Դատաստանի օրը
Դատաստանի օրը անգլ.՝ The Purge | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա ԱՄՆ Բելգիա |
Ժանր | սարսափ ֆիլմ[1][2][3][…], ֆանտաստիկ ֆիլմ[2][4], թրիլեր և հակաուտոպիական ֆիլմ |
Թվական | մայիսի 2, 2013, մայիսի 2, 2013[5], հունիսի 13, 2013[6] և սեպտեմբերի 5, 2013[7] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյմս ԴեՄոնակո[2][8][3][…] |
Պրոդյուսեր | Մայքլ Բեյ, Բրեդլի Ֆուլեր, Ջեյսոն Բլամ[5] և Էնդրյու Ֆորմ |
Սցենարի հեղինակ | Ջեյմս ԴեՄոնակո |
Դերակատարներ | Իթան Հոուք[9][10][11][…], Լենա Հիդի[9][10][11][…], Ադելաիդա Քեյն[9][10][11][…], Ռիզ Ուեյքֆիլդ[9][11], Թոնի Օլլեր[9][11][12], Էդվին Հոջ[9][11][12], Արիա Բարեյքիս[9], Քրիս Մալքի[9] և Մաքս Բուրքհոլդեր[13] |
Օպերատոր | Ժակ Ժոֆրե |
Երաժշտություն | Նեյթան Ուայթհեդ |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | Universal Studios, Platinum Dunes և Blumhouse Productions |
Տևողություն | 85 րոպե |
Բյուջե | 3 000 000 $ |
Շահույթ | 89 328 627 $ |
Հաջորդ | Դատաստանի օրը 2 |
Պաշտոնական կայքէջ |
Դատաստանի օրը (անգլ.՝ The Purge ), ամերիկական սարսափ ֆիլմ[14], որի ռեժիսորը Ջեյմս Դեմանկոն է։ Համաշխարհային շնորհանդեսը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, 2013 թվականի մայիսի 2-ին, Stanley կինոփառատոնում։
Ֆիլմավարձույթը հավաքեց 89,3 միլիոն դոլար 3 միլիոն բյուջեի դեպքում[15]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին, երբ ԱՄՆ-ն ենթարկվեց տնտեսական ճգնաժամին, ամերիկական կառավարությունը «ԱՄՆ-ի նոր հիմնադիր հայրերը» ստեղծեցին «Դատաստանի օրը» կոչվող օր, որը տեղի է ունենում տարին 1 անգամ՝ մարտի 21-ին 19։00-ից մինչև առավոտյան 7։00-ն։ Այդ ընթացքում իրականացվող բոլոր հանցագործությունները, ինչպես նաև մարդասպանությունները թույլատրելի են։ Բայց ոստիկանությունը, հրշեջ խումբը, հիվանդանոցները և այլ անվտանգության ծառայությունները չեն աշխատում։ Այդ իրադարձությունը հայտնի է որպես «մաքրում», կառավարությունը հնարավորություն է տալիս սպանել նրան, ում ցանկանում են և կարծում են, որ նա արժանի է մահվան։ Սպանվածները համարվում են «զոհ հանցագործությունից ազատվելու համար»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 1% է, իսկ հանցագործությունը ռեկորդային ամենափոքր մակարդակին է։
Ջեյմս Սենդինը (Իթան Հոուք), նրա կինը՝ Մերին (Լենա Հեդեյ) և իրենց երեխաններ Չարլի (Մաքս Բուրկհոլդեր) և Զոյի (Ադելաիդա Քեյն) հոր մասնագիտության շնորհիվ ապրում են հարուստ և չեն մասնակցում «Դատաստանի օրին», քանի որ գոհ են իրենց կյանքից (ըստ ֆիլմի սցենարի՝ «Դատաստանի օրը» կայանում էր 8-րդ անգամ և ընտանիքը արդեն անցել է այդպիսի 7 գիշեր)։ Իրիկունը մինչև «մաքրման» սկսելը Զոյի Սենդինը բաժանվեց իր ընկեր Հենրիի հետ (Թոնի Օլեր)։
Ավելի ուշ «Դատաստանի օրը» սկսելուց հետ Չառլին նկատում է, թե ինչպես մի սևամորթ տղա գալիս է իրենց այգին և սկսում աղերսել փրկել նրան։ Չառլին մտածելուց հետո, չնայած ծնողների անհամաձայնությանը, բաց է թողնում նրան տուն։ Այդ ժամանակ Զոյին նկատում է իր սենյակում թաքնված Հենրիին, որը որոշել էր լրջորեն խոսել հոր հետ։ Նա դուրս է գալիս այն պահին, երբ Ջեյմսը նշան էր բռնում անծանոթ տղայի վրա։ Անսպասելիորեն Հենրին նշան բռնեց Զոյիայի հորը, նա կրակեց, սակայն վրիպեց, Ջեյմսը հասցնում է կրակել Հենրիին, որը սողելով գնում է Զոյիայի սենյակը, որտեղ և մահանում։
