Jump to content

Դափնեպսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դափնեպսակ
Ենթակատեգորիաարվեստի գործ
 Դեկորացիա
  ծաղկեպսակ Խմբագրել Wikidata
Նյութlaurel branch Խմբագրել Wikidata
Դափնեպսակ

Դափնեպսակ, կամ դափնեպսակի ճյուղ, հնագույն ժամանակներից հայտնի պսակ է, պատրաստված դափնու ճյուղերից և տերևներից։ Օգտագործվել է որպես պարգև կամ պատվանիշ՝ մեծարելու հաղթողներին, հայտնի մարդկանց կամ բարձր ձեռքբերումներ ունեցողներին։ Հնագույն ժամանակներից ի վեր եղել է փառքի, հաղթանակի կամ խաղաղության խորհրդանիշ։

Օլիմպիական խաղերում հաղթանակ տարած մարզիկները դափնեպսակ էին կրում, իսկ հաղթողների նավերը զարդարվում էին դափնու ճյուղերով։ Տոնական առիթներին ժողովուրդը դափնեպսակներով էր թագադրվում, իսկ քրմերը զոհաբերությունների ժամանակ դափնեպսակ էին կրում։ Դափնին նվիրված էր Ապոլլոնին, ինչի բացատրության համար էլ առաջացել է Դափնու մասին առասպելը։ Հունաստանն օլիմպիական խաղերում դափնեպսակը հաղթողի մրցանակն էր, և դրանով պարգևատրվում էին նաև Ապոլլոնի «սիրելիները»՝ բանաստեղծները։ Ապոլլոնի և դափնու միջև այս կապով է բացատրվում նաև այն կարծիքը, թե դափնին ունի մարգարեության պարգև։ Քրմերը այն ուտում էին՝ ապագան իմանալու նպատակով՝ (դափնեպսակ ուտողներ)։ Կային նաև համոզմունքներ, որ դափնին պաշտպանում է կայծակից։

«Լաուրեատ» բառը լատիներեն՝ (laureatus) նշանակում է «դափնեպսակով պսակված»[1][2]։

Դափնեպսակն արվեստի գործերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Лавр // Словарь античности = Lexikon der Antike / сост. Й. Ирмшер, Р. Йоне ; пер. с нем. В. И. Горбушин, Л. И. Грацианская, И. И. Ковалёва, О. Л. Левинская ; редкол.: В. И. Кузищин (отв. ред.), С. С. Аверинцев, Т. В. Васильева, М. Л. Гаспаров и др. — М.: Прогресс, 1989. — С. 304. — 704 с. — ISBN 5-01-001588-9.
  2. Лавреат // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1896. — Т. XVII. — С. 211—212.