Դարյա Դոմրաչևա
Դարյա Դոմրաչևա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական[1][2] |
Բնօրինակ անուն՝ | Дар’я Уладзіміраўна Домрачава |
Մականուն(ներ)՝ | Բելառուսցի հրթիռ[3] |
Ազգություն՝ | բելառուս |
Մասնագիտացում՝ | բիաթլոնիստ |
Երկիր՝ | ![]() ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 3, 1986[7][8] (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[9] |
Ակումբ՝ | Դինամո Մինսկ |
168 սմ | |
Քաշ՝ | 58 կգ |
Դարյա Վլադիմիրովնա Դոմրաչևա (բելառուս․՝ Дар’я Уладзіміраўна Домрачава, օգոստոսի 3, 1986[7][8], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[9]), բելառուս բիաթլոնիստ, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն (միակը կին բիաթլոնիստների շարքում), աշխարհի կրկնակի չեմպիոն (2012 և 2013), 2014/15 աշխարհի գավաթակիր, Բիաթլոնի աշխարհի գավաթի 5 փոքր Բյուրեղապակե գլոբուսների դափնեկիր, Բելառուսի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ։ Ամենաշատ տիտղոսներն ունեցող բելառուս մարզուհին Ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ, ինչպես նաև առաջին կին բիաթլոնիստն աշխարհում, որ դարձել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն՝ երեք անգամ հաղթելով անհատական մրցավազքերում։ 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում ոսկե մեդալի արժանանալու օրը նրան շնորհվել է «Բելառուսի հերոսի» կոչում[10], և նա դարձել է առաջին կինը երկրի պատմության մեջ, որ արժանացել է Բելառուսի Հանրապետության բարձրագույն պարգևին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրյա Դոմրաչևան ծնվել է 1986 թվականին Մինսկում, ճարտարապետների ընտանիքում։ Չորս տարի անց ծնողների հետ միասին տեղափոխվել է Սիբիր՝ նոր կառուցվող Նյագան քաղաք։ Զբաղվել է պարով և բասկետբոլով, իսկ 1992 թվականին ավագ եղբոր օրինակով սկսել է զբաղվել դահուկավազքով։ Գրեթե ողջ ժամանակը հատկացնելով մարզումներին, հավաքներին ու մրցումներին՝ դպրոցում ցուցաբերել է լավ առաջադիմություն։ Ամառային արձակուրդներն անցկացրել է Մինսկում։
1999 թվականին սկսել է զբաղվել բիաթլոնով։ Նրա առաջին մարզիչը եղել է Ալբերտ Մուսինը[11]։
Ավարտել է գիմնազիա, որտեղ սովորել է տնտեսագիտական-իրավագիտական դասարանում, ապա ընդունվել Տյումենի համալսարանի մարզական մենեջմենթի ֆակուլտետ։ 2003 թվականին ընտանիքի հետ վերադարձել է Մինսկ։ Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանում մարզական մենեջմենթի ֆակուլտտե չլինելու պատճառով Դոմրաչևան տեղափոխվել է զբոսաշրջության կառավարման ամբիոն։ 2009 թվականին պաշտպանել է ավարտական աշխատանքը «Գովազդը զբոսաշրջության բնագավառում»։ Նույն թվականին կրկին դարձել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի՝ սովորելով «Տնտեսական իրավունք» և 2015 թվականին ստանալով բարձրագույն կրթության երկրորդ դիպլոմը։
2010 թվականին Դարյա Դոմրաչևան ներկայացրել է հեղինակային կինոժապավեն՝ «Դարյա Դոմրաչևա։ Ներկայացնելով Բելառուսը»։ Ֆիլմը նկարահանվել է վիդեոօրագրի ձևաչափով։ Ռեժիսորը և համահեղինակը Մաքս Սուբոտինն է[12]։
