Դելիսլե Ստյուարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դելիսլե Ստյուարտ
DeLisle Stewart
Ծնվել էմարտի 16, 1870(1870-03-16)
Wabasha, Մինեսոտա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 2, 1941(1941-02-02) (70 տարեկանում)
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն

Դելայլ Ստյուարտ (անգլ.՝ DeLisle Stewart, Ծնվ.՝ 16 մարտի 1870 - Մահ.՝ 2 փետրվարի 1941), ամերիկացի աստղագետ, աշխատել է Հարվարդի և Արեկիպոյի աստղադիտարաններում։

1896 թվականին սկսել է աշխատել Հարվարդի աստղադիտարանում: 1898 թվականից մինչև 1901 թվականը աշխատել է Պերուում, Արեկիպա քաղաքի մոտ գտնվող աստղագիտական կայանում, որտեղ ստացված լուսանկարներից մեկում Ուիլյամ Փիքերինգը հայտնաբերել է Սատուրնի Ֆիբի արբանյակը։

Ստյուարտը նաև հայտնաբերել է բազմաթիվ միգամածություններ և (475) Օքլլո աստերոիդը[1]:

Մինչև 1910 թվականը նա աշխատել է Ցինցինատիի աստղադիտարանում, համանուն քաղաքի մոտ, որտեղ և հետագայում հիմնել է Ցինցինատիի աստղագիտական միությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվար 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]