Դարյունից Ջերմուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դարյունից Ջերմուկ, հանքային ջրեր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բասեն գավառում, Դարոյնք գավառի մոտակայքում, Ծիրանաց լեռների ստորոտին։ Ս․ Ափրիկյանը Դարյունից Ջերմուկը նույնացնում է Բասեն գավառում գտնվող Կարմիր վանքի մերձակայքի հանքային աղբյուրների հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 63 — 992 էջ։