Դդմակոնֆետ
| Ենթակատեգորիա | Հրուշակեղեն | |
|---|---|---|
| Ծագման երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
| Կազմված է | Եգիպտացորենի օշարակ | |
Դդմակոնֆետ (անգլ.՝ candy pumpkin), փոքր, դդմի ձև ունեցող, մեղմ կրեմային քաղցրավենիք է, որը հիմնականում պատրաստվում է եգիպտացորենի օշարակից, մեղրից, կարնաուբայի մոմից, շոկոլադից և շաքարից։ Ավանդաբար ներկված է նարնջագույն հիմքով և վերևում ունի կանաչ կոթուն[1]՝ դդմակոնֆետը Հելոուինի հետ կապելու համար[2]։ Շաքարագործները այն դասում են «մեղմ կրեմ» տեսակին՝ կապված դրա մարշմելոու համի հետ[3]։ Երբեմն այն անվանում են «քաղցր եգիպտացորենի» մոտիկ ազգական[4], քանի որ արտադրվում է օսլայաձուլման նմանատիպ գործընթացով[5]։ Ամենահայտնի տեսակը «Brach’s» ընկերության ապրանքանիշային «Brach’s Pumpkins»-ն է[3][6][7]։ Ներկայումս «Brach’s Confections»-ը պատկանում է «Ferrara Candy Company»-ին[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դդմակոնֆետը պատրաստվում են քաղցր եգիպտացորենի (candy corn) արտադրությանն ուղղակիորեն նման գործընթացով։ Քաղցր եգիպտացորենի տեխնոլոգիան և արտադրանքը մշակվել է Ջորջ Ռենինգերի (George Renninger) կողմից՝ «Wunderlee Candy» ընկերությունում, 1880-ականներին[9], և ժողովրդականություն ձեռք բերել է 1920-ականներին՝ որպես տոնական քաղցրավենիք[3][10]։ Դդմակոնֆետն առաջին անգամ սկսվել է արտադրվել 20-րդ դարի կեսերին՝ օգտագործելով քաղցր եգիպտացորենի արտադրության մեթոդը։ Եգիպտացորենի օշարակը, սննդային ներկերը, մեղրը և շաքարը խառնվում և տաքացվում են մեծ կաթսաներում՝ ստեղծելով յուրահատուկ օշարակ[10]։ Շաքարագործները այս խառնուրդը անվանում են «մեղմ կրեմ» (mellow crème)՝ կապված դրա հարթ, յուղալի հյուսվածքի հետ[6][10]։ Այնուհետև «մեղմ կրեմի» զանգվածը բաժանվում է երկու անհավասար մասերի, որոնցից մեծը ներկվում է նարնջագույն, իսկ փոքրը՝ կանաչ սննդային ներկով[10]։ Հատուկ «մոգուլ մեքենան» (mogul machine) միավորում է երկու գույնի խառնուրդները եգիպտացորենի օսլայից պատրաստված կաղապարի մեջ, որն այնուհետև ուղարկվում է չորանոց՝ 24-36 ժամով[10]։ Չորանալուց հետո քաղցրավենիքը ուժգին թափահարում են՝ ավելորդ օսլան հեռացնելու համար, և վերջնական փայլ տալու համար լաքի շերտ են ավելացնում[10]։ «Մեղմ կրեմից» պատրաստված դդումները, կաղնու պտուղների ձևերով և այլ պատկերներով քաղցրավենիքները հաճախ վաճառվում են «քաղցր եգիպտացորենի» հետ միասին՝ «բերքի խառնուրդ» (harvest mix) անվանումով[10]։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դդմակոնֆետները մասամբ հայտնի են իրենց «հետաքրքիր հյուսվածքի» շնորհիվ[10]։ 1988 թվականի դրությամբ, խոշոր հրուշակեղենի ընկերություններ, ներառյալ Mars Inc.-ը, չէին արտադրում հատուկ Հելոուինի կոնֆետներ[11]։ Միակ բացառությունը Brach's Confections-ն էր, որն արտադրում էր դդմակոնֆետներ և այլ սեզոնային արտադրանք[11]։ Նրանց «Մեղմ կրեմ դդումը» նախատեսված էր աշնանային մրգի տեսք ունենալու համար. յուրաքանչյուր դդում պարունակում էր 25 կալորիա և 5 գրամ շաքար[12]։ 1992 թվականին Brach's Confections-ը ակնկալում էր վաճառել ավելի քան 30 միլիոն ֆունտ «մեղմ քրեմ կոնֆետ» աշնանային սեզոնի ընթացքում, որը ներառում էր իր սեզոնային դդմակոնֆետները[13]։