Մինչև 2014 թվականի հունիս Դարյա Դոմրաչևան ծառայել է Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեում, քանի որ Բիաթլոնի ֆեդերացիան կցված է այդ վարչությանը։ Ըստ ֆիզկուլտուրա-մարզական «Դինամո» միության պաշտոնական կայքում ներկայացված կենսագրության՝ ունի ավագ լեյտենանտի կոչում[13][14]։
Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերայի սկզբում Դարյա Դոմրաչևան հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո, սակայն 2004 թվականի սկզբում Ռուսաստանի բիաթլոնիստների միության ղեկավար Ալեքսանդր Տիխոնովը հայտարարել է, որ նա հեռանկարային չէ և հանձնարարել հեռացնել հավաքականից։ Շուտով Բելառուսի կանանց հավաքականի ավագ մարզիչը Դոմրաևչային առաջարկել է հանդես գալ Բելառուսի դրոշի ներքո։ Դոմրաչևան համաձայնել է ու շուտով սկսել մարզվել հավաքականի կազմում, սակայն նրա կազմում հանդես գալու թույլտվությանը նա սպասել է շուրջ մեկ տարի Ռուսաստանի բիաթլոնիստների միության ղեկավարի դիրքորոշման պատճառով, որը կոնֆլիկտ ուներ Դոմրաչևայի հետ։ Այդ ժամանակ Դոմրաչևան արդեն բազմիցս դարձել էր Ռուսաստանի չեմպիոն պատանիների շարքում, մրցանակի արժանացել եվրոպական մակարդակում և դարձել 15-րդը 2004 թվականի աղջիկների աշխարհի առաջնության անհատական մրցավազքում[15]։ Ավելի ուշ Դոմրաչևան հայտարարել է, որ մանկուց ցանկացել է նեկայացնել Բելառուսը, քանի որ ունի բելառուսական արմատներ[16]։
Բելառուսի հավաքականի կազմում առաջին խոշոր միջազգային մեկնարկը եղել է 2005 թվականի աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ, երբ Դոմրաչևան առաջին մրցավազքում (անհատական) դարձել է 40-րդը[17]։ Դիոպտրի պոկվելու պատճառով մարզուհին երրորդ հրաձգության ժամանակ հինգ հնարավորից հինգն էլ վրիպել է։ Հաջորդ երկու մրցավազքերում՝ սպրինտում[18] և հետապնդումում[17], Դոմրաչևան հաղթել է։ Մեկ տարի անց նույն առաջնությունում նա արժանացել է միայն բրոնզե մեդալի հետապնդման մրցավազքում։
Աշխարհի գավաթ խաղարկությունում իր նորամուտը Դարյա Դոմրաչևան կատարել է 2006 թվականի դեկտեմբերի 1-ին (2006/07 մրցաշրջան) Շվեդիայի Էստերսուն քաղաքում, որտեղ սպրինտում գրավել է 16-րդ տեղը[19] (դառնալով երկրորդը բելառուս հինգ մարզուհիների շարքում)։ 2007 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում նա սպրինտում և հետապնդման մրցավազքում զբաղեցրել է երկրորդ տեղը։
2008/09 մրցաշրջանում Դարյա Դոմրաչևան սկսել է պարբերաբար ընդգրկվել մրցավազքերի լավագույն տասը մարզիկների շարքում։ Օբերհոֆում կայացած էտապում Դոմրաչևան մասս-մեկնարկում եղել է առաջինը՝ երկրորդ կրակային սահմանին հասնելով առաջինը, սակայն պառկած կրակելու փոխարեն կրակել է կանգնած[20]՝ վրիպելով բոլոր կրակոցները։ Նա ստիպված է եղել դադարեցնել մրցավազքը։ Աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ էտապի շրջանակներում նա առաջին անգամ կարողացել է բարձրանալ պատվո հարթակ անհատական մրցավազքից հետո՝ գրավելով երրորդ տեղը[21]։ Այդ հաջողությանը հաջորդել են ևս երկու պատվո հարթակներ։
