Դարբին (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դարբին», շաբաթաթերթ։ Հրատարակվել է 1911 թվականին, Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Գևորգ Տեր-Ղևոնդյան, Աստղիկ Երիցյան։

Լուսաբանել է դպրոցական և մանկավարժական կյանքը, տպագրել գիտական, մասնավորապես, քաղաքատնտեսական նյութեր։ Թարգմանաբար լույս է ընծայել եվրոպական գրողների երկերից, հաղորդել լուրեր միջազգային իրադրության մասին։ Ունեցել է ֆելիետոնների, երգիծական մանրապատումների և հայտարարությունների բաժիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 312