1990-ականների վերջին Brach's-ի մրցակիցները հասկացան, որ հատուկ Հելոուինի դդմակոնֆետների շուկան ընդլայնվում է։ Օրինակ, 1997 թվականին դդմակոնֆետները և այլ մեղմ կրեմային կոնֆետները օգնեցին Միացյալ Նահանգներում Հելոուինի կոնֆետների վրա տարեկան ծախսերը հասցնել մոտավորապես 950 միլիոն դոլարի[10]։ Ի պատասխան, Mars, Inc.-ը 1998 թվականին թողարկեց Snickers Crème Pumpkin[14]։ Կաթնային շոկոլադով պատված գետնանուշով և կարամելով կոնֆետը փաթեթավորված էր 1.20 ունցիա չափով՝ պլաստիկ փաթեթավորմամբ, որի վրա պատկերված էր դդմի լապտեր[14]։ Այդ ժամանակ Snickers Crème Pumpkin-ը վաճառվում էր 50 ամերիկյան ցենտով[14]։ Երկու տարի անց՝ 2000 թվականին, Frankford Candy & Chocolate Company-ն համագործակցեց ConAgra Foods-ի հետ՝ արտադրելու Peter Pan Peanut Butter Pumpkins-ը[15]։ Peter Pan Peanut Butter Pumpkins-ը ներառում էր «հարուստ և կրեմային» Peter PanPeter Pan գետնանուշի կարագի միջուկ՝ սեղմված դդմի կաղապարի մեջ[15]։ Այդ ժամանակ Peter Pan դդմակոնֆետները վաճառվում էին 14 ունցիա պարկերով[15]։ Նույնպես 2000 թվականին Zachary Confections-ն ընդլայնեց իր արտադրանքի տեսականին՝ ներառելով դդմակոնֆետներ[16]։
Բացի Հելոուինի բնութագրման գործում ունեցած դերից, դդմակոնֆետները մեծ դեր են խաղացել նաև Ամերիկայում ամառային ժամանակի կիրառման մեջ։ 1960-ականներից ի վեր, կոնֆետ արտադրողները ցանկացել էին, որ խորամանկություն-կամ-բարեգործություն (trick-or-treat) ժամանակահատվածը ընդգրկվի ամառային ժամանակի մեջ՝ ենթադրելով, որ եթե երեխաները լրացուցիչ մեկ ժամ լույս ունենան, նրանք կկարողանան ավելի շատ կոնֆետ հավաքել[17]։ 1985 թվականի ամառային ժամանակի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի լսումների ընթացքում արդյունաբերության ներկայացուցիչները նույնիսկ դդմակոնֆետներ էին դրել յուրաքանչյուր սենատորի աթոռի վրա՝ փորձելով նրանց համակրանքը շահել[17]։ 1986 թվականի հուլիսի 8-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանը ստորագրեց «1986 թվականի Դաշնային հրդեհային կանխարգելման և վերահսկման մասին» օրենքը, որը պարունակում էր նաև ամառային ժամանակի կետ՝ այն երկարաձգելով մինչև հոկտեմբերի վերջին կիրակի վաղ առավոտյան[17]։ Սակայն դա չէր ընդգրկում Հելոուինի գիշերը։ 2005 թվականին ամառային ժամանակը երկարաձգվեց մինչև նոյեմբերի առաջին կիրակի՝ ընդգրկելով նաև Հելոուինը[18]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Flanigan, Kathy (2001 թ․ սեպտեմբերի 21). «Pieces of Autumn - Raking Up A Pile of Ideas for the Season». E Cue. Milwaukee Journal Sentinel. էջ 16. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Sulon, Bill (2000 թ․ օգոստոսի 13). «Area Retailers Start Early with Seasonal Candy Displays». The Patriot-News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Blachford, Stacey L. (2008 թ․ հոկտեմբերի 20). "Candy Corn." How Products are Made. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Wheaton, Ken (2007 թ․ հոկտեմբերի 29). «Happy Halloween ... and watch out for the chickens!». Advertising Age. 78 (43): 57. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին. (չաշխատող հղում)
- ↑ «Pumpkins». Brach’s (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 6,0 6,1 «Brach's, Nation's Top Candy-Corn Maker, Scares Up Halloween Fun; Kids of All Ages to Consume 2 Billion 'Kernels' in 2004, Brach's 100th Birthday». PR Newswire Europe. 2004 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Miller, Lynne (2007 թ․ սեպտեմբերի 17). «Halloween presents supermarkets with a challenge to boost their candy market share». Supermarket News. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Sugar Brands». ferrarausa.com. Ferrara Candy Company. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին. «Brach's»
