Դելայլ Ստյուարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դելայլ Ստյուարտ
DeLisle Stewart
Ծնվել էմարտի 16, 1870(1870-03-16)[1]
Wabasha, Մինեսոտա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 8, 1941(1941-02-08)[1] (70 տարեկան)
Համիլթոն, Օհայո, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Հարվարդի աստղադիտարան և Harvard Observatory, Arequipa?
Գործունեության ոլորտաստղագիտություն

Դելայլ Ստյուարտ (անգլ.՝ DeLisle Stewart, մարտի 16, 1870(1870-03-16)[1], Wabasha, Մինեսոտա, ԱՄՆ - փետրվարի 8, 1941(1941-02-08)[1], Համիլթոն, Օհայո, ԱՄՆ[2]), ամերիկացի աստղագետ, աշխատել է Հարվարդի և Արեկիպոյի աստղադիտարաններում։

1896 թվականին սկսել է աշխատել Հարվարդի աստղադիտարանում։ 1898 թվականից մինչև 1901 թվականը աշխատել է Պերուում, Արեկիպա քաղաքի մոտ գտնվող աստղագիտական կայանում, որտեղ ստացված լուսանկարներից մեկում Ուիլյամ Փիքերինգը հայտնաբերել է Սատուրնի Ֆիբի արբանյակը։

Ստյուարտը նաև հայտնաբերել է բազմաթիվ միգամածություններ և (475) Օքլլո աստերոիդը[3]։

Մինչև 1910 թվականը նա աշխատել է Ցինցինատիի աստղադիտարանում, համանուն քաղաքի մոտ, որտեղ և հետագայում հիմնել է Ցինցինատիի աստղագիտական միությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://adsabs.harvard.edu//full/seri/PASP./0053//0000139.000.html
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]