչման աղբյուր է նրա մարմնական հաճույքի զգացողությամբ պոեզիայի համար։ Էրոսը Ագուստինիի բազմաթիվ գրական ստեղծագործությունների գլխավոր հերոսն է։ Նա Էրոսին նվիրեց նաև իր երրորդ գիրքը՝ «Դատարկ գավաթներ» (1913), որն ապահովեց նրա մուտքը գրական նոր շարժման՝ La Vanguardia-ի (Ավանգարդ) մեջ։

Բանաստեղծական ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանության օրոք Դելմիրա Ագուստինին հրատարակել է երեք բանաստեղծական ժողովածու՝

  • «Սպիտակ գիրք» (իսպ.՝ El libro blanco, 1907),
  • «Առավոտյան երգեր» (իսպ.՝ Cantos de la mañana, 1910),
  • «Դատարկ գավաթներ» (իսպ.՝ Los cálices vacíos, 1913):

Կյանքի ընթացքում չհրատարակված ժողովածուները հրատարակվել են 1924 թվականին՝

  • «Էրոսի ծաղկանոցը» (իսպ.՝ El rosario de Eros)
  • «Առկայծող խորխորատներ» (իսպ.՝ Los astros del abismo)
  • Դելմիրա Ագուստինի անունը մեծ ճանաչում ունի լատինամերիկյան երկրներում։ «Մենք բոլորս՝ Ամերիկայի բանաստեղծուհիներս, գալիս ենք նրանից»,- ասել է չիլիացի բանաստեղծուհի Գաբրիելա Միստրալը[6]։
  • Ամերիկացի գրող Ջուդի Վերամենդին գրել է վեպ և պիես «Դատարկ գավաթներ» (անգլերեն և իսպաներեն) վերնագրով՝ Ագուստինիի կյանքի և ստեղծագործության մոտիվներով։ Ներկայացման առաջնաելույթը տեղի է ունեցել Չիկագոյում 2003 թվականի ապրիլ-մայիսին[7]։
  • 2012 թվականին թողարկվել է ռեժիսոր Կրիստին Լորանի ֆրանս-պորտուգալական «Վա՞ղը» (ֆր.՝ Demain?) ֆիլմը Ագուստինիի կենսագրության մոտիվներով[8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Clara Silva. Pasiyn y Gloria de Delmira Agustini; Su Vida y su Obra. — Editorial Losada, 1972.
  6. Краткая литературная энциклопедия
  7. [«judyveramendi.com (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին. judyveramendi.com (անգլ.)]
  8. Internet Movie Database (անգլ.)
  9. Demain? - Elegiac story of the passionate life of Uruguayan poet Delmira Agustini (անգլ.)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելմիրա Ագուստինի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելմիրա Ագուստինի» հոդվածին։