Դելմա Գոնսալվեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դելմա Գոնսալվեշ
Delma Gonçalves
Դելման 2007 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1975(1975-05-19)[2] (48 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 157[1]
Քաշ 52[1]
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989-1991 Բրազիլիա Մենդանիա
1992-2000 Բրազիլիա Վասկո դա Գամա
2001 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն ֆրիդ 21 (5)
2002-2003 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան-Խոսե Սայբեր Րեյս 34 (9)
2005-2008 Ճապոնիա Կոբե Լեոնեսա 47 (33)
2009-2015 Հարավային Կորեա Ինչխոն Դեկիո
Ազգային հավաքական
1991-2008 Բրազիլիա Բրազիլիա 67 (42)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դելմա Գոնսալվեշ (պորտ.՝ Delma Gonçalves, մայիսի 19, 1975(1975-05-19)[2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա, նաև հայտնի է որպես Պրետինիա, պորտ.՝ Pretinha), բրազիլիացի կին ֆուտբոլիստ, հարձակվող։ Օլիմպիական խաղերի արծաթե կրկնակի մեդալակիր։ Չորս աշխարհի առաջնությունների և չորս Օլիմպիադաների մասնակից[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ սկսել է խաղալ փողոցում եղբայրների հետ։ 14 տարեկան հասակում նշել է նորամուտը Մենդանիա ակումբում[1]։ 1991 թվականին առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական, որից հետո ստորագրել է պայմանագիր Վասկո դա Գամայի հետ։

2001 թվականին ընտրվել է Վաշինգտոն Ֆրիդ ակումբի դրաֆթում։ Խփել է միակ գնդակը լիգայի առաջին խաղում. Մրցաշրջանի ավարտից հետո 2001 թվականին տեղափոխվել է Սան-Խոսե Սայբեր Րեյս[3]։

Սայբեր Րեյսի գլխավոր մարզիչ Իեն Սոյերսը խաղացողին տեղափոխել է կիսապաշտպանություն[4]։ 2003 թվականի հունիսին երկու գնդակ է խփել իր նախկին թիմի՝ Վաշինգտոն Ֆրիդին[5]։ 2003 թվականի հուլիսին լուրջ վնասվածք է ստացել Բրազիլիա-ԱՄՆ ընկերական հանդիպման ժամանակ, որի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը[6]։

WUSA-ի լուծարումից հետո մնացել է առանց ակումբի։ Աթենքի օլիմպիադայում հանդես է եկել ազատ գործակալի կարգավիճակում։ 2005 թվականին պայմանագիր է ստորագրել ճապոնական կոդ Լեոնեսա ակումբի հետ, որում հանդես է եկել մինչև 2008 թվականը[1]։

2009 թվականին ստորագրել է մեկ տարվա պայմանագիր հարավկորեական Ինչխոն Դեկիո ակումբի հետ $31 500 գնով։

Ազգային Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին 16 տարեկան հասակում խաղացել է աշխարհի առաջին առաջնությունում հավաքականի կազմում։ Նաև ընդգրկվել է հավաքականի կազմում 1995, 1999 և 2007 թվականների մրցաշարերում։ 2003 թվականի առաջնությունը բաց է թողել վնասվածքի պատճառով։

Հանդես է եկել Ատլանտայի, Սիդնեյի, Աթենքի և Պեկինի Օլիմպիական խաղերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pretinhas Korean Dream
  2. 2,0 2,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. «Freedom Trade Pretinha to CyberRays». Associated Press.
  4. «CyberRays need another scorer». sfgate.com.
  5. «Pretinha comes back to haunt Freedom». washingtontimes.com.
  6. «CyberRays' Pretinha sidelined by knee injury». sfgate.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելմա Գոնսալվեշ» հոդվածին։