Դեբար
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Դեբար | |||
| |||
| Երկիր | |||
| Համայնք | Դեբար | ||
| Քաղաքապետ | Արգետիմ Ֆիդա | ||
| ԲԾՄ | 625 մ | ||
| Բնակչություն | ▼11 735 մարդ (2021) | ||
| Ժամային գոտի | [[UTC+1, ամռանը՝ +2]] | ||
| Հեռախոսային կոդ | +389 046 | ||
| Փոստային ինդեքս | 1250 | ||
| Փոստային դասիչ | 1250 | ||
| Ավտոմոբիլային կոդ | OH | ||
| Պաշտոնական կայք | dibra.gov.mk | ||
|
| |||
Դեբար (մակեդոներեն՝ Дебар, ալբ․՝ Dibra, Дибра, թուրքերեն՝ Debre, Дебре)՝ քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի արևմտյան հատվածում։ Նույնանուն Դեբար համայնքի կենտրոնը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Դեբարյան դաշտի գոգահովտում, Դեբարյան արհեստական լճի ափին, Սև Դրին և վերջինիս վտակ Ռադիկա գետերի միջև։ Սահմանամերձ է Ալբանիային։ Քաղաքը շրջապատված է ծովի մակարդակից 625 մ բարձրություն ունեցող Դեշատ, Ստոգովո, Յաբլանիցա և Բիստրա լեռներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարտեզի վրա այն առաջին անգամ հիշատակվել է Կլավիդոս Պտղոմեոսի կողմից Դեբորուս (Deborus) անվան ներքո։
Բյուզանդական կայսր Բարսեղ Բ-ն հաստատել է քաղաքի գոյությունը, իսկ Ֆելիֆս Պետանքիքը այն վերանվանել է Դիբրի։
Երբ 1014 թվականին Սամուէլ Կոմսաձագը պարտություն կրեց բյուզանական կայսր Բարսեղ Բ-ից, քաղաքը սկսեց կառավարել Բիտոլայի Եպիսկոպոսը։
14-րդ դարի երկրորդ կեսից հետո Դեբարը կառավարվում էր Ալբանիայի Կաստրիոտի իշխող ցեղի կողմից։
1395 թվականին այն նվաճվել է Օսմանյան թուրքերի կողմից, իսկ հետագայում՝ դարձել Դեբարյան Սանջակի նստավայրը։
1440 թվականին Սկանդերբեգը այն սահմանեց սանջակ-բեյ։
Քաղաքում է ծնվել Հովհաննես Դեբարսկին (1018—1037), ով ուղղափառ արքեպիսկոպոսների մեջ առաջին գլխում էր։
Դեբարի բնակչությունը էականորեն նվազեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2002 թվականի մարդահամարի՝ Դեբարն ունի 14561 բնակիչ[1]։
| Ազգություն | Ընդամենը |
| մակեդոնացիներ | 1054 (7,24 %) |
| ալբանացիներ | 10 768 (73,95 %) |
| թուրքեր | 1415 |
| գնչուներ | 1079 |
| առումիններ | 2 |
| սերբեր | 22 |
| բոսնիացիներ | 2 |
| այլ ազգեր | 219 |
Դեբարի բնիկների 98 %-ը թուրքական մարդահամարի ցուցմունքի համաձայն մակեդոներենը մայրենի լեզու են համարում համարյա բոլորը։ Որպես թուրք գրանցվել են պոմակները կամ տորբեշները՝ մուսուլման մակեդոնացիները։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենալավ արհեստավորների, փայտի փորագրության վարպետների և շինարարների մեծ մասը գալիս են Դեբարի շրջանից։ Նրանք հայտնի են դարձել վարպետությամբ ստեղծելով դետալներ և տպավորիչ փայտե փորագրություններ, նկարելով գեղեցիկ սրբապատկերներ, պատրաստելով եզակի կառույցներ։ Փաստ է, որ Դեբարը երեք հանրաճանաչ փայտագործական դպրոց ունեցող շրջաններից մեկն է։ Մյուս երկուսն են Սամոկովը և Բանսկոն։ Նրանց գործերը կարող են ցուցադրված լինել Բալկանյան թերակղզու բոլոր կողմերի բազմաթիվ եկեղեցիներում և մշակութային կառույցներում։
Դեբարը ճանաչված է նաև իր պիցայով։ 2018 թվականին Դեբարն յուրաքանչյուր 3 000 բնակչի հաշվով ունեցել է մեկ պիցերիա։ Իսկ քաղաքի էմիգրանտները ԱՄՆ-ում բացել են մոտ 50 պիցայի ռեստորաններ։
Հայտնի բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միլան Պանչևսկի - Հարավսլավիայի կոմունիստների միության Կենտկոմի նախագության վերջին նախագահը,
- Մոիս Գոլեմի - Սկանդերբեգի բանակի գեներալ,
- Հակի Սթերմիլի - գրող,
- Գյոն Կաստրիոտի - Սկանդերբեգի հայրը,
- Ֆիքրի Դինի - Ալբանիայի առաջին վարչապետը,
- Էքրեմ Բաշա - գրող։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեբար» հոդվածին։ |
| ||||||||||