Մեկ տարի անց Օբերհոֆում Դոմրաչևան մասս-մեկնարկում եղել է մրցավազքի առաջատարը երրորդ հրաձգությունից առաջ՝ ունենալով մեծ առավելություն։ Սակայն երեք կրակոցներն ուղղվել են ուրիշի թիրախին։ Հասկանալով սխալը՝ Դոմրաչևան կրակել է իր թիրախին, բայց ստացած չորս տուգանային շրջանները թույլ չեն տվել պայքարել հաղթանակի համար։
2009-2010 թվականների Աշխարհի գավաթի խաղարկության՝ Կոնտիոլախտիում անցկացված էտապում Դոմրաչևան հաղթել է սպրինտում, ապա նաև հետապնդման մրցավազքում։ Հաջորդ էտապում (Հոլմենկոլեն) զբաղեցրել է երկրորդ տեղը անհատական մրցավազքերում՝ զիջելով միայն գեմանուհի Սիմոնա Հաուսվալդին։
2010/11 թվականների մրցաշրջանում Խանտի-Մանսիյսկում անցկացվող աշխարհի առաջնությունում Դոմրաչևան նվաճել է երկու մեդալ՝ արծաթ մասս-մեկնարկում և բրոնզ էստաֆետում։ 2010-2011 թվականների Աշխարհի գավաթի խաղարկության ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է վեցերորդ տեղը։
2011/12 թվականների մրցաշրջանը դարձել է լավագույնը Դոմրաչևայի կարիերայում։ Աշխարհի գավաթի խաղարկությունում նա առաջին անգամ որպես հավասար մրցակցել է համաշխարհային բիաթլոնի առաջատար գերմանուհի Մագդալենա Նոյների հետ։ Նոյները 2011-2012 թվականների մրցաշրջանը հայտարարել էր վերջինն իր կարիերայում և ձգտում էր հաղթել բոլոր կատեգորիաներում, սակայն Մեծ բյուրեղապակե գլոբուսի համար պայքարը շարունակվել է մինչև մրցաշրջանի ավարտը։ Դոմրաչևան ցուցաբերել է նույնպիսի արագություն, ինչ Նոյները։ Հրաձգության ժամանակ նույնպես Դոմրաչևան ցուցաբերել է հաստատունություն։ Տասնութ անգամ նա բարձրացել է պատվո հարթակ մրցաշրջանի տարբեր մցավազքերից հետո։ Իր կարիերայում առաջին անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ Ռուփոլդինգում անցկացված աշխարհի առաջնության հետապնդման մրցավազքում։ Մրցաշրջանի արդյունքներով՝ Դոմրաչևան զբաղեցրել է երկրորդ տեղը Աշխարհի գավաթի խաղարկության ընդհանուր հաշվարկում՝ Նոյներից հետ մնալով 28 միավորով, նվաճել է երկու Փոքր բյուրեղապակե գլոբուսներ հետապնդման մրցավազքում և մասս-մեկնարկում, եղել է երկրորդը սպրինտում և երրորդը անհատական մրցավազքերում։
2012/13 թվականների գավաթային մրցաշրջանից առաջ Դոմրաչևան համարվել է ֆավորիտ։ Սակայն արդյունքները եղել են ոչ միանշանակ։ Հիանալի մեկնարկները զուգակցվել են բացահայտ ձախողումների հետ։ Անհաջողությունների հիմնական պատճառը դարձել է ոչ կայուն հրաձգությունը, իսկ արագության տեսանկյունից նա մնում էր լավագույններից մեկը։ Չեխիայի Նովե Մեստո քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Դոմրաչևան նվաճել է իր կարիերայի երկրորդ ոսկե մեդալը՝ հաղթելով մասս-մեկնարկում։ 2012/13 թվականների մրցաշրջանում նա ընդհանուր առմամբ հաղթել է Աշխարհի գավաթի խաղարկության երեք մրցավազքերում և ինը անգամ բարձրացել պատվո հարթակ։ Ընդհանուր հաշվարկում կրկնել է նախորդ տարվա ցուցանիշը՝ մրցաշրջանն ավարտելով երկրորդ տեղում։
