Jump to content

Ռաշիդա Դատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դատի Ռաշիդաից)
Դատի Ռաշիդա
ʁaʃida daˈti
Դիմանկար
Ծնվել է1965 թվականի նոյեմբերի 7
ԾննդավայրՍեն-Ռեմի, Սոն-է-Լուար, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա
Ազգությունարաբ
Կրոնիսլամ
ԿրթությունԲուրգունդիայի համալսարան, HEC Փարիզ և Պանթեոն-Ասսաս համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի արդարադատության նախարար, Ֆրանսիայի արդարադատության նախարար, Mayor of 7th arrondissement of Paris?, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Ֆրանսիայի մշակույթի նախարար, Ֆրանսիայի մշակույթի նախարար, Ֆրանսիայի մշակույթի նախարար և Ֆրանսիայի մշակույթի նախարար
ԿուսակցությունԺողովրդական շարժման միություն[1], Հանրապետականներ[2][3] և Հանրապետականներ[3]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԶոհրա
 Rachida Dati Վիքիպահեստում

Դատի Ռաշիդա (ֆրանսերեն՝ Rachida Dati, նոյեմբերի 27, 1965(1965-11-27)[5][6][7][…], Սեն-Ռեմի, Սոն-է-Լուար, Ֆրանսիա), քաղաքական գործիչ, 2007 թվականի մայիսի 18-ից մինչև 2009 թվականի հունիսի 23-ը ֆրանսիական կառավարությունում առաջին արաբ արդարադատության նախարար։ Ունի Ֆրանսիայի քաղաքացիություն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է կաթոլիկ դպրոցում, ապա աշխատել է «Էլֆ Աքիթեն» (Elf Aquitaine) ընկերությունում որպես հաշվապահ։ Հետագայում աշխատել է Լոնդոնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում՝ ֆրանսիայի կրթության նախարարության իրավաբանական վարչությունում։ 1999 թվականից նա եղել է Բոբինի բարձրագույն դատական ատյանի իրավաբանական խորհրդատու, ապա սնանկության գործերով զբաղվող դատավոր։ 2002 թվականից եղել է Նիկոլա Սարկոզիի խորհրդական, 2007 թվականին՝ ընտրական շտաբի հետ մամուլի կապերի ներկայացուցիչ։ 2007 թվականի նախագահական ընտրություններում Սարկոզիի հաղթանակից հետո մինչև 2009 թվականը եղել է արդարադատության նախարար։

2016 թվականին մի խումբ ֆրանսիացի պատգամավորների հետ պաշտպնել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցնիերի վերացման գաղափարը[8]։

Կոռուպցիայի մեղադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի օգոստոսին Ֆրանսիայի ֆինանսական հանցագործությնների ստորաբաժանումը Ռաշիդա Դատիին մեղադրանք է ներկայացրել պասիվ կոռուպցիայի և լիազորությունների չարաշահման համար[9]։ 2021 թվականի սեպտեմբերին ֆրանսիական Arte հեռուստաալիքը հաղորդեց, որ նա ներգրավված է եղել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի ղեկավարած խավիարային դիվանագիտության մեջ[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունվարի 2-ին Դատի Ռաշիդան մայրացելէ։ Նա ունի դուստր, որին կոչել է արաբի անունով՝ Զոհրա։ Նա գաղտնի է պահել երեխայի հոր անունը[11]։ Սակայն 2012 թվականին իրավական գործունեություն է ծավալել Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Եվրոպայի որոշ երկրների առաջատար խաղատների ղեկավար Լուքիեն Բարիերի դեմ՝ ստիպելով ճանաչել երեխայի հայրությունը[12][13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.tf1info.fr/politique/ump-paris-rachida-dati-menacee-dexclusion-pour-non-paiement-de-cotisation-1563882.html
  2. https://www.bfmtv.com/politique/les-republicains/gouvernement-attal-eric-ciotti-exclut-rachida-dati-des-republicains_AN-202401110877.html
  3. 3,0 3,1 https://www.leparisien.fr/politique/rachida-dati-a-repris-sa-carte-aux-republicains-02-04-2025-DRWVUONCBNBARDWPKGH5O5JRFU.php
  4. BBC 100 Women 2016: Who is on the list? (բրիտ․ անգլ.) — 2016.
  5. Record #3684909 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  6. Internet Movie Database — 1990.
  7. Roglo — 1997. — ed. size: 10000000
  8. To prevent terrorism we must lift EU sanctions against Russia | Voices | The Independent
  9. «Former French minister Rachida Dati charged with corruption in Ghosn case». France 24 (անգլերեն). 2021 թ․ հուլիսի 27. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. «Die Kaviar-Connection - Die Bestechungsmaschine - Dokumentation, Arte, 28. Sep., 21:10 Uhr - TV Programm | tvdirekt.de». www.tvdirekt.de. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. Baby für Justizministerin Dati — Vater bleibt geheim
  12. Article de Jean-Michel Décugis et Aziz Zemouri dans Le point
  13. Article de Stéphanie Marteau dans LeMonde.fr

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշիդա Դատի» հոդվածին։