Դարիա (մուլտսերիալ)
Դարիա Daria | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
Ժանր | հումորային դրամա, սիթքոմ, կատակերգական հեռուստասերիալ, երգիծանք և մեծահասակների համար նախատեսված հեռուստատեսային ծրագիր[1] |
Հիմք | Բիվիս և Բաթհեդ |
Ստեղծող | Glenn Eichler? |
Ձայնագրում | Tracy Grandstaff?, Վենդի Հուփս, Julián Rebolledo?, Marc Thompson?, Lisa Kathleen Collins?, Ashley Albert? և Jessica Cydnee Jackson? |
Կերպարներ | Դարիա Մորգենդորֆեր և Jane Lane? |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն[2] |
Հեռուստաալիք | MTV |
Եթերաշրջաններ | 5 |
Սերիաների քանակ | 65 և 67 |
Պրոդյուսեր | Գլեն Էյլեր Ջոն Էնդրյուս Էբբի Թերկյուլ |
Ռեժիսոր | Քարեն Դիշեր Գայ Մուր Թոնի Կլակ |
Սցենարիստ | Գլեն Էյլեր Պեգի Նիկոլ Էն Դ. Բերնշտեյն |
Էկրաններին է | հունվարի 21, 2002-ը |
Սերիայի տևողություն | 23 րոպե |
Սփին-օֆ | Jodie? |
mtv.com/shows/daria |
«Դարիա» (անգլ.՝ Daria), ամերիկյան մուլտիպլիկացիոն հեռուստասերիալ, որը սկսվել է հեռարձակվել 1997 թվականից մինչև 2002 թվականը։ Նախագիծը ստեղծել են Գլեն Էյլերը և Սյուզի Լուիս Լինը, MTV-ի համար։ «Դարիա»-ն հայտնվել է այդ հեռուստաալիքի մեկ այլ մուլտսերիալ «Բիվիս և Բատհեդ»-ի սփին օֆը, որտեղ Դարիան համարվում էր երկրորդական կերպար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Դարիան հայտնվել է որպես մեկ էպիզոդյան կերպար «Բիվիս և Բատհեդ» մուլտսերիալում, որտեղ նա իր գիտելիքով և ձանձրալիությամբ համատեղվում էր երկու գլխավոր հերոսների հետ։ Կարծում են, որ նրանց հետ շփվելուց հետո է Դարիան ձեռք բերել որոշակի խստություն։ «Բիվիս և Բատհեդ»-ի վերջին եթերաշրջանի ժամանակ` 1997 թվականին, դիմեցին MTV-ի սցենարիստ Գլեն Էյլերին, ով նաև ստեղծել էր Դարիայի կերպարը, նրա մասին առանձին մուլտսերիալ նկարահանեն։
Կարճ չհրատարակված «Կնքված է աքացիով» (անգլ.՝ Sealed with a Kick) էպիզոդը ստեղծվել է Գլեն Էյլերի և «Բիվիս և Բատհեդ» շոուի աշխատակից Սյուզի Լուիսի կողմից։ Հեռուստաալիքը այն ընդունեց, իսկ Էշլերը և Լուիսը դարձան սերիալի կատարողական պրոդյուսերները։
«Դարիա»ի առաջին էպիզոդը, որը կոչվում է «Ինքնագնահատողները» (անգլ.՝ Esteemsters), ցուցադրվել է 19977 թվականի մարտի 3-ին («Բիվիս և Բատհեդ»-ի ավարտից մոտավորապես ինն ամիս առաջ)։ Ստանալով գլխավոր դերը, Դարիան ավելի է զարգացրել իր ցինիկ և կտրուկ բնավորությունը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալի էպիզոդների մեծ մասը ունեն անկախ սցենար, հիմնված դեպքերի վրա, այն պատմում է ցինիկ դպրոցականի մասին, որը ապրում է սովորական գավառական ընտանիքում։ Սերիալում ցուցադրված է Դրիայի դպրոցական տարիները և ավարտվում է նրա քոլեջ ընդունվելով։
Կատակերգական էֆեկտ ավելի ուժեղացնելու համար ամենօրյա ամերիկյան կյանքը միտումնավոր խեղաթյուրվել է։ Լենլեյը, այն քաղաքը որտեղ ապրում է Դարիան, բնակեցված է ամեն տեսակի հնարավոր ստերեոտիպի կերպարներով, որոնք սրամտությամբ ընդգծվում են Դարիայի կողմից։
Մուլտսերիալում Դարիան և նրա միակ ընկերուհի, տաղանդավոր նկարչուհի Ջեյն Լեյնը իրար հետ փոխանակվում են հայտնի և մոդայիկ հասակակիցների մասին կարծիքներով։ Առաջին եթերաշրջաններում Դրիան սիրահարված էր Ջեյնի եղբայր Թրենթին, սակայն չի արտահայտվում նրա հանդեպ իր զգացմունքների մասին։ 3-րդ եթերաշրջանի 13-րդ սերիայում նրանք իրար ասում են իրենց անտարբեր չլինելու մասին։
