Դարբին Կիրիլովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարբին Կիրիլովի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿունարա
Հիմնադրվել է1967
Քարտեզ
Քարտեզ

Դարբին Կիրիլովի տուն (ռուս.՝ Дом кузнеца Кириллова), Սվերդլովսկի մարզի Կունարա գյուղում գտնվող յուրահատուկ ճարտարապետական շինություն, որը իրենից ներկայացնում է նաիվ արվեստի վառ օրինակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորման հիմնական աշխատանքները կատարվել են 1954 թվականից մինչև 1967 թվականն ընկած ժամանակահատվածում դարբին Սերգեյ Իվանովիչ Կիրիլովի կողմից, նրա ընտանիքի բնակության նպատակով։ Հեռանալով խրճիթ-վերնատան նախատիպից` Կիրիլովը ստեղծեց խայտաբղետ դրվագներով զարդարված, հեքիաթային սիմվոլիկայով, խորհրդային պրոպագանդայի և մանկական արվեստի կերպարով դեկորատիվ տուն[2]։

Տան վրա կային մի քանի վիմագրություններ` «Թռեք աղավնիներ, թռեք. Ձեզ համար ոչ մի տեղ խոչնդոտ չկա», «Թող լինի միշտ արևը։ Թող լինի միշտ երկինքը», «Թող լինի միշտ մայրիկը, թող միշտ խաղաղություն լինի»։ Տան վրա աշխատանքները վարպետի կողմից ավարտվեցին 1967 թվականին՝ Հեղափոխության 50-ամյակի նախօրյակին։ Ամբողջ զարդարանքը պատրաստված էր փայտից և մետաղից։

1999 թվականին այս տունը հաղթեց փայտե ճարտարապետության ինքնագործունեության համառուսաստանյան մրցույթում։ 2013 թվականին տանը բնակվել է վարպետի այրին։

Եվրոպական ժողովրդական ստեղծագործության նմանատիպ օրինակ է հանդիսանում գերմանական Լեմգո քաղաքում կառուցված Կարլ Յունկերի տունը։ Ներկայումս Յունկերի տունը դարձել է թանգարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]