- ↑ Saeger, Natalie (2007 թ․ հոկտեմբերի 29). «History of candy corn. With new colors and flavors, a treat for all seasons». Showcase. The Spectator. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Knauss, Christina Lee (1997 թ․ հոկտեմբերի 29). «Stripped Candy Corn Now Symbolic of Fall». Food and Nutrition. Myrtle Beach Sun News. էջ D1. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 11,0 11,1 Serlin, Bruce (1988 թ․ հոկտեմբերի 23). «What's New in Halloween Marketing; Innovations in Fangs, Broomsticks and Candy Corn». 3. The New York Times. էջ 315. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Murphy, Candace (2006 թ․ հոկտեմբերի 30). «Kids say what matters about Halloween candy». East Bay Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Lollar, Michael (1992 թ․ հոկտեմբերի 15). «The Trick to Halloween Treat Game». Appeal. The Commercial Appeal. էջ C2.
- ↑ 14,0 14,1 14,2 «Snickers Chocolate Candy - Pumpkin». Product Alert by Marketing Intelligence Service LTD. 28 (21). 1998 թ․ նոյեմբերի 9.
- ↑ 15,0 15,1 15,2 «Peter Pan Peanut Butter Pumpkins». Product Alert by Marketing Intelligence Service LTD. 30 (11). 2000 թ․ հունիսի 12.
- ↑ Pacyniak, Bernard (2006 թ․ մայիսի 1). «Staying fit». Candy Industry by Stagnito Publishing. 171 (5): 20. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 Norris, Michele (2007 թ․ մարտի 8). «The Reasoning Behind Changing Daylight-Saving». All Things Considered. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին. «BLOCK: This may be kind of an urban legend, but I thought I had heard that one of the backers behind extending Daylight Saving Time into the beginning of November was the candy industry, and it all had to do with Halloween. Mr. DOWNING: This is no kind of legend. This is the truth. For 25 years, candy-makers have wanted to get trick-or-treat covered by Daylight Saving, figuring that if children have an extra hour of daylight, they'll collect more candy. In fact, they went so far during the 1985 hearings on Daylight Saving as to put candy pumpkins on the seat of every senator, hoping to win a little favor.»
- ↑ Allen, Kent (2007 թ․ նոյեմբերի 5). «A Busy Time on the Shuttle; Sweet and Light for the Candy Lobby; Cool Home Prices Yield Hot Auction; A Masterpiece in the Muck and Mire». U.S. News & World Report. 143 (16): 26. «Kids on the prowl for candy this Halloween will have a bit more daylight in which to do it. That's because of tinkering by Congress that extended daylight saving time. Of course, the candy lobby was strongly in favor. In 1985, candy makers gave out candy pumpkins to members of Congress, hoping to curry sweet favors. In 2005, they succeeded. This year DST is lasting eight months, one month longer than in past years and just long enough to include Halloween.»
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դդմակոնֆետ» հոդվածին։ |
