Դելիի սաֆարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Դելիի սաֆարին
Տեսակկինոնկար
Ժանրհումորային դրամա
Գործողության վայրԴելի
ՌեժիսորNikhil Advani?
ՍցենարիստNikhil Advani?
ԵրաժշտությունShankar–Ehsaan–Loy?
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
Լեզուհինդի
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս և FandangoNow?
Թվական2012

Դելիի սաֆարին (անգլ.՝ Delhi Safari), հնդկական լիամերտաժ 3D անիմացիոն ֆիլմ, որը նկարահանվել է Krayon Pictures ստուդիայում։ Հնդկաստանում պրեմիերան կայացել է 2012 թվականի հոկտեմբերի 19-ին։ Մուլտֆիլմում քննարկվում են բնապահպանության և բնության պահպանման վերաբերյալ թեմաներ։ Հաղթել է Ազգային կինոմրցանակը` որպես տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի խումբ վայրի կենդանիներ ազգային պարկից փորձում են հասնել Դելի, որպեսզի խորհրդարանին պատմեն իրենց տան ավերման մասին ու խելքի բերեն մարդկանց։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուվի` փոքրիկ, բայց վճռական ընձառյուծ
  • Բեգում` Յուվիի մայրիկը
  • Սուլթան` Յուվիի հայրիկ, որը մահացել է հրդեհից
  • Բաջրանգի` մարտական կապիկ, փոքր ավազակախմբի առաջնորդ
  • Ալեքս` թութակ, խմբի մեջ է հայտնվել մարդկային լեզվով խոսելու ունակության պատճառով
  • Բագգա` բարեհոգի արջ
  • Կալիյա` գայլ

Սունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Սամիր, բոլոր երգերի հեղինակն է՝ կոմպոզիտորներ Շանկար Էհսան Լոյի տրիո։

# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Dil Ki Safari»  Շանկար Մահադևան, Ռաման Մահադևան, Շիվամ Մահադևան, Համսիկա Այեր 4:17
2. «Meri Duniya Terey Dam Se»  Շեկհար Ռավջիանի, Մահալակշմի Այեր, Շիվամ Մահադևան 3:58
3. «Aao Re Pardesi»  Կարսան Սարգատհիա, Տարաննում Մալլիկ 3:58
4. «Dhadak Dhadak»  Շանկար Մահադևան, Ռակհուվիր Յադավ 2:14
5. «Jungle Mein Mangal»  Շանկար Մահադևան 3:05
6. «To Forgive...To Forget»  Վանեսա Ուիլյամս, Ջոն Ֆլուկեր 1:10

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «60th National Film Awards» (PDF) (անգլերեն)։ Directorate of Film Festivals։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-18-ին։ Վերցված է մարտի 18, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]