Երկրաբանական դարաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դարաշրջան երկրաբանական, հարաբերական երկրաբանական ժամանակագրության սանդղակի առավել մեծ միավոր, որն իր հերթին բաժանվում է ժամանակաշրջանների։

Մինչարխեյան դարաշրջանը  - հաշվվում է Արեգակնային համակարգի ձևավորման ժամանակից մինչև մ.թ. 5000 մլն. տարի առաջ։ Որոշ գիտնականներ Արեգակնային համակարգի այժմյան տեսքով ձևավորման սկզբնական ժամանակը հաշվում են մ.թ. 10000-7000 մլն. տարի առաջ։

Արխեյան դարաշրջանը - հանդիսանում է երկրակեղևի հնագույն հաստվածքների և նրանց առաջացմանը համապատասխանող ժամանակաշրջանը, որն ընդգրկում է մ.թ.ա. 5000 մլն.-ից մինչև 2600 մլն. տարին։

Պրոտերոզոյան դարաշրջանն - ընդգրկում է մ.թ.ա. 2600 մլն. տարուց մինչև մ.թ.ա. 570 մլն. տարին։ Այն սովորաբար բաժանվում է՝ ստորին Պրոտերոզոյի (2600-1700), միջին Պրոտերոզոյի (1700-1600) և վերին Պրոտերոզոյի (1600-570)։ Վերին Պրոտերոզոյը նաև անվանում են Ռիֆեյի ժամանակաշրջան, որը իր հերթին բաժանվում է մի քանի ժամանակաշրջանների՝ ստորին Ռիֆեյ (1600-1400), միջին Ռիֆեյ (1400-1000), վերին Ռիֆեյ (1000-670) և նրա վերջին ժամանակաշրջանը, որը կոչվում է Վենդ (670-570)։

Պալեոզոյան դարաշրջանը - հանդիսանում է երկրազարգացման չորրորդ փուլը։ Սկսվել է մ.թ. 570 մլն. տարի առաջ և տևել մինչև մ.թ.ա. 230 մլն. տարին։ Պալեոզոյան դարաշրջանը որպես երկրաբանական դարաշրջան առանձնացրել է անգլիացի երկրաբան Ա. Սեջվիկը 1837-ին Սիլուրի և Դևոնի ժամանակաշրջաններով։ Հետագայում այն լրացվել է և այժմ ընդգրկում է՝ Քեմբրիի, Օրդովիկի, Սիլուրի, Դևոնի, Քարածխային (կամ Կարբոնի) և Պերմի ժամանակաշրջանները։

Մեզոզոյան դարաշրջանն - ընդգրկում է 230-ից մինչև 67 մլն. տարի մ.թ.ա.: Մեզոզոյը առաջին անգամ անջատել է անգլիացի երկրաբան Ջ. Ֆիլիպը, 1841 թ.-ին։ Բաժանվում է երեք ժամանակաշրջանի՝ Տրիասի ժամանակաշրջան, Յուրայի ժամանակաշրջան, Կավճի ժամանակաշրջան։

Կայնոզոյի դարաշրջանն – ընդգրկում է մ.թ.ա. 67 մլն. տարուց մինչև 10 հզ տարին։ Նրա անվանումն առաջարկել է անգլիացի երկրաբան Ջ. Ֆիլիպոսը՝ 1841 թ.-ին։ Բաժանվում է պալեոգենի, նեոգենի և անթրոպոգենի (չորրորդական) ժամանակաշրջանների։

Հոլոցենի ժամանակաշրջանը - երկրի երկրաբանական պատմության վերջին, տակավին չավարտված հատվածն է։ Հոլոցենի սկիզբը սկսվում է մ.թ.ա. 10 հզ տարի առաջ, այն համընկնում է վերջին մայրցամաքային սառցապատման ավարտին Եվրոպայի հյուսիսում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 311