Jump to content

Դարթմուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարթմուր
Տեղագրություն Միացյալ Թագավորություն, Դևոն
Կոորդինատներ50°34′00″ հս․. լ. 4°00′00″ ամ. ե.HGЯO
Տարածք954 կմ²
Հիմնադրված է1951
Կայքdartmoor.gov.uk(անգլ.)
Քարտեզ
 Dartmoor Վիքիպահեստում

Դարթմուր, բարձրլեռնային տարածք Անգլիայի հարավ-արևմուտքում՝ Դևոնի շրջանում։ Տափաստանային և նրան շրջապատող տարածքները ունեն Ազգային պարկի կարգավիճակ 1951 թվականից ի վեր։ Դարթմուրի ազգային պարկը զբաղեցնում է 954 կմ² տարածք[1]։

Դարթմուրի բարձրադիր տարածքները ձևավորվել են Կարբոնյան ժամանակաշրջանում առաջացած գրանիտից։ Լանդշաֆտը հիմնականում տափաստանային է, որի վրա առկա են բազմաթիվ գրանիտե բլուրներ՝ հայտնի որպես տորեր (tors), որոնք կենսամիջավայր են ապահովում վայրի բնության համար։ Տարածքի ամենաբարձր կետը է High Willhays բլուրն է՝ ծովի մակերևույթից 621 մետր բարձրությամբ։ Դարթմուրն ամբողջությամբ հարուստ է հնագիտական հուշարձաններով և գտածոներով։

Դարթմուրի ազգային պարկը կառավարվում է Դարթմուրի ազգային պարկի վարչության կողմից, որի 22 անդամները նշանակվում են Դեվոնի կոմսության խորհրդից, տեղական շրջանային խորհուրդներից և կառավարության կողմից։ Դարթմուրի համայնականների խորհուրդը (Dartmoor Commoners' Council) ստեղծվել է համայնականների իրավունքների վերաբերյալ կանոնակարգեր ստեղծելու և դրանք կիրարկելու նպատակով։

Դարթմուրի որոշ հատվածներ ավելի քան 200 տարի օգտագործվել են որպես հրաձգության դաշտեր։ Դարթմուրի պարկը (ներառյալ սահմանափակ մուտք նաև հրաձգության գոտիներ) բաց են այցելուների համար, ինչի շնորհիվ այն դարձել է հայտնի տուրիստական ուղղություն։

High Willhays

Վերականգնում և կլիմայի փոփոխության մեղմացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

South West Peatland Project նախագիծը նպատակ ունի Դարթմուրում վերականգնել մոտ 300 հեկտար տորֆապատ տարածքներ՝ համագործակցելով Դարթմուրի ազգային պարկի հետ։ Տորֆապատ տարածքների պահպանությունը կնպաստի կլիմայի փոփոխության մեղմացմանը՝ մթնոլորտից ածխածնի կլանման միջոցով[2]։ Դարթմուրի ազգային պարկը նպատակ ունի մինչև 2045 թվականը դառնալ ածխածնային առումով բացասական (carbon negative) տարածք[3]։

Դարթմուրում հայտնաբերված նախապատմական մնացորդների մեծ մասը թվագրվում է նեոլիթի ուշ և բրոնզի դարի վաղ ժամանակաշրջանով։ Դարթմուրը ունի բրոնզեդարյան հնագիտական գտածոների ամենամեծ համակենտրոնացումը Միացյալ Թագավորությունում, ինչը հուշում է, որ այդ ժամանակաշրջանում ավելի մեծ բնակչություն է տեղափոխվել Դարթմուրի բլուրները։ Բրոնզեդարյան դաշտերը ծածկում են ավելի քան 10,000 հեկտար տարածք Դարթմուրի ստորին մարգագետիններում[4]:

Այդ ժամանակահատվածում կլիման ավելի տաք է եղել, և Դարթմուրի ներկայիս մարգագետինների մեծ մասը ծածկված էին անտառներով։ Նախապատմական բնակիչները սկսեցին հատել անտառները և հիմնել առաջին գյուղատնտեսական համայնքները։ Հողատարածքները մաքրելու հիմնական միջոցը կրակն էր՝ արոտավայրեր և հողագործական տարածքներ ստեղծելու համար։ Այն տարածքները, որոնք հարմար չէին մշակումների համար, սովորաբար այրվում էին և օգտագործվում որպես անասունների արոտավայր։ Դարերի ընթացքում այս պրակտիկաները զգալիորեն ընդլայնեցին բլրային մարգագետինները, նպաստեցին հողերի թթվայնացմանը և տորֆի ու ճահիճների կուտակմանը[5]:

Փոստբրիջի կամուրջը

Քաղաքներ և գյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեյթոր

Դարթմուրի ազգային պարկի սահմանված տարածքում մշտապես ապրում է մոտավորապես 33,000 մարդ[1]. Retrieved 12 July 2009.</ref>, սակայն տուրիստական սեզոններին բնակչության քանակը զգալիորեն աճում է։ Ազգային պարկի տարածքում գտնվող ամենախոշոր բնակավայրը Աշբուրտոն քաղաքն է՝ մոտ 3,500 բնակչությամբ։ Այլ բնակավայրերն են Բաքֆաստլեյնը, Մորետոնհամփսթեդը, Պրինսթաունը, Յելվերտոնը, Հորրաբրիջւ, Հարավային Բրենտը, Քրիստոուն և Չագֆորդը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «General Information Factsheet». Dartmoor National Park Authority. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 12-ին.
  2. «South West Peatland Restoration – Devon Climate Emergency». devonclimateemergency.org.uk. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «Climate Action | Dartmoor». www.dartmoor.gov.uk. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. «Prehistoric Dartmoor». Dartmoor National Park Authority. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. Role of anthropogenic fire and in creating moors, and moor-burning in sustaining them, described in Pyne, Stephen J. (1997) Vestal Fire: an Environmental History, Told through Fire, of Europe and Europe's Encounter with the World. University of Washington Press, Seattle, pp. 348–369. 0-295-97596-2

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]