Դելե Այենուգբա
| |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Բամիդելե Մեթյու Այենուգբա | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 20, 1983 (41 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Ջոս, Նիգերիա | ||||||||||||||
Հասակ | 180 | ||||||||||||||
Քաշ | 80 | ||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 1 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բամիդելե Մեթյու Այենուգբա (անգլ.՝ Bamidele Mathew Aiyenugba; նոյեմբերի 20, 1983[2], Ջոս, Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, «Բնեյ Իեգուդա» ակումբի դարպասապահ։
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Կվարա Ստարզ» ակումբում, այնուհետև տեղափոխվել է «Էնիմբի», որի կազմում էլ քառակի անգամ դարձել է Նիգերիայի առաջնության չեմպիոն, Նիգերիայի առաջնության արծաթե մեդալանակիր, Գավաթի և Նիգերիայի սուպերգավաթի հաղթող, կրկնակի անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայի ԿԱՖ գավաթը և սուպերգավաթ ԿԱՖ-ը։ 2007 թվականի ամռանը տեղափոխվել է իսրայելական «Բնեյ Իեգուդա» թիմ, որտեղ էլ թիմի հետ հասել է Իսրայելի գավաթի եզրափակիչ և նվաճել է նաև Իսրայելի առաջնության բրոնզե մեդալ։
Հանդես է եկել Նիգերիայի մինչև 17 տարեկանների հավաքականում, այնուհետև մինչև 20 տարեկանների երիտասարդական թիմում և մինչև 23 տարեկանների թիմում։ Նիգերիայի ազգային հավաքականում դեբյուտը նշել է 2005 թվականին։ Այենուգբան հայտավորված էր եղել աֆրիկական ազգերի 2006, 2008 և 2010 թվականների մրցաշարին մասնակցելու, և նաև ԱԱ 2010-ին մասնակցելու համար։ Ընդհանուր հաշվով Նիգերիայի հավաքականում նա անցկացրել է 16 հանդիպում, որոնցում հաճախ եղել է որպես պահեստային դարպասապահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլային կարիերան սկսել է «Կվարա Ստարզ» ակումբում, որը գտնվում էր Իրոլին քաղաքում, այնտեղ խաղացել է 1999 թվականից մինչև 2000 թվականը։ Դրոնից հետո տեղափոխվել է «Էնիմբա» ակումբ, որտեղ էլ խաղացել է 5 մրցաշրջան։ Թիմի կազմում քառակի անգամ դարձել է Նիգերիայի չեմպիոն (2002, 2003, 2005, 2007), մեկ անգամ նվաճել է ՆԻգերիայի առաջնության արծաթյա մեդալ (2004), դարձել է նաև Նիգերիայի Գավաթ 2005-ի և Նիգերիայի սուպերգավաթ 2003-ի հաղթող։ Նաև Դելեն դարձել է աֆրիկական ակումբային մրցաշարերի հաղթող. կրկնակի անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգա ԿԱՖ-ը (2003 և 2004) և նաև երկու անգամ էլ եղել է Սուպերգավաթ ԿԱՖ-ի հաղթող (2004, 2005)
2007 թվականի ամռանը նա տեղափոխվում է իսրայելական «Բնեյ Իեգուդա» ակումբ, որտեղ փոխարինում է իր հայրենակից՝ Վինսենտ Էնիեմային, ով գնացել էր տելավիվյան «Հապոել»[3]։ Նոր թիմում Այենուգբան վերցրեց 1 համարը։ 2008/09 մրցաշրջանում «Բնեյ Իեգուդա»-ն Իսրայելի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը և ստացավ իրավունք մասնակցելու Եվրոպայի Լիգային։ 2009 թվականի հուլիսի 2-ին նա իր դեբյուտն է նշում եվրագավաթներում, Եվրոպա Լիգայի առաջին տուրում մասնակցելով ադրբեջանական «Սիմուրգ» ակումբի դեմ խաղին (0:1)[4]։ Պատասխան խաղում իսրալացիները կրկին հասան հաջողության (3:0) և անցան հաջորդ տուր։ Այնուհետև ակումբը հաջողությամբ դիմակայեց լատվիական «Դինաբուրգ»-ին (5:0 երկու խաղերի արդյունքում) և պորտուգալական «Պասուշ դե Ֆերեյրա»-յին (2:0 երկու խաղերի արդյունքում)։ Փլեյ-օֆֆ տուրում «Բնեյ Իեգուդա»-ն զիջեց հոլանդական «ՊՍՎ»-ին (2:0 երկու խաղերի արդյունքում) և դուրս մնաց հետագա պայքարից։ Այենուգբան խաղաց բոլոր 8 հանդիպումներում[5]։
