Դեբորա Հարքնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեբորա Հարքնես
2018-us-nationalbookfestival-deborah-harkness.jpg
Ծնվել էապրիլի 5, 1965(1965-04-05)[1][2][3] (56 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Մասնագիտությունպատմաբան, վիպասան, գրող և գործադիր պրոդյուսեր
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՄաունթ Հոլիուոք քոլեջ (1986), Հյուսիսարևմտյան համալսարան (1990) և Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս (1994)
Ուշագրավ աշխատանքներA Discovery of Witches?, Shadow of Night? և The Book of Life?
ԱնդամակցությունThe Renaissance Society of America?[1], North American Conference on British Studies?[1] և Ամերիկյան պատմական ասոցիացիա[1]
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Դևիս
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ[4] Pfizer Award? և «Ինքփոթ» մրցանակաբաշխություն[5]
Կայքdeborahharkness.com
Deborah Harkness Վիքիպահեստում
Nuvola apps arts.svg Արտաքին ձայնաֆայլեր
Nuvola apps arts.svg “Science and the Supernatural in the 17th Century”, Դեբորա Հարքնես և Ջիմ Վոելկել, Գիտության պատմության ինստիտուտ


Դեբորա Հարքնես (անգլ.՝ Deborah Harkness, ապրիլի 5, 1965(1965-04-05)[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), ամերիկացի գիտնական, վիպասան և գինու էնտուզիաստ։ Առավել հայտնի է որպես պատմաբան և «A Discovery of Witches» եռագրության հեղինակ որը բաղկացած է The New York Times-ի «Կախարդների բացահայտում» բեսթսելլեր վեպից և դրա շարունակությունից՝ «Գիշերային ստվեր» և «Կյանքի գիրք»։ Նրա վերջին գիրքն է «Ժամանակն է եկել», որի գործողությունները տեղի են ունենում Ամերիկայի անկախության պատերազմում և Ֆրանսիական հեղափոխության շրջանում, և «Բոլոր հոգիների» եռեգրության սիքվելի շարունակությունը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբորա Հարքնեսը ծնվել է 1965 թվականին։ Նա մեծացել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում՝ ամերիկյան ծագմամբ հոր և բրիտանական ծագմամբ մոր ընտանիքում[6]։ Ավարտել է Մաունթ Հոլյուկի քոլեջը (1986), Հյուսիսարևմտյան համալսարանը (1990) և Կալիֆոռնիայի համալսարանը (1994)[7]։ Հարքնեսը սովորել է նաև արտասահմանում՝ Օքսֆորդի համալսարանում։ Նա գիտության և բժշկության պատմաբան է[8], ինչպես նաև ուսումնասիրել է ալքիմիա, մոգություն և օկուլտիզմ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարքնեսը պատմության պրոֆեսոր է։ Դասավանդում է Եվրոպական պատմություն և գիտության պատմություն[9] Հարավային Կալիֆորնիայի համալսարանում[10]։ Նա հրատարակել է պատմական ոչ գեղարվեստական ​​երկու ստեղծագործություն՝ «Ջոն Դիի զրույցները Հրեշտակների հետ․ Կաբալա, ալքիմիա և բնության վերջ» (1999) և «Գոհարների տունը․ Էլիզաբեթական Լոնդոն և գիտական հեղափոխությունը» (2007)[10]։

2011 թվականին Հարքնեսը հրատարակել է իր առաջին գեղարվեստական ​​աշխատանքը՝ «Կախարդների բացահայտում»։ «Բոլոր հոգիները» եռեգրության առաջին ստեղծագործությունը՝ «Կախարդների բացահայտում», պատմական վիպագրություն է։ Այն պատմում է ժամանակակից վհուկի մասին։ Վերջինս պատահաբար վերցնում է Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանի[11] հնագույն կախարդված ձեռագիրը՝ այդ կերպ գրավելով մարդկանց շրջապատում ապրող մի շարք կախարդական էակների անցանկալի ուշադրությունը, ներառյալ՝ այլ վհուկներիի, հրեշների և 1500-ամյա ֆրանսիական վամպիրի[12][10]։ Վեպը The New York Times-ի բեսթսելերների ցանկում երկրորդ հորիզոնականում է[13] և վաճառվել է առնվազմ 34 երկրներում[14]։ San Antonio Express-News-ը գիրքը անվանել է «բարդ հեքիաթ մեծահասակների համար»[15]։ Շարքի երկրորդ վեպը՝ «Գիշերային ստվեր», հրատարակվել է մեկ տարի անց՝ դառնալով The New York Times բեսթսելերների ցանկում թիվ մեկ վեպը[16]։ Շարքի երրորդ վեպը կոչվում է «Կյանքի գիրքը»[17]։ Գիրքը հրատարակվել է 2014 թվականի հուլիսի 15-ին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Իռլանդիայում՝ կոշտ, էլեկտրոնային և աուդիոգրքերի տեսքով։

