Դեդփուլ 2 (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեդփուլ 2
անգլ.՝ Deadpool 2
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն, ֆիլմ սուպերհերոսների մասին, կինոֆանտաստիկա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և ֆիլմ ժամանակով ճանապարհորդության մասին
ՀիմքԴեդփուլ
Թվականմայիսի 18, 2018[1], մայիսի 17, 2018[2], մայիսի 15, 2018 և մայիսի 16, 2018[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեյվիդ Լինչ
ՊրոդյուսերՍայմոն Քինբերգ, Ռայան Ռեյնոլդս և Լորեն Շուլեր Դոններ
Սցենարի հեղինակՌայան Ռեյնոլդս, Ռեթ Ռիզ և Փոլ Վեռնիկ
ԴերակատարներՌայան Ռեյնոլդս, Թի Ջեյ Միլեր, Լեսլի Ագամս, Բրիաննա Հիլդեբրանդ, Ստեֆան Կապիչիչ, Զազի Բիթց, Ջոշ Բրոլին, Ջեք Քեսի, Մորենա Բաքարին, Ջուլիան Դենիսոն, Թերի Քրյուզ, Կարան Սոնի[4], Էդի Մարսան[4], Լյուիս Թան, Սիորի Կուցունա, Բիլլ Սկարսգարդ, Բրեդ Փիթ, Ջեյմս Մաքէվոյ, Թայ Շերիդան, Ալեքսանդրա Շիփ, Քոդի Սմիթ-ՄաքՖի, Էվան Փիթերս, Նիկոլաս Հոլթ, Ռոբ Դելանի, Ռենդալ Ռիդեր[4], Ռոբերտ Մեյլեթ[4], Ալան Թյուդիք[4], Մեթ Դեյմոն[4], Դևիդ Լիթչ[4], Հյու Ջեքման[4], Ֆրեդ Սևիջ[4] և Ալիշիա Մորթոն[4]
ՕպերատորՋոնաթան Սելա
ԵրաժշտությունԹայլեր Բեյթս
Պատմվածքի վայրՆյու Յորք և Կանադա
Նկարահանման վայրԿոկիտլամ[5], Վանկուվեր[5] և Վիկտորիա[5]
Կինոընկերություն20th Century Studios, Marvel Entertainment, The Donners' Company և Genre Films
Տևողություն119 րոպե
Բյուջե110 000 000 $[6]
Շահույթ785 896 609 $[7] և 324 591 735 $[7]
ՆախորդՈչ մի բարի գործ
ՀաջորդDeadpool & Wolverine?
Պաշտոնական կայքէջ
 Deadpool 2 Վիքիպահեստում

«Դեդփուլ 2» (անգլ.՝ Deadpool 2), 2018 թվականին թողարկվելիք ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է Marvel Comics հրատարակչության համանուն կոմիքսների վրա։ 2016 թվականի ֆիլմի շարունակությունն է և «Իքս մարդիկ» ֆիլմաշարի 12-րդ ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսուրը Դևիդ Լիտչն է, սցենարի հեղինակները՝ Ռետտ Ռիզը, Պոլ Վերնիկը և Դրյու Հոդդարդը։ Գլխավոր դերերում՝ Ռայան Ռեյնոլդս, Մորենա Բաքարին, Տի Ջեյ Միլլեր, Լեսլի Ագամս, Բրիաննա Հիլդեբրանդ, Ստեֆան Կապիչիչ, Զազի Բիթց, Ջոշ Բրոլին և Ջեք Քեսի։

«Դեդփուլի» շարունակությունն ստեղծելու ծրագրեր եղել են դեռ նախքան առաջին ֆիլմի թողարկումը և հաստատվել են 2016 թվականի փետրվարին։ Ռայնոլդսի նախնական ստեղծագործական խումբը, որում ընդգրկված էին Ռիզը, Վերնիկը և ռեժիսոր Տիմ Միլլերը, ցանկանում էր վերադառնալ սիքվելին, սակայն Միլլերը 2016 թվականի հոկտեմբերին լքեց նախագիծը Ռեյնոլդսի հետ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով, և շուտով նրան փոխարինեց Լիտչի հետ։ Դրյու Հոդդարդը, ով նույնպես հավակնում էր զբաղեցնել ռեժիսորի աթոռը, արդյունքում միացավ նախագծին որպես սցենարի գծով խորհրդատու։ Մեծ լսումներ տեղի ունեցան Քեյբլի դերակատարի ընտրության համար, և վերջում այդ դերն ստացավ Ջոշ Բրոլինը։ Նկարահանումներն սկսվել են 2017 թվականի հունիսին Բրիտանական Կոլումբիայում (Կանադա

Ֆիլմը կթողարկվի 2018 թվականի հունիսի 1-ին։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռայան Ռեյնոլդսը Ուեյդ Ուիլսոնի / Դեդփուլի դերում, շատախոս վարձու մարդասպան, ով արագ բուժվելու գերբնական հատկություններ ունի, սակայն ռեգեներատորային մուտացիայից հետո նրա արտաքինը այլանդակվել է[8]։