Մերին և Չառլին փակվում են դիսպետչերայինում, իսկ Ջեյմսը փնտրում է աղջկան և անծանոթին։ Մի քանի րոպեից իր տան դիմաց են գալիս մի ուսանողների խումբ, որոնք հագած էին ծաղրական դիմակներ։ Նրանց առաջնորդը (Ռիզ Ուեյքֆիլդ) հաղորդեց, որ նրանք «Դատաստանի օրը» հասարակության տարբեր թափոններին սպանող մարդիկ են, իսկ տղան, որը գտնվում է նրանց տանը, անտուն խուզ է։ Նա ընտանիքին ներկայացնում է վերջնագիր՝ կա՛մ Սենդինները վերադարձնում են անծանոթին, կա՛մ մեկ ժամ անց նրանք սպանելու են ընտանիքին։ Ջեյմսը ասաց կնոջը, որ անվտանգության համակարգը մի քանի անգամ փորձեցին կոտրել, բայց դա անհնար է։
Ամուսինները գնում են անծանոթին փնտրելու։ Իսկ Չառլին համարում է, որ պետք չէ գնալ ծնողների հետքերով և իր ինքնաշեն ռոբոտի օգնությամբ ցույց է տալիս անծանոթի գտնել իր պահարանի մեջ գտնվող ապաստանը։ Սակայն Զոյին որոշեց գնալ ապաստանը տղայի հետ, իսկ դեբիլ անծանոթը գերի վերցրեց նրան։ Ջեյմսը նշան է առնում անծանոթին և կարողանում է վիրավորել։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դատաստանի օրը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Դատաստանի օրը»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.ew.com/article/2013/06/12/purge-movie
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt2184339/
- ↑ 3,0 3,1 http://www.filmstarts.de/kritiken/222167.html
- ↑ http://www.metacritic.com/movie/the-purge
- ↑ 5,0 5,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.mafab.hu/movies/a-bun-ejszakaja-102375.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 http://www.imdb.com/title/tt2184339/fullcredits
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=201653.html
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 https://www.filmaffinity.com/en/film636016.html
- ↑ 12,0 12,1 http://www.bbfc.co.uk/releases/purge-film
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Դատաստանի օրը ամերիկացիները դիագնոզ դրեցին». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ ««Դատաստանի օրը» փոխեց ժանրը «Դատաստանի օրը 2» դարձավ ոչ թե սարսափ, այլ հասարակ մարտաֆիլմ». 139 (3643). 2014 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր
- 2013 ֆիլմեր
- Blumhouse Productions ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան սարսափ թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան քրեական թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Բելգիական ֆիլմեր
- Հակաուտոպիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ապագայում
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական սարսափ ֆիլմեր
- Ֆիլմեր դիսֆունկցիոնալ ընտանիքների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2022 թվականին