Jump to content

Դարիկո Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարիկո Խաչատրյան
Ծնվել էմարտի 31, 1959(1959-03-31) (65 տարեկան)
ԾննդավայրՍովետաշեն, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժություն, գրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Հայաստան
ԱնդամակցությունՀԳՄ

Դարիկո Խաչատրյան (մարտի 31, 1959(1959-03-31), Սովետաշեն, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, մանկավարժ, բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 2012 թվականից[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարիկո Վիրաբի Խաչատրյանը ծնվել է 1959 թվականի մարտի 31-ին, Արարատի շրջանի Սովետաշեն (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ 1976 թվականին ավարտել է Սովետաշենի միջնակարգ դպրոցը և ընդունվել Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական ուսումնարան։ 1980 թվականին ավարտել է Հաշվապահական տեխնոլոգիաների ուսումնարանը։ 1981-1984 թվականներին ուսանել է Մոսկվայի Ժողովրդական արվեստի համալսարանի երաժշտության ֆակուլտետում։ Աշխատել է գյուղատնտեսության տարբեր ոլորտներում։ 1984 թվականից անցել է մանկավարժական աշխատանքի հայրենի գյուղի մսուր-մանկապարտեզում՝ որպես երաժշտության դաստիարակչուհի, 1991 թվականից՝ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես երգ-երաժշտության ուսուցչուհի և խմբավար։ Ղեկավարել է իր ստեղծած <<Անի>> մանկական երգչախումբը։ Դարիկո խաչատրյանի գրական գործերը պագրվել են շրջանային «Արարատ» թերթում, ապա «Ավանգարդ», «Հայաստան», «Գլաձոր», «Գրական թերթ», «Գարուն», «Առագաստ», «Նարցիս», «Անդին» պարբերականներում։

Դարիկո Խաչատրյանը հեղինակել է տասնհինգ ժողովածու, գրել է վիպակներ, պատմվածքներ, էսսեներ, գրականագիտական հոդվածներ, պոեմներ, բանաստեղծություններ։

  • 1998, Թևերս թող, աշուն, բանաստեղծություններ
  • 1999, Չարչարանաց ծաղիկ, բանաստեղծություններ
  • 2001, Յոթ օր-յոթ քանդակ, պոեմ, բանաստեղծություններ
  • 2002, Հե՜յ, բախտի աստղ, արձակ
  • 2003, Ճերմակ թևերի խիղճը, բանաստեղծություններ
  • 2004, Նարնջագույն թոնիրներ, արձակ
  • 2005, Անտես վարդերը մտքի, բանաստեղծություններ
  • 2009, Լույսի մեղեդի, բանաստեղծություններ, պոեմ
  • 2013, Անմեռ երգեհոն, բանաստեղծություններ, արձակ
  • 2015, Գաղտնածես, բանաստեղծություններ, արձակ
  • 2015, Հատընտիր բանաստեղծություններ, պոեմներ
  • 2019, Նավարկումի զարկերակ, բանաստեղծություններ, պոեմ, Էսսեներ
  • 2019, Բացված ծովախեցի, բանաստեղծություններ, գրախոսություններ
  • 2024, Արտացոլք, բանաստեղծությունների ժողովածու

2025 թվականին լույս կտեսնի Դարիկո Խաչատրյանի 15-րդ գիրքը՝ «Գոյիմաստ» բանաստեղծական ժողովածուն։

Համահեղինակային ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2018, Սեր ու ծնող, Գյուրջինյան ընկերություն
  • 2018, Գարունը սիրուց է ծնվել, ՎՄՎ Պրինտ
  • 2018, Հայ արդի գրողներ, Անրի Բագրատունի, «Արմավ» հրատարակչություն
  • 2022, Սրտագիր, ՀԳՄ
  • 2024 թվականին «ԱՐՄԱՎ» հրատարակչությունը հրատարակել է «ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ» ժողովածուն` «XXI դարի հայ գրականություն» մատենաշարի շրջանակում (հատոր 6-րդ, պոեզիա, արձակ)

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարիկո Խաչատրյան, «Գրական վաստակի համար» մեդալ, 22․10․2019
  • 2010 թվական, ՀԳՄ և Արարատի մարզպետի սահմանած Պարույր Սևակի անվան մրցանակ[2]։
  • 2015, ԱՄՆ հայ գրողների միության պատվոգիր՝ Գրական վաստակաշատ գործունեության և մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած ավանդի համար։
  • 2016, «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի ամենամյա գրքի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակ
  • 2017, ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ սահմանած մրցանակաբաշխության 2-րդ մրցանակին[3]։
  • 2019, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ՝ հայ գրականությանը մատուցած ծառայությունների համար (տրված է վկայական N 213, 22.10.2019, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի կողմից)։

Հայաստանի գրողների միության անդամների ցանկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]