Դաքի Թոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաքի Թոթ
անգլ.՝ Nyadak Thot
Ծնվել էհոկտեմբերի 23, 1995(1995-10-23) (28 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա և  Հարավային Սուդան
Մասնագիտությունմոդել
Պարգևներ և
մրցանակներ
 Duckie Thot Վիքիպահեստում

Նյադակ «Դաքի» Թոթ (անգլ.՝ Nyadak Duckie Thot, հոկտեմբերի 23, 1995(1995-10-23), Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի մոդել։ Թոթն ավստրալիական Australia's Next Top Model մրցույթի 8-րդ շրջանում գրավել է երրորդ տեղը և որպես կարիերայի մեկնարկ իր դեբյուտն է նշել Yeezy S/S 17 շոուում[2]։ Նա առավել հայտնի է որպես Fenty Beauty-ի դեմքերից մեկը[3], ինչպես նաև 2018 թվականին նկարահանված Ալիսը Հրաշքների աշխարհում ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է[4]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոթը մեծացել Մելբուռնում` Ավստրալիայում, Հարավային Սուդանից գաղթած իր ընտանիքի հետ։ Նա իր ընտանիքի յոթ զավակներից մեկն է և Ավստրալիայում ծնված առաջին երեխան։ Մելբուռնում նրա դասընկերները և ուսուցիչները չէին կարողանում արտասանել նրա` Նյանդակ անունը։ Արդյունքում նրան սկսում են կոչել «Դաքի»։ Հետագայում այս անվամբ նա նախընտրում է հանդես հալ որպես մոդել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոթից առաջ նրա քույրը` Նիկի Թոթը, արդեն զբաղվում էր մոդելային կարիերայով։ Մոդելային աշխարհում Դաքին ներկայացվել է իր քրոջ` Նիկկիի կողմից, որը նրան ուղեկցել է ֆոտոսեսիաների ժամանակ։ Դրանից հետո Թոթը որոշել է մասնակցել Australia's Next Top Model մրցույթի ութերորդ շրջանին, որտեղ գրավել է երրորդ տեղը[5]։

Թոթը նախ փորձել է մոդելի կարիերա սկսել Մելբուռնում, որտեղ նա մեծ հաջողության չի հասել` իր դեմքի գույնի մգության պատճառով[6]։ Դրանից հետո որոշում է տեղափոխվել Բրուքլին` Նյու Յորք, այն հույսով, որ Ամերիկայում կկարողանա հաջողված մոդել դառնալ։ Մի քանի մոդելային կազմակերպությունների հետ պայմանավորվելով հանդիպումների համար` նա մեկնում է Նյու Յորք։ Ասյտեղ պայամնագիր ստորագրելու մի շարք առաջարկներներ է ստանում մոդելային կազմակերպություններից և ի վերջո պայմանագիր է ստորագրում New York Model Management-ի հետ[7]։

Թոթը մասնակցել է Fenty x Puma-յի, Fenty Beauty-ի, Մոսկինոյի, Balmain-ի և Oscar de la Renta-յի արշավներին[8]։ 2018 թվականին առաջին անգամ մասնակցել է Victoria's Secret Fashion Show-ին[9]։ Հայտնվել է CHIC-ի It's About Time ամսագրի շապիկին, որը թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերին[10]։

Ներկայումս Թոթը ներառված է Models.com կայքի "Money Girls" ցանկում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://100women.okayafrica.com/editorial/duckiethot
  2. Eckardt, Stephanie. «No Wonder Rihanna Loves Duckie Thot, the Model Thriving in Pirelli's All-Black Calendar». Wmagazine.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  3. Weiner, Zoë. «Duckie Thot Says Makeup Artists Still Can't Shade-Match Her». Teenvogue.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  4. «Duckie Thot, Naomi Campbell Star in All-Black Pirelli Calendar». Harpersbazaar.com. 2017 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. «Aussie model says she couldn't work in Australia due to her skin colour». news.com.au. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  7. «Why Duckie Thot is fashion's new superstar». Standard.co.uk. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  8. «Model Duckie Thot Stuns As The Face Of Oscar De La Renta SS 2018 Campaign». Hypehair.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  9. Vogue. «Victoria's Secret Fashion Show 2018: Everything You Need To Know». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  10. «Exclusive: Chic Reveals the Album Cover for 'It's About Time' | V Magazine». vmagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. «MODELS.com's The Money Girls». models.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաքի Թոթ» հոդվածին։