Դեբորա Սեռակիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեբորա Սեռակիանի
իտալ.՝ Debora Serracchiani
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1970(1970-11-10) (53 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններpresident of Friuli-Venezia Giulia?, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Եվրոպական պարլամենտի պատգամավոր
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Կայքserracchiani.eu
 Debora Serracchiani Վիքիպահեստում

Դեբորա Սեռակիանի (իտալ.՝ Debora Serracchiani, նոյեմբերի 10, 1970(1970-11-10), Հռոմ, Իտալիա), իտալացի փաստաբան և քաղաքական գործիչ, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա ինքնավար մարզի նահանգապետ (2013-2018)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 10-ին, Հռոմում, կրթությամբ իրավաբան է։ Իրավաբանական պրակտիկայով է զբաղվել Ուդինեում գտնվող Բուսինելոյի, Վիրջիլիոյի, Դե Թոմայի փաստաբանական գրասենյակներում։ Ընտրվել է Ուդինեի կոմունայի խորհրդի պատգամավոր, իսկ 2006 թվականին՝ ձախ դեմոկրատների կուսակցության աջակցությամբ ընտրվել է Ուդինեի նահանգային խորհուրդ, 2008 թվականին վերընտրվել է։ Նույն թվականի դեկտեմբերին գլխավորել է Ուդինեում դեմոկրատական կուսակցության բաժանմունքը, իսկ 2009 թվականի մարտի 21-ին ձեռք է բերել համազգային և նույնիսկ միջազգային ճանաչում՝ ելույթ ունենալով Դեմոկրատական կուսակցության սկզբնական կազմակերպությունների վեհաժողովում՝ խիստ քննադատելով կուսակցական ղեկավարության մի շարք որոշումներ[1]։

2009 թվականին ԴԿ առաջնորդ Դարիո Ֆրանչեսկինիի ակտիվ աջակցությամբ գլխավորել է կուսակցական ցուցակը եվրոպական ընտրություններում հյուսիս-արևելյան շրջանում և հաղթել՝ 9 հազարով ավելի ձայն հավաքելով, քան Սիլվիո Բերլուսկոնին[2]։

2013 թվականի ապրիլի 21-22-ը մասնակցել է Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի ինքնավար մարզի տարածաշրջանային ընտրություններին` գլխավորելով ձախ կենտրոնամետ կոալիցիան, որը միավորում Էր Դեմոկրատական կուսակցությունը, Արժեքների Իտալիա, Ձախ բնապահպանություն, ազատություն և Սլովենիայի միություն կուսակցությունները, ինչպես նաև` քաղաքացիական ցուցակը ի աջակցություն Սերրակկիանիի։ Այս դաշինքը հաղթանակ է տարել 39,39 % (211 508 ձայն)` 39 %-ի դեմ (209 442 ձայն) ձայների հարաբերակցությամբ` գործող նահանգապետ, Ազատության ժողովրդի ներկայացուցիչ Ռենցո Տոնդոյի գլխավորությամբ գործող կոալիցիայի դեմ[3]։

2017 թվականի նոյեմբերի 12-ին ԴԿ տարածաշրջանային վեհաժողովում հայտարարել է 2018 թվականին Պատգամավորների պալատի ընտրություններում առաջադրվելու, այլ ոչ թե` նահանգապետի երկրորդ ժամկետի առաջադրվելու մտադրության մասին[4]։

2018 թվականի մարտի 4-ի խորհրդարանական ընտրություններում պարտություն է կրել Տրիեստի մարզի 1-ին մեծամասնական ընտրատարածքում` 26,14% արդյունքով` նախկին հակառակորդ Ռենցո Տոնդոյից (38,2 %)[5], բայց խորհրդարան է անցել բազմամանդատ շրջանում կուսակցական ցուցակներով։

2018 թվականի ապրիլի 29-ին Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի շրջանի տարածաշրջանային վարչակազմի նոր ղեկավար 57,09 % արդյունքով ընտրվել է աջ կենտրոնամետ կոալիցիայի առաջնորդ Մասիմիլիանո Ֆեդրիգան[6], իսկ մայիսի 3-ին նա պաշտոնապես ստանձնել է պաշտոնը[7]։

2019 թվականի մարտի 17-ին տեղի է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային ժողովը, որն ընտրել է նոր ղեկավարություն։ Մասնավորապես, ազգային քարտուղար է դարձել Նիկոլա Ձինգարետտին, նախագահ՝ Պաոլո Ջենտիլոնին, իսկ փոխնախագահներ՝ Աննա Ասքանին և Դեբորա Սերրակկիանին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Debora Serracchiani»։ Argomenti (իտալերեն)։ il Sole 24 Ore։ 2016-07-28։ Վերցված է 2020-08-14 
  2. «Friuli, l'exploit della Serracchiani "Ho preso 9 mila voti più di Papi"» (իտալերեն)։ la Repubblica։ 2009-06-08։ Վերցված է 2020-08-14 
  3. «Friuli-Venezia Giulia»։ Elezioni Regionali 2013 (իտալերեն)։ la Repubblica։ 2009-06-08։ Վերցված է 2020-08-14 
  4. «Serracchiani annuncia l’addio tra lacrime e applausi» (իտալերեն)։ Udine today։ 2017-11-12։ Վերցված է 2020-08-14 
  5. «Elezioni Politiche 2018, i risultati alla Camera nel comune di Trieste» (իտալերեն)։ Corriere della Sera։ Վերցված է 2020-08-14 
  6. «Fedriga è il nuovo presidente del Fvg con il 57% dei voti: "Grazie alla mia gente"» (իտալերեն)։ il Piccolo։ 2018-04-30։ Վերցված է 2020-08-13 
  7. «Elezioni: Massimiliano Fedriga proclamato presidente Regione Fvg» (իտալերեն)։ il Gazzettino։ 2018-05-03։ Վերցված է 2020-08-13 
  8. «Pd, Zingaretti segretario: «Cambio tutto, generazione verde». Gentiloni presidente» (իտալերեն)։ il Messagero։ 2019-03-17։ Վերցված է 2020-08-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]