Դարյա Դոմրաչևան առաջին անգամ օլիմպիական չեմպիոն է դարձել 2014 թվականի փետրվարի 11-ին՝ 2014 թվականին Սոչիում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերում հաղթելով 10 կմ հետապնդման մրցավազքում։ Զբաղեցնելով 9-րդ տեղը և փետրվարի 9-ի սպրինտի արդյունքներով զիջելով այդ ծրագրի հաղթող Անաստասիա Կուզմինային 31,8 վ, արծաթե մեդալակիր Օլգա Վիլուխինային 11,9 վ և բրոնզե մեդալակիր Վիտա Սեմերենկոյին 10,1 վ՝ Դոմրաչևան երկրորդ հրաձգությունից հետո դարձել է մրցավազքի առաջատար, ընդ որում՝ հետագայում ամեն մի հրաձգությունից հետո ավելի է մեծացրել առավելությունը։ Միայն վերջին՝ չորրորդ հրաձգության ժամանակ, մյուսներից առաջ լինելով ավելի քան 40 վ, նա վրիպել է վերջին՝ 20-րդ կրակոցը, ինչը չի խանգարել վերջին շրջանն ավարտել որպես բացարձակ առաջատար։
Փետրվարի 14-ին Դոմրաչևան նվաճել է իր երկրորդ ոսկե մեդալը՝ հաղթելով 15 կմ անհատական մրցավազքում․ նա թույլ է տվել մեկ վրիպում երկրորդ հրաձգության ժամանակ և ցույց է տվել հիանալի արագություն։
Ռեկորդային մրցանակը նվաճել է մասս-մեկնարկում, որի ընթացքում թույլ է տվել միայն մեկ վրիպում։ Նույն օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Դոմրաչևային շնորհել է «Բելառուսի հերոսի» կոչում[22]։
2013/14 մրցաշրջանում Դարյա Դոմրաչևան բաց է թողել մեկ էտապ[23] Օլիմպիական խաղերից առաջ։ Բացի այդ՝ նույն թվականի սկսել է գործել նոր կանոն, համաձայն որի՝ Օլիմպիական խաղերի շրջանակներում անցկացված մրցավազքերի արդյունքները չեն ներառվել Աշխարհի գավաթի համար միավորների հաշվարկում։ Չնայած դրան՝ մրցաշրջանի արդյունքներով նա զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել Փոքր բյուրեղապակե գավաթի մասս-մեկնարկում։
2014/15 մրցաշրջանում՝ Խանտի-Մանսիյսկում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ էտապում, Դոմրաչևան իր կարիերայում առաջին անգամ հաղթել է ընդհանուր հաշվարկում՝ առաջ անցնելով իր գլխավոր հակառակորդ Կայսա Մյակյարյայնենից։
Հիվանդության պատճառով (մոնոնուկլեոզ), որ ախտորոշվել է հուլիսին, Դոմրաչևան որոշել է բաց թողնել 2015/16 մրցաշրջանը[24][25][26]։ Հղիության և երեխայի ծննդի պատճառով բաց է թողել 2016/2017 Աշխարհի գավաթի խաղարկության առաջին երեք էտապները։ Բիաթլոնին վերադարձել է 2017 թվականի հունվարի 6-ին՝ մասնակցելով Աշխարհի գավաթի խաղարկության՝ Օբերհոֆում անցկացված էտապին։
2018 թվականին Փհենչհանում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերում Դարյա Դոմրաչևան մասս-մեկնարկում արժանացել է արծաթե[27], իսկ էստաֆետում՝ ոսկե[28][29] մեդալների։

