Jump to content

Դեդասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեքսիկայի 78-րդ նախագահ Էռնեստո Սեդիլյոն Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունից, ով առաջին անգամ չկիրառեց դեդասոն

Դեդասո (իսպ.՝ Dedazo, թարգ.՝ մատնանշում), մինչև 1968 թվականը Մեքսիկայում Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության կողմից կիրառված պետական իշխանության ժառանգորդության տեխնոլոգիա։

Եզրույթը կիրառվում էր մեքսիկական հասարակության լայն շերտերի կողմից որպես 1928-2000 թվականներին իշխող Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության կողմից հաստատված իշխանության ժառանգորդության գոյություն ունեցող համակարգի ծաղրանքի և բողոքի նշան։ Դեդասոի հոմանիշն է համարվում դեդոկրատիա (իսպ.՝ dedocracia, թարգ.՝ մատնավարություն) եզրույթը։

Դեդասո երևույթը առաջացել է Մեքսիկայում, որտեղ 6-ամյա լիրզորություններ ունեցող գործող նախագահը իրավունք չուներ երկրորդ անգամ վերընտրվել այդ պաշտոնում։ Նման պարագայում սեփական իշխանությունը վերարտադրելու համար երկար տարիներ իշխող Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը սկսել է կիրառել մի մեխանիզմ, համաձայն որի գործող նախագահը մատնանշում էր իշխող վերնախավից որևէ թեկնածուի, որը, որպես կանոն, ներքին գործերի նախարարն էր։ Այդ թեկնածությունը հաստատվում էր իշխող Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության նիստում, որից հետո իշխող կուսակցության վարչական ռեսուրսի կիրառմամբ նախագահական ընտրություններին հաղթում էր գործող նախագահի մատնանշած թեկնածուն, ապահովելով իշխանության ժառանգորդությունը[1]։

Դեդասոն կիրառվել է մինչև 1968 թվականը, երբ տեղի են ունեցել լայնածավալ ուսանողական ցույցեր, որոնց արդյունքում իշխող վերնախավը ստիպված է եղել իրականացել մասնավոր ժողովրդավարացում։ Դեդասոն չկիարռած առաջին գործող նախագահն էր Էռնեստո Սեդիլյոն, ով ընտրվելով 1994 թվականին նոր ընտրությունների նախաշեմին չի մատնանշել որևէ թեկնածուի։ Արդյունքում իշխող Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությոնում առաջին անգամ տեղի են ունեցել ներքին ընտրություններին, որոնց մասնակցել են ոչ միայն կուսակցության անդամները, այլ նաև համակիրները։ Դա նպաստել է երկրի քաղաքական դաշտի առողջացմանը, ընդդիմության կոնսոլիդացմանը և եռակուսակցական համակարգի (ցենտրիստական, ձախ ցենտրիստական և աջաթևյան) կայացմանը։ 1996 թվականին ընդունված օրենքը ամրագրել է բարձրագույն ընտրական մարմնի՝ Դաշնային ընտրական ինստիտուտի ինքնավարությունը[1]։

2000 թվականի հուլիսին նախագահական ընտրություններում հաղթել է Վիսենտե Ֆոքսը, Փոփոխությունների դաշինքի առաջնորդը, որի հիմքն էր հանդիսանում ընդդիմադիր Ազգային գործողության կուսակցությունը։ Ֆոքսի վճռական հաղթանակաը Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության թեկնածուի նկատմամաբ նշանավորել է այդ կուսակցության իշխանության մենաշնորհի ավարտը[1]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հեղինակներ դեդասո են անվանում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի կողմից Վլադիմիր Պուտինին իշխանության փոխանցման տեխնոլոգիան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]