Դեզի ֆոն Հալբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դեզի վոն Հալբանից)
Դեզի ֆոն Հալբան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1912(1912-04-10)[1]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էփետրվարի 12, 1996(1996-02-12)[1] (83 տարեկան)
Մահվան վայրBilthoven, Դե Բիլտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
ԱմուսինJacques Goudstikker?
Ծնողներհայր՝ Josef von Halban?, մայր՝ Սելմա Կուրց
ԵրեխաներEdouard von Saher?
 Dési von Halban Վիքիպահեստում

Դեզիրե Լուիզ Աննա Էռնեստին «Դեզի» ֆոն Հալբան (ապրիլի 10, 1912(1912-04-10)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 12, 1996(1996-02-12)[1], Bilthoven, Դե Բիլտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ), ավստրիացի օպերային ու համերգային երգչուհի։

Սոպրանո Սելմա Կուրցի և գինեկոլոգ Ջոզեֆ ֆոն Հալբանի դուստրը։

Ամուսնացել է հոլանդացի կոլեկցիոներ Ժակ Գուդստիկկերի հետ, որը 1940 թվականին փախչելով նացիստներից, Լա Մանշի նեղուցն անցնելիս մահացել է «Բոդեգրավեն» նավի վրա։ Կինն ու մանկահասակ որդին՝ Էդուարդը, կարողացել են Մոնրեալով հասնել Նյու Յորք[2]։ Ամուսնու արվեստի հավաքածուն թալանվել է նացիստների կողմից, սակայն երկարատև դատական քաշքշուքից հետո վերադարձվել 2006 թվականին[3]։

Երկրորդ անգամ ամուսնացել է 1950 թվականին երկու անգամ ամուսնալուծված հոլանդացի իրավաբան Ավգուստ ֆոն Սահերի հետ[4]։ Որդին ընդունել է խորթ հոր ազգանունը[5], ամուսնացել արևմտագերմանացի գեղասահորդուհի Մարիեյ Լանգենբեյնի հետ, իսկ նրանց դուստրը՝ Շառլին ֆոն Սահերը, դարձել է մրցակցային գեղասահորդուհի[6]։

Ֆիզիկոս Հանս ֆոն Հելբանը Դեզիի ազգականն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. «Seized, Reclaimed and Now on View». New York Times. 2008 թ․ ապրիլի 27.
  3. «Dutch to Return Art Seized by Nazis». New York Times. 2006 թ․ փետրվարի 7.
  4. Alexander, Ilonka Venier (2015). The Life and Times of Franz Alexander: From Budapest To California. Karnac. էջեր 56–59. ISBN 978-1-78181-509-0.
  5. «Heirs Claim Art Lost To Nazis in Amsterdam; Another Collection Joins the Disputes Over Who Owns War's Cultural Booty». New York Times. 1998 թ․ հունվարի 12.
  6. «A British Figure Skater With Roots in Greenwich». New York Times. 1994 թ․ հունվարի 23.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեզի ֆոն Հալբան» հոդվածին։