Բելառուսկան սպորտի պատմության մեջ Դարյա Դոմրաչևան ընդգրկված է մեկ Օլիմպիադայի ընթացքում ամենաշատ ոսկե մեդալներ նվաճած մարզիկների շարքում Վիտալի Շչերբոյի (6 մեդալ, 1992 թվականի Օլիմպիական խաղեր), Օլգա Կորբուտի (3 մեդալ, 1972) և Վլադիմիր Պարֆենովիչի (3 մեդալ, 1980)։ Դոմրաչևան առաջին բելառուս մարզիկն է, որ Ձմեռային մեկ օլիմպիադայի ընթացքում նվաճել է երեք ոսկե մեդալ, ինչպես նաև առաջինն է, որ մեկ Օլիմպիադայի ընթացքում երեք ոսկե մեդալներ է նվաճել Բելառուսի հավաքականի կազմում հանդես գալու ժամանակ (Օլգա Կորբուտն ու Վլադիմիր Պարֆենովիչը հանդես են եկել ԽՍՀՄ հավաքականի, Վիտալի Շչերբոն՝ Միացյալ թիմի կազմում)։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի ապրիլի 5-ին հայտնի է դարձել, որ Դոմրաչևան երեխայի է սպասում նորվեգացի բիաթլոնիստ Ուլե Էյնար Բյորնդալենից[30]։ 2016 թվականի հուլիսի 16-ին Դոմրաչևան ու Բյորնդալենն ամուսնացել են[31]։ Նույն թվականի հոկտեմբերի 1-ին Մինսկում[32] ծնվել է նրանց դուստրը՝ Քսենյան[33]։
Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին տեղեր մրցավազքերում[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Վայր | Մարզաձև | Նշումներ |
---|---|---|---|---|
1. | 13 մարտի, 2010 | ![]() |
Սպրինտ | Աշխարհի գավաթ |
2. | 14 մարտի, 2010 | ![]() |
Հետապնդ. | Աշխարհի գավաթ |
3. | 20 մարտի, 2011 | ![]() |
Մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ |
4. | 1 դեկտեմբերի, 2011 | ![]() |
Անհատ. | Աշխարհի գավաթ |
5. | 10 դեկտեմբերի, 2011 | ![]() |
Հետապնդ. | Աշխարհի գավաթ |
6. | 22 հունվարի, 2012 | ![]() |
Մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ |
7. | 4 մարտի, 2012 | ![]() |
Հետապնդ. | Աշխարհի առաջնություն |
8. | 17 մարտի, 2012 | ![]() |
Հետապնդ. | Աշխարհի գավաթ |
9. | 18 մարտի, 2012 | ![]() |
Մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ |
10. | 7 դեկտեմբերի, 2012 | ![]() |
Սպրինտ | Աշխարհի գավաթ |
11. | 17 փետրվարի, 2013 | ![]() |
Մասս-մեկնարկ | Աշխարհի առաջնություն |
12. | 7 մարտի, 2013 | ![]() |
Անհատ. | Աշխարհի գավաթ |
13. | 3 հունվարի, 2014 | ![]() |
Սպրինտ | Աշխարհի գավաթ |
14. | 4 հունվարի, 2014 | ![]() |
Հետապնդ. | Աշխարհի գավաթ |
15. | 11 փետրվարի, 2014 | ![]() |
Հետապնդ. | ՕԻ |
16. | 14 փետրվարի, 2014 | ![]() |
Անհատ. | ՕԻ |
17. | 17 փետրվարի, 2014 | ![]() |
Մասս-մեկնարկ | ՕԻ |
18. | 9 մարտի, 2014 | ![]() |
Մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ |
19. | 20 մարտի, 2014 | ![]() |
Սպրինտ | Աշխարհի գավաթ |
20. | 4 դեկտեմբերի, 2014 | ![]() |
Անհատ. | Աշխարհի գավաթ |
21. | 20 դեկտեմբերի, 2014 | ![]() |
Հետապնդ. | Աշխարհի գավաթ |
22. | 11 հունվարի, 2015 | ![]() |
Մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ |
23. | 18 հունվարի, 2015 | ![]() |
Մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ |
24. | 23 հունվարի, 2015 | ![]() |
Սպրինտ | Աշխարհի գավաթ |
25. | 24 հունվարի, 2015 | ![]() |
Հետապնդ. | Աշխարհի գավաթ |
26. | 8 փետրվարի, 2015 | ![]() |
Հետապնդ. | Աշխարհի գավաթ |
27. | 14 փետրվարի, 2015 | ![]() |
Սպրինտ | Աշխարհի գավաթ |
28. | 21 մարտի, 2015 | ![]() |
Հետապնդ. | Աշխարհի գավաթ |
29. | 8 դեկտեմբերի, 2017 | ![]() |
Սպրինտ | Աշխարհի գավաթ |
30. | 21 հունվարի, 2018 | ![]() |
Մասս-մեկնարկ | Աշխարհի գավաթ |
