Դեզիրե վան Լյունտերեն
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 30, 1992[1] (33 տարեկան) | ||
| Ծննդավայր | Ալմերե, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ | ||
| Հասակ | 170 սանտիմետր | ||
| Դիրք | պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Դեզիրե վան Լյունտերեն (հոլ.՝ Desiree van Lunteren, դեկտեմբերի 30, 1992[1], Ալմերե, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստուհի, «Այաքս» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան[2]։ 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Սպորտային նվաճումների, ինչպես նաև 2017 թվականի Եվրոպայի կանանց ֆուտբոլի առաջնությունում հաղթանակի համար նա պարգևատրվել է Օրանական Նասսաու շքանշանով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեզիրե վան Լյունտերենը ֆուտբոլով սկսել է զբաղվել ինը տարեկանում՝ իր եղբայրների հետ մարզվելով Ալմերե քաղաքի սպորտային բաժնում[3]։ Սովորել է տեղի Oostvaarders քոլեջում[4]։ Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2009 թվականին «Ազի» կազմում։ Նրա խաղաոճի վրա մեծ ազդեցություն է ունեցել հոլանդացի ֆուտբոլիստ Դիրկ Կույտը[5]։ Նա իր դեբյուտը նշել է Հոլանդիայի կանանց ազգային հավաքականի կազմում 2012 թվականի փետրվարի 15-ին Ֆրանսիայի դեմ խաղում, որն ավարտվել է վերջինիս հաղթանակով 2-1 հաշվով[6]։ 2015 և 2018 թվականներին նա ընտրվել է «Տարվա լավագույն մարզիկ» Ալմերե քաղաքում[7][8]։ 2017 թվականին Ամստերդամ քաղաքում նա ստացել է «Տարվա մարզուհի» տիտղոսը՝ ձայների հաշվում առաջ անցնելով հոկեյիստ Մարգոտ վան Գեֆենից և հանդբոլիստ Ռեյչել դե Հեյզից։ «Այաքսի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի կեսը, որից հետո վան Լյունտերենը մտադիր է Հոլանդիայի առաջնությունը փոխել իսպանականի, անգլիականի կամ գերմանականի, որոնք, ըստ նրա, շատ ավելի մոտ են իր խաղաոճին[9]։ 2017 թվականի աշխարհի գավաթի առաջնությունում հաղթելուց հետո Հոլանդիայի կանանց հավաքականի մնացած անդամների հետ նա արժանացել է ասպետական աստիճանի Օրանական Նասսաու շքանշանի։ Մրցանակը Հաագայում հանձնել են վարչապետ Մարկ Ռյուտեն և առողջապահության, բարեկեցության և սպորտի նախարար Էդիթ Շիպերսը[10][11]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԶ
«Այաքս»
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիդերլանդներ
- Եվրոպայի առաջնության հաղթող. 2017 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «Selectie» (հոլանդերեն). Ajax. Արխիվացված է օրիգինալից 2018-05-16-ին. Վերցված է 2018-05-16-ին.
- ↑ «De eerste keer van: Desiree van Lunteren». Helden Media (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-05-16-ին. Վերցված է 2018-05-16-ին.
- ↑ Lined webdevelopment - www.lined.nl. «Oud-leerlinge Desiree van Lunteren Europees voetbalkampioen» (հոլանդերեն). Oostvaarders College. Արխիվացված է օրիգինալից 2018-05-16-ին. Վերցված է 2018-05-16-ին.
- ↑ «Van Lunteren: kameleon van Ajax én het Nederlands team» (հոլանդերեն). FCUpdate.nl. Արխիվացված է օրիգինալից 2018-05-16-ին. Վերցված է 2018-05-16-ին.
- ↑ «WEURO 2017 selectie Oranje vrouwen - Desiree van Lunteren» (հոլանդերեն). EK en WK Vrouwen. Արխիվացված է օրիգինալից 2017-10-21-ին. Վերցված է 2018-05-16-ին.
- ↑ «Desiree van Lunteren (Ajax) ook in Almere verkozen tot Sportvrouw van het Jaar» (հոլանդերեն). Het Amsterdamsche Voetbal. Արխիվացված է օրիգինալից 2018-05-16-ին. Վերցված է 2018-05-16-ին.
- ↑ «Van Lunteren, Pieters en De Geus krijgen sportpenning» (հոլանդերեն). www.omroepflevoland.nl. Արխիվացված է օրիգինալից 2017-11-03-ին. Վերցված է 2018-05-16-ին.
- ↑ «Van Lunteren droomt van buitenlandse transfer» (հոլանդերեն). www.omroepflevoland.nl. Արխիվացված է օրիգինալից 2018-05-16-ին. Վերցված է 2018-05-16-ին.
- ↑ «'Tijd van verkiezingen is nu voorbij'». Ajax (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-05-16-ին. Վերցված է 2018-05-16-ին.
- ↑ «Voetbalvrouwen geridderd voor winnen Europese titel» (հոլանդերեն). www.omroepflevoland.nl. Արխիվացված է օրիգինալից 2018-05-16-ին. Վերցված է 2018-05-16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեզերե վան Լյունտերեն, պրոֆիլը TeamNl կայքում(նիդեր.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեզիրե վան Լյունտերեն» հոդվածին։ |
| ||||||||||
- Դեկտեմբերի 30 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիդերլանդներում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2019 ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցներ
- ԱԶ Ալկմարի ֆուտբոլիստներ
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Կանանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Կանանց ֆուտբոլի պաշտպաններ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի կին ֆուտբոլիստներ
- Ֆրայբուրգի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