Հերոսների միջև հարաբերությունները փոխվում են 4-րդ եթերաշրջանում, երբ Ջեյնը սկսում է հանդիպել Թոմ Սլոանի հետ, որը քաղաքի հարուստ ընտանիքներից մեկից էր։ Սկզբում Դարիան դեմ էր Թոմին, բայց ժամանակի ընթացքում նրանք ընկերացան, բայց այդ ժամանակ Թոմի և Ջեյնի հարաբերությունները վատթարացան։ Թոմի, Դարիայի և Ջեյնի հարաբերությունները դարձան սերիալի գլխավոր սյուժետային գծերից մեկը։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտսերիալում կան բավականին շատ կերպարներ։ Սերիալի գլխավոր հերոսը Դարիա Մորգենդորֆերն է, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները, նրա ընկերուհի Ջեյնը ու նրա եղբայր Թրենտը, որը հայտնվում է համարյա բոլոր սերիաներում։
Սերիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալը բաղկացած է հինգ եթերաշրջանից, ամեն մեկը 13 էպիզոդ, ինչպես նաև երկու լիամետրաժ ֆիլմից։ Դրանցից առաջինը «Շուտով աշո՞ւն է» ֆիլմն է (անգլ.՝ Is It Fall Yet?), որը թողարկվել է 2000 թվականին։ MTV-ն պատրաստվում էր թողարկել վեցերորդ եթերաշրջանը, բայց Գլեն Էյլերի խնդրանքով այն կրճատվեց և թողարկվեց «Շուտով քոլե՞ջ» լիամետրաժ ֆիլմը (անգլ.՝ Is It College Yet?), որը դարձավ սերիալի ֆինալը, 2002 թվականի հունվարին։ Նաև կա սև-ստիպակ չթողարկված սերիան, որը երբեք չի ցուցադրվել հեռուստատեսությամբ և կոչվում է «Կնքված է աքացիով» (անգլ.՝ Sealed with a Kick):
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալի հիման վրա 1998 թվականին գրվել է երկու գիրք.
- անգլ.՝ The Daria Diaries by Anne Bernstein; MTV, 1998 — ISBN 0-671-01709-8 / հայերեն՝ Աննա Բերնշտեյն։ Դրիայի օրագրերը
- անգլ.՝ The Daria Database by Peggy Nicoll; MTV, 1998 — ISBN 0-671-02596-1 / հայերեն՝ Պեգի Նիկոլ։ Դրիայի տվյալների արխիվը
Խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալի հիման վրա կան երկու համակարգչային խաղեր.
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1-01 էպիզոդում Հելեն Մորգենդորֆերը հիշեցնում է Հայ Լենդի մասին (որտեղ ըստ Դրիայի ջրում կա ուրանг), որը համարվում է միակ հղումը, որը Դարիան եղել է «Բիվիս և Բատհեդ»-ում։
- Նույն էպիզոդում (1-01) սկսվում է շղթայական «նա իմ զարմիկն է» միտիֆիկացիան, որը լուծվում է «Lucky Strike» էպիզոդում (#5-06):
- 2-06 էպիզոդում Դարիան և Ջեյնը գնում են կինոթատրոն, դիտելու 1930-ականների ռուս ռեժիսոր Ադնրեյ Զախարինսկի կողմից նկարահանված «Վերջին ընթրիքը» ֆիլմը դիտելու, սակայն փաստացի այդպիսի ֆիլմ երբեք գոյություն չի ունեցել։
- Բացի Դարիայից «Բիվիս և Բատհեդ»-ից ուրիշ ոչ մի կերպար չի հայտնվել։ Գլեն Էյլերը հարցազրույցներից մեկում ասել է, որ Բիվիս և Բետհեդը շատ ուժեղ կերպարներ էին յուրահատուկ հումորով և նրանց հայտնվումը «Դարիա»-ում, կարող էր կերարներին զարգացնել այլ հումորով, որը կարող էր հեռուստադիտողների մոտ բացասական ռեակցիա առաջացնել[3]։
- Այն բանից հետո, երբ սերիալը հայտնիություն ձեռք բերեց, լուրեր տարածվեցին, որ Դարիային հնչյունավոել է Ջանին Գարոֆալոն։
- Սերիալի երաժշտական մասում հաճախ օգտագործվում է You’re Standing On My Neck արտահայտությունը, որը գրվել է Splendora խմբի կողմից, այն նշանակում է «Դու իմ վզին ես կանգնած»։
- 3-04 էպիզոդում տնօրեն տիկին Լին ասում է. «Երեխաներ մեկ շաբաթից դպրոցական դիսկոտեկն է։ Մեր մոտ սովորական անտանգության ռեժիմն է, իսկ եթե ինչ-որ մեկը երազում է բերել խոզի արյուն,ապա մոռացեք դրա մասին։ Դա հղվում է Սթիվեն Քինգի «Քերրի» վեպին։
- Դարիայի հասակը 157 սմ է (3-08 էպիզոդ)։