Աշխարհի առաջնություններում ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վայր | Սպրինտ | Հետապնդ. | Անհատ. | Մասս-մեկնարկ | Էստաֆետ | Խառը էստաֆետ |
---|---|---|---|---|---|---|---|
2007 | ![]() |
13 | 22 | — | DNF | 5 | 13 |
2008 | ![]() |
46 | 25 | — | — | 5 | ![]() |
2009 | ![]() |
53 | 5 | 11 | 6 | 4 | 9 |
2010 | ![]() |
![]() |
9 | ||||
2011 | ![]() |
26 | 35 | 19 | ![]() |
![]() |
10 |
2012 | ![]() |
![]() |
![]() |
25 | 5 | 4 | 6 |
2013 | ![]() |
43 | 25 | 33 | ![]() |
7 | 11 |
2015 | ![]() |
25 | 7 | 16 | 4 | 7 | 4 |
2017 | ![]() |
27 | ![]() |
13 | 19 | 9 | — |
Օլիմպիական խաղերում ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վայր | Սպրինտ | Հետապնդ. | Անհատ. | Մասս-մեկնարկ | Խառը էստաֆետ | Էստաֆետ |
---|---|---|---|---|---|---|---|
2010 | ![]() |
8 | 15 | ![]() |
6 | - | 7 |
2014 | ![]() |
8 | ![]() |
![]() |
![]() |
— | 4 |
2018 | ![]() |
9 | 37 | 27 | ![]() |
5 | ![]() |
Գավաթի խաղարկությունում ելույթների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անհ — անհատական մրցավազք |
Հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Սպրինտ | Հետապնդում | Անհատական մրցավազք | Մասս-մեկնարկ | Ընդհանուր |
2009-10 | ![]() |
![]() |
2 | ||
2010-11 | ![]() |
1 | |||
2011-12 | ![]() ![]() ![]() |
![]() |
![]() ![]() |
6 | |
2012-13 | ![]() |
![]() |
![]() |
3 | |
2013-14 | ![]() ![]() |
![]() ![]() |
![]() |
![]() ![]() |
7 |
2014-15 | ![]() ![]() |
![]() ![]() ![]() ![]() |
![]() |
![]() ![]() |
9 |
2017-18 | ![]() |
![]() |
2 | ||
Ընդհանուր | 7 | 10 | 4 | 9 | 30 |
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բելառուսի հերոս (2014)
- «Անձնական արիության համար» շքանշան (2018)
- Հայրենիքի III աստիճանի շքանշան (2010)
- Բելառուսի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ (2010)
- «Բելառուսի մարզական Օլիմպ» մրցանակի դափնեկիր (2012)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://sports.yahoo.com/news/bescond-earns-first-biathlon-world-161836506--spt.html
- ↑ http://espn.go.com/olympics/winter/2014/biathlon/story/_/id/10455444/2014-sochi-olympics-darya-domracheva-wins-second-biathlon-gold-sochi-games
- ↑ Белорусская ракета Дарья Домрачева
- ↑ http://www.foxsports.com/olympics/story/darya-domracheva-wins-olympic-gold-for-belarus-in-10k-pursuit-021114
- ↑ http://www.nytimes.com/2015/01/08/sports/czech-women-outperform-french-in-world-cup-biathlon-relay.html
- ↑ http://www.foxsports.com/olympics/story/czech-republic-wins-womens-world-cup-biathlon-relay-010715
- ↑ 7,0 7,1 http://www.fanmail.biz/115104.html
- ↑ 8,0 8,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 9,0 9,1 9,2 http://timesofindia.indiatimes.com/sports/tournaments/2014-sochi-winter-olympics-/Sochi-Olympics-Authoritarian-Belarus-celebrates-best-ever-Games/movie-review/30629809.cms
