Դատական աճուրդ
Դատական աճուրդ (անգլ.՝ Court auction), անցկացվում է դատարանի կողմից նշված հասարակական վայրում:
Եթե անշարժ գույքի սեփականատերը չի վճարում հիփոթեքային վարկը, ապա հիփոթեքային պարտատերը կարող է բռնագանձել այդ գույքը։ Եթե սեփականատերը անկարող է կատարել համապատասխան վճարումները, գույքը կարող է վաճառվել աճուրդով։ Աճուրդի անցկացման ժամանակը և վայրը հրապարակվում են պաշտոնական հաշվետվություններում[1]։
Եթե բռնագրավման ենթակա պարտքի արժեքը զգալիորեն պակաս է գույքի շուկայական արժեքից, ապա դա կարող է լիովին լուծել պարտատիրոջ խնդիրները՝ վճարելով բոլոր վարկերը[2]։
Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայում դատարանը պարտատիրոջ հիմնավորված դիմումի դեպքում կարող է կասեցնել աճուրդի գործընթացը մինչև 6 ամիս։ Հիմնավորում կարող է հանդիսանալ օրինակ՝ բարդ սոցիալական իրավիճակը, ինչպես այն դեպքում, երբ պարտատերը ունի ֆիզիկական հաշմանդամություն և չի կարող գտնել համապատասխան բնակարան։ Պարտատերը կարող է մինչև երկու անգամ առարկություն հայտնել, եթե աճուրդի արդյունքը պահանջն ամբողջական կերպով չի բավարարում։ Աճուրդի մասնակիցը պետք է մուտքագրի երաշխիքային գումար գույքի արժեքի 10%-ի չափով։ Ամենաբարձր գին առաջարկողը դառնում է նշված անշարժ գույքի նոր սեփականատերը։ Եթե պարտքը գերազանցում է անշարժ գույքի շուկայական արժեքը, ապա մնացած պարտքերը կարգավորվում են անվճարունակության ընթացակարգի շրջանակներում[3][4]։
Իսպանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանական հիփոթեքային վարկերի սեփականատերերը պատասխանատու են վարկի ամբողջ գումարը, բացի տույժերից և դատական վճարներից, բանկ վճարելու համար։ Աճուրդին մասնակցելու համար պոտենցիալ գնորդը որպես մասնակցության երաշխիք պետք է վճարի գույքի գնահատված արժեքի 5%-ի չափով[5][6]։
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմականորեն, դատական բռնագանձումների մեծամասնությունը տեղի է ունեցել առանց առարկության, քանի որ անվճարունակ վարկառուների մեծ մասը չունի ֆինանսական հնարավորություն փաստաբան վարձելու համար: Աճուրդում ամենաբարձր գին առաջարկողը դառնում է անշարժ գույքի սեփականատեր, և գույքը փոխանցվում է նախկին սեփականատիրոջ շահերից զերծ։ 2009 թվականին ավելի լայն համակարծիք դիրքորոշում էր ձևավորվում, որ երկրում սուր տնտեսական անկման հիմքում ընկած է բնակարանային շուկայի խորացող փլուզումը: ԱՄՆ-ում դատարանական աճուրդների կանոնները տարբերվում են նահանգների միջև։ Սովորաբար աճուրդն անցկացվում է գույքի գտնվելու վայրում, սակայն որոշ դեպքերում՝ առցանց ձևաչափով։ ԱՄՆ-ում աճուրդներին մասնակցելը անվճար է և չի պահանջում բրոքերի ներգրավում[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Foreclosure Process/U.S. Department of Housing and Urban Development (HUD) | HUD.gov / U.S. Department of Housing and Urban Development (HUD)». www.hud.gov. 2017 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «BUYING A FORECLOSURE HOME AT AUCTION». www.auction.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Act on Enforced Auction and Receivership (Gesetz über die Zwangsversteigerung und die Zwangsverwaltung)». www.gesetze-im-internet.de. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Information how to buy Property and Real Estate from Foreclosure Auction in Berlin Germany, German Property Tax, German Notary Public, How to buy Property in Berlin, Bank Auctions, Bank-Owned Property for Sale in Berlin and Germany». noack-immobilienberatung.de. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Criado, José Francisco. «SPANISH COURT AUCTIONS | CriadoKraus.com» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Rules in a Spanish Court's Auction for bank repossession of mortgaged properties | Emilio Pino Lawyers» (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «US Dept of the Treasury Seized Real Property Auctions». www.treasury.gov. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.