- «Շուտով աշո՞ւն է» լիամետրաժ ֆիլմի հնչյունավորմանը մասնակցել են շտ հայտնի անձիք. Կարսոն Դեյլին հնչյունավորել է Կվինի ամառային դասախոսին, փանկ ռոք երգչուհի Bif Naked-ը հնչյունավորել է Ջեյնի ընկերուհուն, որը նկարչական ճամբարից էր, իսկ ռոք երաժիշտ Դեյվ Գրոլը այդ ճամբարի ուսուցչին։
- «Շուտով աշո՞ւն է» լիամետրաժ ֆիլմում, «Լացելը դա նորմալ է» ճամբարի հավաքույթում Պարոն Էնտոնի ԴեՄարտինոն բարկանալով երեխաների անկարգությունից կոտրում է պատուհանը, ինչից հետո գնում է զբոսնելու։ Դա հղվում է Կենա Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպին։
- «Շուտով քոլե՞ջ» լիամետրաժ ֆիլմում Սթեյսին հոգնելով Սենդիի խոսելուց երազանք է պահում, որպեսզի նա լռի, ինչի պատճառով Սենդին հիվանդանում է կոկորդաբորբով։ Կվինը լսելով Սթեյսիի պատմածը, ասում է. «Ինչ սարսաթելի է։ Կարծես թե այն ֆիլմը լինի, որում ծեր կինը անիծում է մի տղամարդու և նա սկսում է նիհարել, սակայն ես չհասկացա թե դրանում ինչ սարսափելի բան կար»։ Դա վերաբերվում էր Սթիվեն Քինգի «Նիհարողը» վեպի նույնանուն ֆիլմին։
Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի ամառվա սկզբին նորությւոններ հայտնվեցին այն մասին, որ հեռուստաալիքը պատրաստվում է էկրանիզացնել սերիալը։ Դրիայի և Ջեյնի դերերում ընտրվեցին Օբրի Պլասան և Էլեն Փեյջը[4][5]։ Իրականում MTV-ն ուղղակի առաջարկել էր դերի համար դերասանների ընտրություն, սակայն ֆիլմի մասին դեռևս ոչ մի նորություն չկա[6][7]։ CollegeHumor հումորային կայքում տեղադրվել է ֆիլմի երգիծական թրեյլերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://i-d.vice.com/en_us/article/xwn5jz/13-coming-of-age-shows-teens-to-watch
- ↑ 2,0 2,1 2,2 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «DVDaria Petition — Buy Daria DVDs!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Дарья» станет фильмом| журнал BE-IN : город, мода, вещи
- ↑ «Дарья» станет фильмом — Кино — OpenSpace.ru
- ↑ «MTV casts a hypothetical, live-action 'Daria' movie. Now I want them to make it for real | PopWatch | EW.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Casting A Live-Action 'Daria' Movie». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Daria(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Is It Fall Yet?(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Is It College Yet?(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Daria Արխիվացված 2013-01-17 archive.today Big Cartoon DataBase-ում (անգլ.)
- MTV-ի էջի պաշտոնական կայքը Արխիվացված 2006-06-16 Wayback Machine չի թարմացվում (անգլ.)
- Daria Wiki Արխիվացված 2013-11-02 Wayback Machine հանրագիտարան մուլտսերիալի մասին (անգլ.)
- Outpost Daria (կայքի արխիվը) ամենախոշոր և ամենահին ֆան-կայքը (անգլ.)
- S-C’s Fan Site ֆան արթ S-C նկարչից (անգլ.)
- Sick, Sad World սերիաների նկարագրությունը (անգլ.)
- MTV Daria Rus սերիալի ֆան կայքը (ռուս.)
- Դարիայի ֆան ակումբ սերիալի ֆան կայքը (ռուս.)
- Daria on Facebook ֆան խումբը Ֆեյսբուքում (անգլ.)
- Դարիա Մորգենդորֆերի գրքային դարակը — ֆան կայք գրքերի նկարագրություններով, որոնք նշվել են սերիալում (ռուս.)
- Why this generation needs Daria? — հարցազրույց սերիալի ստեղծող Գլեն Էյլերի հետ (անգլ.)
- Truth or Daria? — հարցազրույց Աննա Բերնշտեյնի հետ (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարիա (մուլտսերիալ)» հոդվածին։ |
|