Դարկո Դունիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարկո Դունիչ
Дарко Дуњић
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1981(1981-02-08)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Կրալևո, ՀՍՖՀ
Հասակ 183
Քաշ 76
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996—1998 Հարավսլավիա Սլոգա (Կրալևո)
1998—2001 Հարավսլավիա Ցրվենա Զվեզդա
2001—2003 Հարավսլավիա Սպարտակ (Սուբոտիցա)
2003—2005 Սերբիա և Չեռնոգորիա Բանատ
2005—2007 Ուկրաինա Կրիվբասս 45 (1)
2007—2008 Ուկրաինա Զարյա (Լուգանսկ) 22 (0)
2008—2010 Ֆրանսիա Բաստիա 36 (0)
2012—2013 Սերբիա Նապրեդակ 21 (1)
Ազգային հավաքական
Հարավսլավիա Հարավսլավիա (մինչև 17) 24 (3)
Հարավսլավիա Հարավսլավիա (մինչև 19) 30 (4)
Հարավսլավիա Հարավսլավիա (մինչև 21) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դարկո Դունիչ (սերբ.՝ Дарко Дуњић / Darko Dunjić; փետրվարի 8, 1981(1981-02-08)[1], Կրալևո, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղալ սկսել է հայրենի քաղաքի «Սլոգա» թիմում։ Այնուհետև տեղափոխվել է սերբիական հայտնի «Ցրվենա Զվեզդա» ակումբ։ 2001 թվականին տեղափոխվել է «Սպարտակ» (Սուբոտիցա), որտեղ անցկացրել է երկու տարի և մեկնել է «Բանատ»։ 2005 թվականին տեղափոխվել է ուկրաինական «Կրիվբասս» ակումբ։ 2007 թվականին տեղափոխվել է Լուգանսկի «Զարյա» ակումբ, որտեղ դարձել է թիմի առաջնորդներից մեկը, բայց մրցաշրջանի ավարտից հետո հանվել է տրանսֆերի[2]։ Նրա ծառայություններով հետաքրքրված էին «Լիվերնո»-ն և «ՆԱԿ Բրեդա»-ն, բայց նրան 150 հազար եվրոյի դիմաց գնեց «Բաստիա» ակումբը, որի հետ էլ Դարկոն կնքեց երեք տարվա պայմանագիր։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի հավաքականում ոչ մի անգամ չի խաղացել, փոխարենը հանդես է եկել Հարավսլավիայի պատանեկական և երիտասարդական հավաքականներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դունիչը ամուսնացել է 2007 թվականի հուլիսի 1-ին Սերբիայում[3]։ Իր ապագա կնոջ հետ ծանոթացել է ամուսնանալուց հինգ տարի առաջ իր լավագույն ընկերոջ միջոցով։ Այդ ժամանակ նա դեռ հանդես էր գալիս «Ցրվենա Զվեզդա» ակումբում, իսկ նրա կինը սովորում էր Բելգրադի մանկավարժական համալսարանում։ 2,5 տարի անց հեռացել է Ուկրաինա, բայց այդ ընդհանրապես չի ազդել նրանց հարաբերությունների վրա։ Նա միշտ մոտ է գտնվել Կրիվոյ Ռոգին, հաճախ մեկնել է Սերբիա։ Նրանց հարսանիքին ներկա է գտնվել Միրկո Բունևչևիչը և այդ ժամանակների «Զարյա»-յի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կոսևիչը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]