  • Մորենա Բաքարինը «Քոփիքեյթի» դերում՝ Ուիլսոնի ուղեկիցն ու հարսնացուն[9]։
  • Տի Ջեյ Միլլերը «Ուիլս»-ի դերում՝ Ուիլսոնի լավագույն ընկերը, բարի տեր, որտեղ շատ հաճախ վարձկաններ են այցելում[10]։
  • Լեսլի Ագգամսը «Կույր Էլ»-ի դերում[11][12]՝ ծեր կույր կին, որը ժամանակավորապես Դեդփուլի հարևանուհին էր։
  • Բրիաննա Հիլդեբրանդը «Գերձայնային Ուորհեդի» դերում՝ Իքս մարդկանց՝ մուտացիայի ենթարկված դեռահաս աշակերտը, որը կարողանում է ատոմային պայթյուններ իրականացնել իր մարմնի օգնությամբ[13][14]։
  • Ստեֆան Կապիչիչը «Պյոտր Ռասպուտինի / Կոլոսսի» դերում՝ Իքս մարդկանց խմբի անդամ, իր ողջ մարմինն օրգանական պողպատ դարձնելու գերհատկությամբ[13][14]։
  • Զազի Բիտց «Նինա Տուրմանի / Դոմինոի» դերում՝ վարձու մարդասպան հաջողությունը կառավարելու մուտացիոն ուժով[15][16]։
  • Ջոշ Բրոլին «Նատաննա Սամմերսի / Քեյբլի» դերում՝ ժամանակի մեջ ճանապարհորդող զինվոր, որը շատ բաներով հակասում է Դեդփուլին։ Բրոլինը պայմանագիր է ստորագրել չորս ֆիլմի համար, որպեսզի մարմնավորի այդ կերպարին[17][18][19]։
  • Ջեք Քեսին «Սև Թոմ Քեսիդիի» դերում՝ մուտանտ, որը կարող է կառավարել էներգիան բույսերի շնորհիվ[20]։

Բացի դրանից Կարան Սոնին վերադարձել է տաքսիստ Դոպինդերի դերին[13][14]։ Սիորի Կուցունան բանալի դեր է ստացել[21][22]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսեր Սայմոն Կինբերգը 2015 թվականի սեպտեմբերին հայտնել է, որ նախատեսվում է նկարահանել առաջին ֆիլմի շարունակությունը, որը էկրան կբարձրանա 2016 թվականի փետրվարին։ Գաղափարներից մեկն այն էր, որ ֆիլմում հայտնվի Քեյբլի կերպարը, որին նախկինում ցանկանում էին ընդգրկել «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում, իսկ մինչ այդ՝ «Դեդփուլի» առաջին մասում[23]։ Քեյբլի ընդգրկումը պոտենցիալ շարունակության մեջ հաստատել է հենց ինքը՝ Դեդփուլը՝ այդ մասին ասելով առաջին ֆիլմի ենթագրերից հետո ցուցադրվող տեսարանում։ Նաև համարվում էր, թե Դոմինոն, որը կոմիքսներում Քեյբլի հետ կապ ուներ, կհայտնվի շարունակության մեջ[24]։ 20th Century Fox-ը թույլատրել է սիքվելի նկարահանումը, իսկ սցենարիստներ Ռետտ Ռիզը և Պոլ Վերնիկը վերադարձել են իրենց աշխատանքին։ Չնայած ռեժիսոր Թիմ Միլլերը և պրոդյուսեր Ռայան Ռեյնոլդսը այդ ժամանակ դեռ չէին ընդունվել սիքվելի համար, Fox-ը մտադիր էր պահպանել առաջին ֆիլմի ստեղծագործական խումբը[8]։ Միլլերի և Ռայնոլդսի մասնակցությունը հաստատվել է CinemaCon-ում 2016 թվականի ապրիլին, սակայն Միլլերը դեռ պաշտոնապես չէր ստորագրել համաձայնագիրը, որպեսզի ուղղություն տա սիքվելին[25][26]։

«Դեդփուլ 2»-ի վերաբերյալ մեր գլխավոր խնդիրը այն ավելի մասշտաբային չդարձնելն է։ Մենք չենք ցանկանում սիքվելն ավելի լայն և թանկ դարձնել, ինչպես անում են մարդիկ այն բանից հետո, երբ հանկարծակի հիթ են ստեղծում։ Ըստ ոճի և մթնոլորտի՝ երկրորդ ֆիլմը պետք է լինի այնքան թարմ, որքան առաջինն էր։ Եվ դա լուրջ փորձություն է, քանի որ օրիգինալ Դեդփուլի ստեղծման համար 10 տարի է պահանջվել, հիմա մենք պարզապես այդքան ժամանակ չունենք։

Պրոդյուսեր Սայմոն Կինբերգը «Դեդփուլ 2»-ի մոտեցման մասին[27][28].

