Դարկո Մալետիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարկո Մալետիչ
Քաղաքացիությունը  Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 20, 1980(1980-10-20)[1][2][3] (43 տարեկան)
Ծննդավայր Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1989—1997 ՀարավսլավիաԲոսնիա և Հերցեգովինա Բորաց
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997—2001 Բոսնիա և Հերցեգովինա Բորաց 57 (6)
2001 Ավստրիա Ռապիդ 13 (0)
2002—2003 Սլովենիա Պուբլիկում 39 (8)
2004 Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) 2 (0)
2005 Ռուսաստան Շիննիկ 8 (0)
2006 Ռումինիա Վասլույ 5 (0)
2006—2009 Սերբիա Պարտիզան 44 (2)
2009—2010 Գերմանիա Կոբլենց 10 (1)
2010—2011 Բոսնիա և Հերցեգովինա Բորաց 21 (6)
2011—2012 Ղազախստան Ակտոբե 21 (2)
2012 Ղազախստան Իրտիշ (Պավլոդար) 6 (0)
2013 Բոսնիա և Հերցեգովինա Բորաց 13 (2)
2013—2015 Բոսնիա և Հերցեգովինա Վելեժ 64 (2)
2016 Բոսնիա և Հերցեգովինա Բորաց 9 (1)
Ազգային հավաքական
2007—2012 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական 18 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դարկո Մալետիչ (բոս․՝ Darco Maletić, հոկտեմբերի 20, 1980(1980-10-20)[1][2][3], Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Խաղացել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարկո Մալետիչն իր ծննդավայր Բանյա Լուկայի «Բորաց» ակումբի սան է, մեծահասակների թիմում իր կարիերան սկսել է նույն ակումբում։ «Բորացի» մեծահասակների թիմում անցկացնելով մեկ մրցաշրջան՝ Դարկոն մեկնել է խաղալու արտերկրում։ 2001 թվականին նա խաղացել է Վիեննայի «Ռապիդում», ապա շուրջ երկու տարի անցկացրել է սլովենական «Պուբլիկում» ակումբում[4]։

2004 թվականին Մալետիչը խաղացել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», առաջնությունում 2 խաղ է անցկացրել հիմնական թիմի կազմում և 14 խաղ՝ փոխարինողների կազմում։ 2005 թվականին վարձավճարով տրվել է Յարոսլավլի «Շիննիկում», որտեղ նույնպես չի կարողացել ամրապնդվել առաջին թիմում (8 խաղ հիմնական կազմում, 11՝ փոխարինողների)։ Դրանից հետո նա կարճ ժամանակ խաղացել է Ռումինիայում՝ «Վասլույ» թիմի կազմում[4]։

2006-2009 թվականներին Դարկոն խաղացել է Բելգրադի «Պարտիզանում», որում պարբերաբար դուրս է եկել խաղադաշտ և որոշակի հաջողությունների հասնել (44 խաղ, 2 գոլ, 2007 թվականին՝ Սերբիայի չեմպիոն և գավաթակիր)։ 2009-2010 թվականներին 10 խաղ է անցկացրել գերմանական «Կոբլենց» ակումբում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Կարճ ժամանակով վերադարձել է «Բորաց», որտեղ անցկացրել է 21 խաղ և դարձել 6 գոլի հեղինակ։ 2011 թվականի հուլիսին նա միացել է ղազախական «Ակտոբեին»։ 2012 թվականի ամռանը Դարկոն դարձել է Պավլոդարի «Իրտիշի» խաղացող[5]։ Իսկ ձմռանը նա վերադարձել է հարազատ «Բորաց» ակումբ[6]։

2013 թվականի օգոստոսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է բոսնիական «Վելեժ» ակումբ, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան։ 2016 թվականին կրկին վերադարձել է «Բորաց», որտեղ էլ 2017 հունվարի 1-ին ավարտել է ֆուտբոկիստի կարիերան[4]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2012 թվականներին Մալետիչը խաղացել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում՝ անցկացնելով 18 խաղ և դառնալով 1 գոլի հեղինակ[4]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Darko Maletic - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  5. Дарко Малетич подписал контракт с «Иртышом»
  6. Малетич вернулся на родину

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարկո Մալետիչ» հոդվածին։