Հաջորդ 2009/10 թվականների սեզոնում «Բնեյ Իեգուդա»-ն առաջնությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և ստացավ իրավունք խաղալու Եվրոպա Լիգայում։ 2009/10 Իսրայելի Գավաթում «Բնեյ Իեգուդա»-ն հասավ մինչև եզրափակիչ, որտեղ չկարողացավ հաջողության հասնել Թել Ավիվի «Հապոել» ակումբի դեմ կայացած խաղում (3:1)։ 25-րդ րոպեին Դելեն Գիլ Վերմուտի կողմից գոլ բաց թողեց, առաջին խաղակեսի վերջում Այենուգբամ ստացավ կարմիր քարտ, և իր դարպասին նշանակվեց տասնմեկ մետրանոց հարված, որը հաջողությամբ իրացրեց Վինսենտ Էնիեման[6]. В конце мая 2010 года подписал с клубом новый двухлетний контракт[7]: Եվրոպա Լիգայի առաջին տուրում թիմը շրջանցեց հայկական «Ուլիս»-ին (1:0 երկու խաղերի արդյունքում), իսկ այնուհետև հաջողության հասավ իռլանդական «Շեմրոկ Ռովերս» ակումբի դեմ խաղում (2:1 երկու խաղերի արդյունքում) և հաղթեց մրցաշարը։ Դելե Այենուգբան մասնացեց բոլոր 4 խաղերին[8]։
2010/11 թվականների մրցաշարում «Բնեյ Իեգուդա»-ն կրկեց իր անցաց տարվա արդյունքը, զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և կրկին ստացավ իրավունք Իսրայելը ներկայացնելու Եվրոպա Լիգայում։ Առաջին տուրում թիմը հաղթեց անդորրական «Սան Ժուլիա»-յի (4:0 երկու խաղերի արդյունքում), իսկ այնուհետև չկարողաց հաղթել շվեդական «Հելսինգբորգ»-ին (3:1 երկու խաղերի արդյունքում) և դուրս մնաց հետագա պայքարից։ Այենուգբան կրկին պաշտպանեց «Բնեյ Իեգուդ»-ի դարպասը բոլոր 4 խաղերում[9]։
2011/12 թվականների սեզոնում թիմի հետ միասին նա դառնում է Իսրայելի առաջնության բրոնզե մեդալանակիր, իրենից առաջ թողնելով Թել Ավիվի «Հապոել»-ին միայն խփած և բաց թողած գնդակների տարբերության պատճառով։ «Բնեյ Իեգուդա»-ն սկսեց մասնակցել Եվրոպա Լիգային միայն 2-րդ տուրից, որտեղ թիմը հաղթեց հայկական «Շիրակ»-ին, երկու խաղերի արդյունքում գրանցելով 3:0 հաշիվը։ Հաջորդ տուրում թիմը պարտվեց արդեն վրացական «ՊԱՕԿ» ակումբին, (6:1 երկու խաղերի արդյունքում)։ Այենուգբան այդ մրցաշարում խաղաց 4 խաղ[10]։
2013/14 մրցաշարը Դելե Այենուգբայի համար եղավ ավելի անհաջող, քան նախորդը. «Բնեյ Իեգուդա»-ն առաջնությունում զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը և դուրս մնաց Լեումիտի Լիգայից։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիգերիայի մինչև 17 տարեկանների հավաքականում Այենուգբան անցկացրել է 17 խաղ, իսկ մինչև 20 տարեկանների հավաքականում խաղացել է 11 հանդիպում։ Նիգերիայի մինչև 27 տարեկանների հավաքականում մասնակցություն է ունեցել 5 հանդիպումներին։
Նիգերիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշել է 2005 թվականի նոյեմբերի 16-ին, խաղալով ընկերական խաղ ընդդեմ Ռումինիայի հավաքականի դեմ (3:0)[11]։ Նիգերիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ավգուստին Էգուավոն կանչել է Այենուգբային մասնակցելու 2008 թվականի աֆրիկական ազգերի գավաթին, որը անցկացվել է Եգիպտոսում։ Դելեն հայտավորված էր 23 համարի ներքո։ Մրցաշարում նա եղել է երրորդ դարպասապահը, Էնիեմայից և Էջիդեյից հետո։ Նիգերիայի հավաքականը մրցաշարի արդյունքում գրավեց 3-րդ տեղը։ Մրցաշարի ընթացքում Դելեն թալանվել է 2,5 հազար ԱՄՆ դոլլարի չափով[12]։