2016 թվականի հունիսին Կինբերգը ասել է, որ Վերնիկը և Ռիզը սցենարը կավարտեն շատ շուտ, և որ նկարահանումները կսկսվեն 2017 թվականի սկզբին[29][30]։ Հոկտեմբերի վերջին Միլլերը լքեց նախագիծը Ռեյնոլդի հետ ունեցած ստեղծագործական տարաձայնությունների պատճառով[31][32][33]։ Մեկ ամիս անց Ռեյնոլդսը Միլլերի հեռացման մասին ասոլ է. «Այն ամենը, ինչ ես կարող եմ ավելացնել. ես անձամբ շատ տխուր եմ, որ նա գնացել է։ Տիմը շատ տաղանդավոր է, և ոչ ոք այդքան երկար չէր աշխատել «Դեդփուլ»-ի վրա, որքան նա»[34][35]։ Միլլերի գնալուց մեկ շաբաթ անց Fox-ը դիտարկել է Դևիդ Լիտչին, Դրյու Հոդդարդին, Մագնուս Մարտենսին և Ռուպերտ Սանդերսին ռեժիսորի դերում[36][37][38]։ Լիտչը առաջատար է հանդիսանում այդ հարցում[36][39] և պայմանագիր կնքեց մեկ ամիս անց[38][40]։

Նկարահանումների նախապատրաստումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ժամանակ Fox-ը և պրոդյուսերները նոր ռեժիսոր էին փնտրում երրորդ ֆիլմի համար, որը դեռ գտնվում էր մշակման փուլում[38][40]։ 2017 թվականի հունվարին Ռիզը և Վերնիկը հայտնեցին Deadline պորտալին այն մասին, որ շարունակությունը դեռ կլինի, այն կնկարահանեն 2017 թվականում, և դա կլինի սոլո ֆիլմ, որը նաև կհաստատի, որ Կոլոսսը, Գերձայնային Ուորհեդը և տաքսիստ Դոպինդերը դեռ կվերադառնան[13][14][41][42]։ Այդ նույն զեկուցման մեջ նշվել էր, որ Քեյբլի ծագման պատմությունը չի ադապտացվի սիքվելի մեջ[43][44]։ 2017 թվականի փետրվարին տեղեկացվել է, որ Դրյու Հոդդարդը և Ռեյնոլդսը աշխատել են սցենարի վրա Ռիզի և Վերնիկի հետ[45][46]։ Պրոդյուսեր Սայմոն Կինբերգը հաստատել է, որ ֆիլմը կթողարկվի 2018 թվականին[47][48]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերին հայտնել են այն մասին, որ Լիզզի Կապլանը, Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը, Սիեննա Միլլերը, Սոֆյա Բուտելլան, Ստեֆանի Սիգմանը, Սիլվիա Հուկսը, Ռուբի Ռոուզը, Մակքենզի Դևիսը, Իվ Հյուսոնը և Քելլի Ռորբախը դիտարկվել են «Դոմինոյի» դերի համար[49][50]։ Պրոդյուսերները նաև հետաքրքրված էին նրանով, որ դերը տան սևամորթ կամ լատինաամերիկացի դերասանուհու[51]։ 2017 թվականի մարտին Ռեյնոլդսը հայտարարեց, որ Դոմինոյի դերը ֆիլմում կկատարի Զազի Բիտցը[15][16]։ Այդ նույն ամսում Մորենա Բակկարինը հայտնեց իր ցանկությունը կրկին կատարելու Վանեսսա Կարլայլի դեր և վերլուծման ենթարկել իր կերպարի վերածվելը Քոփիքեյթի[52]։ Մի քանի շաբաթ անց հայտնի դարձավ, որ Քեյբլի դերը ստացել է Ջոշ Բրոլինը[17][18][19]։ Մեկ շաբաթ անց Լեսլի Ագգամսը հաստատեց այն փաստը, որ ինքը կրկին կստանձնի Կույր Էլի դերը[11][12]։ Հունիսին Սիորի Կուցունան նույնպես դեր ստացավ ֆիլմում[21][22]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական նկարահանումները մեկնարկվել են 2017 թվականի հունիսի 17-ին Կանադայում՝ Հեթլի ամրոցի մոտ, որը հայտնի է նրանով, որ «Իքս Մարդիկ» ֆիլմերի մեջ օգտագործել են որպես Իքսերի առանձնատուն[53][54]։ Հիմնական նկարահանումները սկսվել են հունիսի 26-ին Վանկուվերում և ծրագրում են կատարել այն մինչև հոկտեմբերի 6-ը[55][56]։ Ջոնաթան Սելան հանդես է գալիս որպես օպերատոր[57]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Junkie XL-ը՝ առաջին ֆիլմի կոմպոզիտորը, որոշեց չմասնակցել սիքվելի ստեղծմանը Միլլերի հեռանալու պատճառով[58][59]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դեդփուլ 2»-ն էկրան կբարձրանա 2018 թվականի հունիսի 1-ին[60][61]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Fox-ը CineEurope 2017-ում ներկայացնելու համար Ռայնոլդսը հունիսին տեսահաղորդագրություն է նկարահանում՝ հագնելով Դեդփուլի համազգեստը[62]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 2016 թվականի նոյեմբեր Fox-ը ծրագրել էր երրորդ ֆիլմը, որտեղ, ինչպես ասում էին, ընդգրկվել է Իքս Ուժի խումբը[63][64]։ Երբ հաստատվեց, որ Լիտչը կլինի «Դեդփուլ 2»-ի ռեժիսորը, պարզվեց, որ Fox-ը առանձին ռեժիսոր էր փնտրում երրորդ ֆիլմի նկարահանման համար[38][40]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://comicbook.com/marvel/2018/01/11/deadpool-2-new-release-date-may-2018/
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. 5,0 5,1 5,2 https://www.imdb.com/title/tt5463162/locations
  6. https://www.boxofficemojo.com/title/tt5463162/?ref_=bo_cso_table_98
  7. 7,0 7,1 Box Office Mojo — 1999.