- ↑ Александр Лукашенко присвоил Дарье Домрачевой звание Героя Беларуси
- ↑ Кто сделал Дарью Домрачеву
- ↑ «Домрачева сняла с бойфрендом авторский фильм — Ale.by — Картина дня — Новости Беларуси»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-23-ին։ Վերցված է 2018-02-28
- ↑ Олимпийская чемпионка из Белоруссии оказалась сотрудницей КГБ «Meduza», 04.05.2016
- ↑ Биатлонистка Дарья Домрачева — сотрудница КГБ Белоруссии. Что это значит? «Meduza», 06.05.2016
- ↑ Результат женской индивидуальной гонки (25 января 2004)
- ↑ «Биатлон. Дарья Домрачева: С детства хотела выступать за Белоруссию»։ Վերցված է 2017-01-11
- ↑ 17,0 17,1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-26-ին։ Վերցված է 2018-02-28
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-26-ին։ Վերցված է 2018-02-28
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-26-ին։ Վերցված է 2018-02-28
- ↑ Видео
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-26-ին։ Վերցված է 2018-02-28
- ↑ «Дарья Домрачева стала Героем Беларуси»։ 2014-02-17։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2014-02-18
- ↑ «Домрачева пропустит этап Кубка мира в Анси, Калина готовится к старту | СПОРТ.TUT.BY»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-06-ին։ Վերցված է 2018-03-01
- ↑ «Olympic champion Darya Domracheva to miss biathlon season»։ Zee News։ օգոստոսի 5, 2015։ Վերցված է օգոստոսի 8, 2015
- ↑ Mononucleosis Hits Darya Domracheva Archived 4 March 2016 at the Wayback Machine.
- ↑ Darya Domracheva to Skip 2015–16 Biathlon Season Archived 4 March 2016 at the Wayback Machine.
- ↑ Домрачева в Пхенчхане: Герой Беларуси берет серебро
- ↑ ДАРЬЯ ДОМРАЧЕВА И БЕЛОРУССИЯ ВЫИГРАЛИ ЭСТАФЕТУ НА ОЛИМПИЙСКИХ ИГРАХ-2018 В ПХЁНЧХАНЕ
- ↑ Даша, ты снова всех краше! Сумасшедшая победа Беларуси в эстафете
- ↑ Биатлонист Бьёрндален сообщил, что Дарья Домрачева ждёт от него ребёнка | Вокруг спорта | Р-Спорт. Все главные новости спорта
- ↑ «Биатлонисты Уле-Эйнар Бьорндален и Дарья Домрачева поженились» (ru-RU)։ Վերցված է 2016-07-17
- ↑ Дарья Домрачева и Уле-Эйнар Бьорндален стали родителями
- ↑ Домрачева и Бьорндален назвали дочь Ксюшей
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դարյա Դոմրաչևայի պաշտոնական կայքը (рус.)
- Դարյա Դոմրաչևայի երկրպագուների կայքը Archived 2021-01-17 at the Wayback Machine.
- Դարյա Դոմրաչևայի էջը IBU կայքում
- Դարյա Դոմրաչևայի պաշտոնական էջը Բելառուսի բիաթլոնի ֆեդերացիայի կայքում Archived 2007-09-27 at the Wayback Machine. (ռուս.)
- Դարյա Դոմրաչևայի պաշտոնական էջն Ուկրաինայի բիաթլոնի ֆեդերացիայի կայքում (ռուս.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դարյա Դոմրաչևա կատեգորիայում։ |
|