Հաջորդ աֆրիկական ազգերի գավաթում, որը կայացավ Գանայում, նա նույնպես հայտնվեց հավաքականի կազմում։ Նիգերիայի կազմում դարձավ աֆրիկական ազգերի 2010 թվականի գավաթի բրոնզե մեդալանակիր։ Այենուգբան նաև հայտնվեց Նիգերիայի կազմում, ԱԱ 2010-ին մասնակցելու համար, որը կայացավ ՀԱՀ-ում, բայց այնուամենայնիվ նա այդ մրցաշարում ոչ մի խաղ էլ չխաղաց։ 2011 թվականի հոկտեմբերի 8-ին նա անցկացրեց իր վերին հանդիպումը Նիգերիայի հավաքականում, աֆրիկական ազգերի գավաթի 2012 թվականի որակավորման շրջանակներում, ընդդեմ Գվիենայի հավաքականի (2:2)[13]։
Ընդհանուր առմամբ Նիգերիայի հավաքականում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում առավել հաճախակի եղել է, որպես պահեստային դարպասապահ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Էնիմբա»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիգերիայի չեմպիոն (4)։ 2002, 2003, 2005, 2007
- Նիգերիայի առաջնության արծաթե մեդալանակիր (1)։ 2004
- Նիգերիայի գավաթի հաղթող (1)։ 2005
- Նիգերիայի սուպերգավաթի հաղթող (1)։ 2003
- Չեմպիոների լիգա ԿԱՖ-ի հաղթող (2)։ 2003, 2004
- Սուպերգավաթ ԿԱՖ-ի հաղթող (2)։ 2004, 2005
«Բնեյ Իեգուդա»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսրայելի առաջնության բրոնզե մեդալանակիր (1)։ 2011/12
- Իսրայելի գավաթի եզրափակչի մասնակից (1)։ 2009/10
Նիգերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆրիակական ազգերի գավաթի բրոնզե մեդալանակիր (2)։ 2006, 2008
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://fbref.com/en/players/40cae29d/Dele-Aiyenugba
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ ««Бней Иегуда» может усилиться вратарём сборной Нигерии» (ռուսերեն). NEWSru.com. 20.06.2007. Վերցված է 28.09.2014-ին.
- ↑ «Протокол матча «Симург» — «Бней Иегуда» (0:1)» (անգլերեն). worldfootball.net. Վերցված է 28.09.2014-ին.
- ↑ «Матчи Деле Айенугбы в Лиге Европы 2009/10» (անգլերեն). worldfootball.net. Վերցված է 28.09.2014-ին.
- ↑ «Обладателем Кубка Израиля по футболу стал тель-авивский «Хапоэль»» (ռուսերեն). NEWSru.com. 12.05.2010. Վերցված է 28.09.2014-ին.
- ↑ «Вратарь сборной Нигерии подписал контракт с «Бней Иегудой»» (ռուսերեն). NEWSru.com. 12.05.2010. Վերցված է 28.09.2014-ին.
- ↑ «Матчи Деле Айенугбы в Лиге Европы 2010/11» (անգլերեն). worldfootball.net. Վերցված է 28.09.2014-ին.
- ↑ «Матчи Деле Айенугбы в Лиге Европы 2011/12» (անգլերեն). worldfootball.net. Վերցված է 28.09.2014-ին.
- ↑ «Матчи Деле Айенугбы в Лиге Европы 2012/13» (անգլերեն). worldfootball.net. Վերցված է 28.09.2014-ին.
- ↑ «Профиль игрока» (անգլերեն). betmama.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 28.09.2014-ին.
- ↑ «Сборная Нигерии в Египте пострадала от воров» (ռուսերեն). Спорт-Экспресс. 08.02.2006. Վերցված է 28.09.2014-ին.
- ↑ «Протокол матча Нигерия — Гвинея (2:2)» (անգլերեն). National Football Teams. Վերցված է 28.09.2014-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ↑ Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը transfermarkt.com կայքում
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում
- Ֆուտբոլիստի էջը national-football-teams.com կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելե Այենուգբա» հոդվածին։ |
|