Դարյա Դենիսովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարյա Դենիսովա
Ծնվել էհուլիսի 19, 1989(1989-07-19) (34 տարեկան)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԽարկովի գեղարվեստի ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի և նկարազարդող
ԱնդամակցությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն
Կայքdenisova.com.ua
 Daria Denisova Վիքիպահեստում

Դարյա Անդրեևնա Դենիսովա (ուկրաիներեն՝ Дарія Андріївна Денисова, հուլիսի 19, 1989(1989-07-19), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի նկարչուհի, գեղանկարիչ, երեխաների և տարեցների համար գրքերի նկարազարդող, Ուկրաինայի նկարիչների ազգային միության վաստակավոր անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարյա Դենիսովան ծնվել է 1989 թվականի հուլիսի 19-ին ստեղծագործող մարդկանց ընտանիքում։ Հայրը՝ Անդրեյ Վադիմովիչ Դենիսովը, նկարիչ-մոնումենտալիստ է, մայրը՝ Սվետլանա Վիկտորովնա Դենիսովան, մասնագիտությամբ ճարտարապետ է, ներկայումս ղեկավարում է մանկական արտ-ստուդիա։ Մանկությունից Դարիան ձգտել է դրսևորել իր գեղարվեստական ընդունակությունները։ 15 տարեկանից նա դառնում է գեղարվեստի ակադեմիային կից արվեստի մասնագիտացված լիցեյի ուսանող, 22 տարեկանում կարմիր դիպլոմով ավարտում է Խարկովի գեղարվեստի ինստիտուտը։ 2015 թվականից Ուկրաինայի երիտասարդ նկարիչների միության անդամ է[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2006 թթ. սովորել է Գեղարվեստի ակադեմիային կից արվեստի մասնագիտացված լիցեյում։ 2006-2012 թթ. սովորել է Խարկովի դիզայնի և արվեստի պետական ակադեմիայում։ 2015 թվականից համարվում է Ուկրաինայի նկարիչների միությանը կից երիտասարդ նկարիչների ընկերակցության անդամ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհու կտավները ցուցադրվում են Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Իսրայելի ցուցահանդեսներում[2], պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ Դարիայի ստեղծագործությունների հաճախակի հյուրն են կատուները։ Իր ոճը Դարիան կոչում է «Երջանիկ գեղանկար» (կամ «Հեփի արտ» անգլ.՝ Happy Art երջանկ արվեստ)[3], իսկ ստեղծագործությունների կերտմանը Դարիային ոգեշնչում էին հեռավոր ճամփորդությունները և ընտանեկան միջավայրը։ Դեռևս մանկական տարիներից նկարչուհին տարբեր ոճերի և տեխնիկայի փորձարարություններ էր իրականացնում, նույնիսկ մասնակցել է ուղղափառ եկեղեցու որմնանկարների ստեղծմանը։ Ամուսնու հետ միասին Դարիան այցելում է ԱՄՆ, Իսպանիա, Կամբոջա, Թայլանդ, Շրի-Լանկա, Չեռնոգորիա, Սերբիա, Բոսնիա և Հերցոգովինա և այլ երկրներ։ Յուրաքանչյուր ճամփորդություն ոգեշնչում էր կտավների նոր հավաքածուների ստեղծմանը, որոնք նկարչուհին պարբերաբար ցուցադրության էր ներկայացնում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Художница признается в любви Индии и Черногории: выставка в харьковской галерее
  2. «Airport october 2016». Issuu (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  3. Красавица из Харькова рисует счастливые картины

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]