Դարյա Նորիցինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարյա Նորիցինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ռեգբի յունիոն խաղացող
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 20, 1996(1996-07-20) (27 տարեկան)
Ծննդավայր՝Պերմ, Ռուսաստան

Դարյա Սերգեևնա Նորիցինա (ռուս.՝ Дарья Сергеевна Норицина[1], հուլիսի 20, 1996(1996-07-20), Պերմ, Ռուսաստան)[2], ռուս ռեգբիստ, «ՌԳՈՒՏԻՍ-Պոդմոսկովիե» ակումբ և Ռուսաստանի ռեգբի-7ի հավաքականի խաղացող։ Ռուսաստանի սպորտի վարպետ (20 նոյեմբերի, 2017)[3], Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարյա Նորիցինան ծնվել է 1996 թվականի հուլիսի 20-ին Ռուսաստանի Պերմ քաղաքում։ Զբաղվել է ռուս-ժողովրդական պարերով և երգով «Պրիկամիե» ժողովրդական-վոկալ անսամբլում։ Ավելի ուշ սկսել է զբաղվել աթլետիկայով (սպրինտ), ունի սպորտի վարպետի թեկնածուի կոչում աթլետիկայից։ Հանդես է գալիս «ՌԳՈՒՏԻՍ-Պոդմոսկովիե» ակումբում, սպորտի վարպետ է։ Ընդգրկվել է Ռուսաստանի ռեգբի-15 և ռեգբի-7 հավաքականներում, Ռուսաստանի հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի 2016, 2017, 2018, 2019 և 2021 թվականների առաջնություններում (Մոսկվայի էտապ[4]), ինչպես նաև մասնակցել է 2018 թվականի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Զբաղվում է պարաշյուտային սպորտով և սանրվածքների ձևավորմամբ, հենց նա է դարձել Ալյոնա Միխալցովայի կերպարի հեղինակը[5]։

2021 թվականի հուլիսին ընդգրկվել Է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հայտացուցակում][6] և մասնակցել Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերին[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Норицына։
  2. «Списки сборных России по регби (2016 год)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
  3. «Приказ Министерства спорта № 144 нг от 20 ноября 2017» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
  4. Андрей Кузин внес изменения в состав сборной России
  5. Эти девушки докажут, что регби не только мужской вид спорта! Кто выступит за сборную России в Казани (ռուս.)
  6. «Определен состав женской сборной России по регби-7 на Олимпиаду в Токио» (ռուսերեն). ТАСС. 2021 թ․ հուլիսի 5. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  7. «Daria Noritsina». Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  8. «Rugby Sevens - ROC vs Great Britain - Pool A Results». Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]