Դա Հոնգ Պաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դա Հոնգ Պաո
Ենթատեսակoolong?
Ծագում Չինաստան
 Da Hong Pao Վիքիպահեստում

Դա Հոնգ Պաո (Մեծ կարմիր խալաթ), Վույի ժայռի թեյ, որը աճում է Վույի լեռներում։ Այն ծանր օքսիդացված մուգ ուլոնգ թեյ է։

Լեգենդի համաձայն` Մին դինաստիայի կայսրի մայրը բուժվել է հիվանդությունից ինչ-որ թեյի շնորհիվ, և այդ կայսրը կարմիր մեծ խալաթներ է ուղարկում, որպեսզի փաթաթեն այն չորս թփերը որոնցից առաջացել է այդ թեյը։ Օրիգինալ թփերից վեցը, որոնք աճում են Վույու լեռան վրա գտնվող ժայռի վրա և վերաբերում են Սոնգ դինաստիայի ժամանակաշրջանին, դեռևս գոյություն ունեն և չափազանց բարձր են գնահատվում[1][2]։ Հոնգ Պաո թեյը շատ թանկարժեք է. նրա մեկ կիլոգրամը կարող է վաճառվել մինչև 1,025,000 ԱՄՆ դոլարով կամ 35,436 դոլարով ամեն ունցիան (մայր բույսերից մեկից քաղված Դա Հոնգ Պաո թեյի 20 գրամը վաճառվել է ¥156,800 1998 թվականին)[3]։

Վերջին տարիներին մի շարք ընկերություններ ներդրում են կատարել, որպեսզի պահպանեն հետաքրքրությունը այս թեյի և այսպես կոչված «արտիզիան» թեյի (անգլ.՝ artisian) նկատմամբ, որին բնորոշ է բարձր որակը և ունի հարուստ պատմություն, ինչպես օրինակ Դա Հոնգ Պաոն։ Սրանց արտադրությունը թանկ արժի (և սովորաբար իսկական են համարվում, երբ աճում են իրենց ծագման տեղում), բայց երբ դրանք հայտնի դարձան արևմտյան երկրներում, այդ թեյի գնահատված տեսականին հասանելի դարձավ ամեն տարի, հաստատուն որակով, թեյի հայտնի դառնալու շնորհիվ։

Իսկական բույսերից վերցված ընձյուղները օգտագործվում էին գենետիկորեն նման բույսեր բույսեր ստանալու համար։ Համային տարբերությունները կախված են վերամշակումից, հողից և հետագայում աճեցված բույսերի գտնվելու վայրից, ինչն օգտագործում են Դա Հոնգ Պաո թեյերի որակը բարձրացնելու համար։

Իր բարձր որակի շնորհիվ Դա Հոնգ Պաո թեյը Չինաստանում սովորաբար պահվում է հարգարժան հյուրերի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sarah Rose (2009). For all the tea in China: how England stole the world's favorite drink and changed history. Penguin Books. ISBN 0-670-02152-0. «The first and second flush of the Da Hong Pao, the most powerful and sweetest crops, sell on the private market as the most expensive tea per pound in the world. At several thousands of dollars per ounce, Da Hong Pao is many times more valuable than gold.»
  2. «Most Expensive Tea - The World's Most Expensive». MSN. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին.
  3. «大红袍是什么茶?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]