Դարումա (տիկնիկ)
Դարումա (ճապ.՝ だるま կամ` 達磨), ճապոնական ավանդական տիկնիկ-կոստան-նստան, որը մարմնավորում է Բոդխիդհարմային` ճապոնական երջանկություն բերող աստվածությանը։
Տիկնիկը պատրաստվում է փայտից, պապիե-մաշեից կամ թղթից և ձեռք ու ոտք չունի. ըստ լեգենդի, ինը տարվա մեդիատացիայից հետո Բոդխիդհարմայի մոտ ապաճել են վերջույթները։ Տիկնիկը սովորաբար ներկված է լինում կարմիր, ավելի հազվադեպ` կանաչ, դեղին կամ սպիտակ գույներով։ Նրա վրա պատկերված են լինում մորուք և բեղեր, սակայն աչքերը պատկերվում են առանց բիբերի։
Դարուման Բոդխիդհարմայի` չան բուդդայական դպրոցի հիմնադրի, ճապոնական արտասանությունն է։ 510-ական թվականներին նա ուղևորվել է Չինաստան, որտեղ Սունշան լեռներում հիմնել է Շաոլին վանքը։ Այդ վանքում, ըստ ավանդության, ինը տարվա ընթացքում նա տրվել է մեդիտացիայի` դիտելով պատին։ Սրա հետ են կապված բազմաթիվ համընդհանուր հայտնի պատմություններ` Բոդխիդհարմայի` կատաղության պահին պոկած կոպերից պատրաստված թեյի և երկարատև մեդիացիայից դուրս գալու համար մտածված մարմնամարզության մասին։
Ծիսակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարուման օգտագործվում է երազանք պահելու ամենամյա ամանորյա ծիսակարգում. դրա տերը, երազանք պահելով, տիկնիկի աչքերից մեկի վրա կոպ է նկարում։ Դարումայի կզակին հաճախ գրվում է տիրոջ անունը։ Մեկ տարվա ընթացքում տիկնիկը պահվում է տանը, նկատելի վայրում, այլ ծիսական առարկաների հետ։ Եթե հաջորդ Ամանորին երազանքը կատարվում է, դարումայի վրա նկարում են նաև երկրորդ աչքը, իսկ եթե ոչ, տիկնիկը տանում են վանք, այրում են այն և ձեռք են բերում նորը։ Դարումայի այրումը մաքրման ծես է, որպեսզի կամին հասկանա, որ երազանք պահողը չի հրաժարվել իր նպատակից, այլ փնտրում է դրանք իրականացնելու նոր ուղիներ։
Ինչպես կոստան-նստանի, այնպես էլ` դարումայի մոտ ծանրության կենտրոնը ներքև է իջած. եթե տիկնիկը խոնարհես, այն կվերադառնա ուղղահայաց դիրք։ Դա խորհրդանշում է դրա տիրոջ ձգտումների անսասանությունը։
Սովորաբար դարուման վաճառում են վանքերում, 500 իենից մինչև 10.000 իենով` կախված տիկնիկների չափից։ Որպես կանոն, դարուման կարելի է այրել միայն այն վանքում, որտեղից այն ձեռք էր բերվել. այդ պատճառով դրա վրա դրվում է վանքի կնիքը։ Տարվա մեջ ընդունված է գնել մեկ դարումայից ոչ ավելի։
Ավանդույթը եկել է Չինաստանից Էդոյի ժամանակաշրջանից և հատկապես հայտնի է եղել Նագասակիի առևտրականների շրջանում, այնուհետև տարածվել է ամբողջ Ճապոնիայում։
Տիկնիկը սովորաբար ներկվում է կարմիր գույնով, քանի որ միջնադարում կարծիք կար, որ կարմիր գույնը վախեցնում է բնական ծաղիկ հարուցող չարքերին[1].
Խաղ Դարումա Օտոսի
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարումա Օտոսին (ճապ.՝ 達磨落とし) ճապոնական ավանդական մանկական խաղ է, որը պահանջում է լավ աչքաչափ և ռեֆլեքսներ։ Խաղի սկզբին դրվում է հինգ մասերից բաղկացած ուղիղ աշտարակ. վերևում դարումա տիկնիկի գլուխն է, դրանից հետո` տարբեր գույների չորս բլոկ։ Երբեմն բլոկները կարող են ավելի շատ լինել։ Խաղի նպատակն է հատուկ մուրճիկներով խփել բոլոր բլոկներին` առանց գլուխը վայր գցելու[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դարումայի, ճապոնական արվեստի և մշակույթի առցանց թանգարան անգլ.՝
- Դարումա` ցանկությունների ճապոնացի իրականացնող
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարումա (տիկնիկ)» հոդվածին։ |