  8. 8,0 8,1 «'Deadpool' Sequel Already in the Works». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  9. Chichizola, Corey (2017 թ․ մարտի 29). «What Morena Baccarin Really Wants To See Happen In Deadpool 2». CinemaBlend. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  10. Roman, Julian (2017 թ․ մայիսի 23). «T.J. Miller Promises More Weasel in Deadpool 2 | EXCLUSIVE». MovieWeb. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  11. 11,0 11,1 «Картина дня: Саундтрек сиквела «Стражей Галактики», слепая Эл в «Дэдпуле 2»». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  12. 12,0 12,1 «Leslie Uggams will return as Blind Al for Deadpool 2» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Знакомые лица». www.film.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Exclusive: Colossus and Negasonic Teenage Warhead Will Return in 'Deadpool 2'». Collider (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  15. 15,0 15,1 «Дэдпул обзавелся злодейкой (или подружкой)». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  16. 16,0 16,1 Khatchatourian, Maane (2017 թ․ մարտի 9). «'Deadpool 2' Casts 'Atlanta' Star Zazie Beetz as Domino». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  17. 17,0 17,1 «Роль Кейбла в «Дэдпуле 2» получил Джош Бролин». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  18. 18,0 18,1 Бабаев, Влад (2017 թ․ ապրիլի 13). «Джош Бролин заключил контракт на роль Кейбла в четырёх фильмах Fox, включая «Дэдпул 2»». DTF. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  19. 19,0 19,1 «Josh Brolin to Play Cable in 'Deadpool 2' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  20. Fleming Jr, Mike (2017 թ․ մայիսի 24). «'Deadpool 2' Sets Jack Kesy As Villain: Could He Be Black Tom?». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  21. 21,0 21,1 «Сиквел «Дэдпула» пополнил свой состав молодой актрисой». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  22. 22,0 22,1 N'Duka, Amanda (2017 թ․ հունիսի 12). «'Deadpool 2' Sets Actress Shioli Kutsuna In A Key Role». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  23. «Simon Kinberg on 'Deadpool' Rough Cut, Sequel Talks, and Cable». Collider (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  24. «Page 1 - EXCLUSIVE: Guess WHO Else Is Coming In The DeadPool Sequel!|...». Heroic Hollywood (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ փետրվարի 26. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  25. «Сиквел «Дэдпула» официально анонсирован». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  26. Lang, Brent (2016 թ․ ապրիլի 14). «'Deadpool 2' Confirmed With Ryan Reynolds, Director Tim Miller Returning». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  27. «Затянуть пояса». www.film.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  28. Stack, Tim (2016 թ․ դեկտեմբերի 8). «Ryan Reynolds on Deadpool 2 and new director David Leitch». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  29. «Продюсер «Дэдпула 2» назвал дату начала съемок» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  30. «Simon Kinberg on 'Deadpool 2': Says They Hope to Start Filming Early Next Year». Collider (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 24. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  31. ««Дэдпул 2» остался без режиссера». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  32. Jr, Mike Fleming (2016 թ․ հոկտեմբերի 22). «Director Tim Miller, Ryan Reynolds Part Company On 'Deadpool 2'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  33. «'Deadpool 2' Director Departs Over Creative Differences w/ Ryan Reynolds». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  34. «Райан Рейнольдс объяснил уход Тима Миллера с «Дэдпула 2»» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  35. Peele, Anna (2016 թ․ նոյեմբերի 14). «Ryan Reynolds on Why 'Deadpool' Nearly Gave Him a Nervous Breakdown». GQ (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  36. 36,0 36,1 «Картина дня: Режиссер «Дэдпула 2», Том Харди в роли Аль Капоне». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  37. Pedersen, Mike Fleming Jr,Erik (2016 թ․ հոկտեմբերի 28). «'Deadpool 2' Director Search Ongoing, But No Offers Yet». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  38. 38,0 38,1 38,2 38,3 «It's Official: 'John Wick' Director David Leitch to Helm 'Deadpool 2'». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  39. Jeff Sneider. «Exclusive: 'Deadpool 2' eyes 'John Wick' director David Leitch to replace Tim Miller». Mashable. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  40. 40,0 40,1 40,2 «Режиссер «Джона Уика» официально ставит «Дэдпула 2»» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  41. «Сценаристы «Дэдпула 2» называют сиквел сольным фильмом» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  42. Grobar, Matt (2017 թ․ հունվարի 11). «'Deadpool' Scribes Rhett Reese & Paul Wernick On This Awards Season's Biggest Surprise Candidate». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  43. «Сын Циклопа». www.film.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  44. «'Deadpool 2' Writers Explain How They'll Handle Cable's Convoluted Origin». Collider (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 13. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  45. «Сценарий «Дэдпула 2» перепишет автор «Хижины в лесу»» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  46. «Exclusive: Drew Goddard Is Working on the 'Deadpool 2' Script [Updated]». Collider (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 22. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  47. «Готовые отряды». www.film.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  48. «Producer Simon Kinberg Provides Updates on 'Deadpool 2' and 'New Mutants'». Collider (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 24. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  49. «Лиззи Каплан примерит роль Домино для сиквела «Дэдпула»». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  50. «'Deadpool 2:' Actress Shortlist for Domino Role Revealed (UPDATED)». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  51. «'Deadpool 2' Casts 'Atlanta' Breakout Zazie Beetz as Domino». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  52. «Deadpool 2: Morena Baccarin Teases Vanessa's 'Evolution'». Screen Rant (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 29. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  53. «Райан Рейнольдс передает привет со съемок «Дэдпула 2»» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  54. «Deadpool 2 Filming X-Mansion Scenes with Reynolds in Victoria, BC». CBR (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 17. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  55. Кнапский, Илья (2017 թ․ հունիսի 27). «Райан Рейнольдс официально объявил о старте съемок сиквела «Дэдпула»». ԿինոՊոիսկ (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  56. «DGC BC Production List» (PDF). Directors Guild of Canada. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  57. Reynolds, Ryan (2017 թ․ հունիսի 26). «Day one. Maximum Effort 2.0». Facebook. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  58. «Композитор Junkie XL покинул сиквел Deadpool». shazoo.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  59. «Deadpool 2 Loses Composer Junkie XL - ComingSoon.net». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  60. «Стало известно, когда выйдет «Дэдпул 2» и как продолжатся «Люди Икс»». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  61. «'Deadpool 2' Lands June 2018 Release Date». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  62. Ritman, Alex (2017 թ․ հունիսի 20). «Hugh Jackman, Colin Firth, 'Avatar' and 'Deadpool 2' Give Firepower to Fox's CineEurope Show». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  63. «Fox запланировала триквел «Дэдпула» и перезапуск «Людей Икс»». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  64. «Fox's X-Men Issues: Jennifer Lawrence Unsigned, 'Deadpool' Defections, 'Gambit' on Hold». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեդփուլ 2 (ֆիլմ)» հոդվածին։