Հարքնեսը գրքի ստորագրման ժամանակ, օգոստոս 2014

2014 թվականի հունվարի 9-ին United States front cover ամսագրի շապիկին և USA Today կայքում հրատարակվել է երկշաբաթյա հատվածը։ 2014 թվականի մայիսի 12-ին Հարքնեսի կայքում հրատարակվեց առաջին գլուխը[18]։ Հարքնեսը նաև մրցանակակիր գինու՝ Good Wine Under $ 20 բլոգի հեղինակն է։

2018 թվականի մայիսին Հարքնեսը թողարկել է ուղեկցող գիրք «Բոլոր հոգիների աշխարհ․ Կախարդների հայտնաբերման ամբողջական ուղեցույց», «Գիշերային ստվեր» և «Կյանքի գիրքը (Բոլոր հոգիների եռեգրություն)», 2018 թվականի սեպտեմբերին՝ «Բոլոր հոգիների եռեգրություն - Ժամանակն է եկել», որի գործողությունը տեղի է ունենում նույն տիեզերքում և երկրորդական կերպարների մասնակցությամբ։ Գրքում նկարագրվում է Մեթյուս Քլեյրմոնի վամպիր որդին՝ Մարկուս Ուիթմորը[18]։

Հարքնեսը BadWolf's ութ դրվագ ունեցող հեռուստասերիալի գործադիր պրոդյուսերն է, որը հիմնված է նրա «Կախարդների բացահայտումը» վեպի հիման վրա։ Հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Մեծ Բրիտանիայում Sky One հեռուստաալիքով, իսկ այժմ հեռարձակվում է NOW TV հեռուստաալիքով[19]։ Սերիալի միջազգային տարածումը իրականացնում է Sky Vision[20][21]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարքնեսը ապրում է Հարավային Կալիֆոռնիայում, որտեղ էլ դասավանդում է[6]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բոլոր հոգիները» եռեգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռեգրության ուղեկիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բոլոր հոգիները իրական ժամանակում կարդալու ուղեկից» (2015)
  • «Բոլոր հոգիների աշխարհ. Կախարդների հայտնաբերման ամբողջական ուղեցույց», «Գիշերային ստվեր» և «Կյանքի գիրք»(2018)

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակն է եկել։ Նյու Յորք: Վիքինգ։ 2018։ ISBN 9780399564512 

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագրերի հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Comic-Con International's Inkpot պարգև (2018)
  • Պատվավոր աստիճան, Մաունթ Հոլիոկ քոլեջ (2014)

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կայքում Հարկնեսի ֆակուլտետի պրոֆիլում նշված են նաև հետևյալ պատվոգրերն ու մրցանակները[7]

  • Բարձր գնահատական, Longman-History Today Awards գրքի մրցանակ, 2009 թվական, գարուն
  • Կարգապահության ազգային կամ միջազգային մրցանակի դափնեկիր, Pfizer մրցանակ Գիտության պատմության լավագույն գրքի համար, Գիտություն հասարակության պատմություն, 2008 թվական, աշուն
  • Կարգապահության ազգային կամ միջազգային մրցանակի դափնեկիր, Ջոն Բեստ Սնոուի մրցանակ Բրիտանական ուսումնասիրությունների լավագույն գրքի համար, Հյուսիսամերիկյան բրիտանական ուսումնասիրությունների համաժողով, 2008 թվական, աշուն
  • Լավագույն գրքի մրցանակ, Խաղաղ օվկիանոսի ափի բրիտանական ուսումնասիրությունների համաժողով, 2008 թվական, գարուն
  • Հանթինգթոնի գրադարանի հետազոտական ​​կրթաթոշակի ստացող, Հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամ, 2006-2007 թվականներ
  • Գուգենհայմի կրթաթոշակ ստացող, Ջոն Ս. Գուգենհայմի հիմնադրամի կրթաթոշակ, 2004-2005 թվականներ
  • Ռեզիդենտուրա ազգային հումանիտար կենտրոնում, Ազգային հումանիտար կենտրոն, Ջոն Է. Սոյերի կրթաթոշակ ստացող, 2004-2005 թվականներ
  • NIH/NSF Կարիերայի զարգացման մրցանակ, Գիտության ազգային հիմնադրամի ավագ գիտնականի մրցանակ, 2001-2002 թվականներ
  • Կարգապահության ազգային կամ միջազգային մրցանակի դափնեկիր, Դերեկ Փրայսի մրցանակ լավագույն հոդվածի համար, Գիտության հասարակության պատմություն, 1998 թվական
  • Կրթված հասարակությունների ամերիկյան խորհրդի կրթաթոշակի ստացող, ACLS կրթաթոշակ, 1997-1998 թվականներ
  • Հանթինգթոնի գրադարանի հետազոտական ​​կրթաթոշակի ստացող, NEH կրթաթոշակ, Հանթինգթոնի գրադարան, 1997-1998 թվականներ
  • Կարգապահության ազգային կամ միջազգային մրցանակի դափնեկիր, Նելսոնի մրցանակ լավագույն հոդվածի համար, Ամերիկայի Վերածննդի հասարակություն, 1997 թվական
  • Ջակոբ Կ․ Ջավիթսի կրթաթոշակ, ԱՄՆ կրթության դեպարտամենտ, 1989-1993
  • Ֆուլբրայթի մրցանակ, Ֆուլբրայթ կրթաթոշակ Միացյալ Թագավորությունում, 1991-1992

