Դարման (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարման (այլ կիրառումներ)
Դարման
ֆր.՝ Tarman
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհունվար 1920
Երկիր Օսմանյան կայսրություն
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս
Լուծարվել էօգոստոս 1922

«Դարման», բժշկա-առողջապահական և գիտական պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսել 1920-1922 թվականներին (1921 թվականին՝ «Դարման-Տայբուժակ»), Կոստանդնուպոլսում։ Խմբագիր՝ Օ․ Փափազյան։ Հրատարակություն Կոստանդնուպոլսի հայ բժշկական միության։ Լայն տեղ է հատկացրել ընտանեկան, դպրոցական, պատանիների և երիտասարդների առողջապահության հարցերին, տպագրել հանրամատչելի նյութեր փոխանցիկ հիվանդությունների, համաճարակների և դրանց կանխարգելիչ միջոցների մասին։ Լուսաբանել է Կարմիր խաչի ընկերության Պոյսի և գավառի մասնաճյուղերի, ինչպես նաև բժիշկների, դեղագործների և ատամնաբույժների միությունների գործունեությունը։ Գրախոսել և ժողովրդականացրել է առողջապահական բնույթի գրքեր։ Զետեղել է համաշխարհային և հայ բժշկագիտության պատմության վերաբերյալ նյութեր։ Ունեցել է ֆրանսիական բաժին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 316