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Contemporary AuthorsGale. — ISSN 0275-7176; 0010-7468
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. https://www.gf.org/fellows/all-fellows/deborah-e-harkness/
  5. https://www.comic-con.org/awards/inkpot
  6. 6,0 6,1 Timberg Scott (April 10, 2011)։ «Deborah Harkness' 'A Discovery of Witches' started with airport bookstores»։ Los Angeles Times։ Վերցված է July 12, 2012 
  7. 7,0 7,1 «Faculty Profile: Deborah Elizabeth Harkness»։ University of Southern California academics#Dana and David Dornsife College of Letters, Arts and Sciences։ Վերցված է July 12, 2012 
  8. Hernandez-Vogt Persephone (February 24, 2011)։ «Discovery of a writer: alum pens a preternatural tale»։ Mount Holyoke College։ Արխիվացված է օրիգինալից March 23, 2012-ին։ Վերցված է July 12, 2012 
  9. "Deborah Harkness: The All Souls Trilogy." (February 10, 2014). <http://deborahharkness.com/about-deborah>
  10. 10,0 10,1 10,2 Gressitt Kit-Bacon (February 20, 2011)։ «SoCal scholar bounds into the supernatural»։ North County Times։ Արխիվացված է օրիգինալից August 31, 2011-ին։ Վերցված է July 12, 2012 
  11. McGee Celia (February 2011)։ «15 Books to Watch for in February 2011»։ Book Finder։ Oprah.com։ էջ 4։ Վերցված է July 12, 2012 
  12. Meyer Michal (Fall 2011 – Winter 2012)։ «Facts and Fictions»։ Chemical Heritage Magazine 29 (3): 40–41։ Վերցված է March 26, 2018 
  13. «Best Sellers»։ The New York Times։ The New York Times Company։ February 27, 2011։ Վերցված է November 17, 2012 
  14. Pellegrino Nicky (April 11, 2011)։ «Deborah Harkness: Once bitten ...»։ The New Zealand Herald։ Վերցված է September 27, 2011 
  15. Bennett Steve (February 12, 2011)։ «A potent spell cast»։ San Antonio Express-News։ Վերցված է July 12, 2012 
  16. «Best Sellers – Hardcover Fiction»։ The New York Times։ The New York Times Company։ July 29, 2012։ Վերցված է January 4, 2013 
  17. «Deborah Harkness»։ www.facebook.com (անգլերեն)։ Վերցված է March 14, 2018 
  18. 18,0 18,1 «Deborah Harkness author of The All Souls Trilogy official website»։ Deborah Harkness (en-US)։ Վերցված է March 14, 2018 
  19. «A Discovery of Witches streaming: How to watch A Discovery of Witches online»։ Արխիվացված է օրիգինալից September 5, 2018-ին։ Վերցված է October 31, 2018 
  20. «Sky Corporate»։ Sky (en-GB)։ Վերցված է September 25, 2018 
  21. «» A Discovery Of Witches»։ bad-wolf.com (en-GB)։ Վերցված է September 25, 2018 
  22. Kavey Allison (Summer 2008)։ «London Calling»։ Chemical Heritage Magazine 26 (2): 44։ Վերցված է March 26, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]