Դատաբժշկական լուսանկարչության պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դատական լուսանկարչությունը դատաբժշկական գիտության մասնաճյուղն է, որը ներառում է ինչպես կասկածյալ, այնպես էլ դատապարտված հանցագործների փաստաթղթավորումը, նաև հանցագործությունների տեսարաններ, զոհերին և դատական պատասխանատվության համար անհրաժեշտ այլ ապացույցներ։ Լուսանկարչությունը լայնորեն ճանաչվել էր որպես մարդկանց ու առարկաները պատկերելու, փաստաթղթավորելու առավել հավաստի ձև, սակայն լայն կիրառություն է արժանացել 19-րդ դարավերջի արմատական զարգացումների առնչությամբ որպես դատաբժշկական նույնականացման միջոց։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտարկյալների ձաղկումը Դելավերի բանտում, 1907

Դատաբժշկական լուսանկարչությունը հանգեցրել է քրեական արդարադատության համակարգերի արդիականացմանը, ստեղծել լուսանկարչական իրապաշտության ուժ։ 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում այս երկու զարգացումները նշանակալի էին դատական լուսանկարչության և ընդհանրապես ոստիկանության աշխատանքի համար և կարող են վերագրվել ճշգրտության խնդրին։ Պետական կառավարման բյուրոկրատիան նախ դարձել էր ավելի պրոֆեսիոնալ և ի վիճակի հնարավորինս ավելի շատ տվյալներ հավաքելու սեփական քաղաքացիների վերաբերյալ։ Քրեական արդարադատության համակարգերը այնուհետև սկսել են գիտությունը ներառել ոստիկանության և դատական համակարգի ընթացակարգերի մեջ։ Այնուամենայնիվ, ոստիկանական լուսանկարչության ընդունման հիմնական պատճառը պայմանական է։ Բացի աճող ժողովրդականությունից, լուսանկարչության իրապաշտ ոսկե միջինը լինելու լայնորեն տարածված հայտնի հավատն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտերի դատապարտյալների լուսանկարչական փաստաթղթերի ամենավաղ վկայությունը թվագրվում է 1843–1844 ու 1851 թվականներին, Բելգիայում և Դանիայում։ Այն բացառապես փորձնական էր և ենթարկվելու էր տեխնիկական կամ իրավական կանոնակարգման։ Լուսանկարների տեսականին ընդգրկում էր դիմապատկերներից մինչև խցերում գտնվող բանտարկյալների լուսանկարները և փաստաթղթերից մինչև փորձարարություն։ Անհրաժեշտ վարժանք չկար, լուսանկարում էին սիրողները, առևտրային լուսանկարիչները, նույնիսկ՝ ոստիկանները կամ բանտային պաշտոնյաներ։

1870-ականներին, սահմանափակվելով խոշոր քաղաքներով, պրակտիկան տարածվում էր բազմաթիվ երկրներում։ Պրոֆեսիոնալ լուսանկարիչներն այնուհետև զբաղվելու էին հանցագործների դիմանկարներով։ Սա ստանդարտ դիմապատկերմանը հասնելու վաղ վկայությունն էր, որը հայտնի է այսօր և այն տարբերվում էր նախկինում հայտնի որևէ դիմանկարից։ Թեև դեռևս սահմանված չափորոշիչ չկար, հազվադեպ էր լուսավորելով կամ անկյունով ստեղծագործաբար լուսանկարելը։ Սա տարբերվում էր ընտանիքների կամ երեխաների դիմանկարների լուսանկարահանումից, հանցագործների փաստաթղթավորում էր։ Առաջին անգամ էր, որ մարդիկ դիտարկում էին դիմանկարչությունը ոչ իբրև արվեստ։ Տեղի էր ունենում դանդաղ հարմարեցում ոստիկանության կանոնակարգերին, հանցագործների և կասկածյալների լուսանկարումը տարածված էր մինչև 19-րդ դարի վերջերը, երբ լուսանկարելու և արխիվացնելու գործընթացը սահմանափակվում էր լուրջ հանցագործությունների համար դատապարտված անհատներով, ոստիկանության հայեցողությամբ։

Հանցագործների թվի աճին զուգընթաց լուսանկարների քանակը նույնպես աճել է։ Խնդիր է դարձել արխիվների կազմակերպումն ու պահպանումը։ Րոուգս գելըրիս կոչվող հավաքածուները հանցագործներին դասակարգում էին ըստ իրավախախտման տեսակների։ Այս պատկերասրահների ամենավաղ օրինակը վերաբերվում է 1850-ականների Անգլիայի Բըրմինգհեմ քաղաքին։ Լուսանկարների ստանդարտացման նախնական փորձեր տեղի են ունեցել կարճ ժամանակ հետո։

Ալֆոնս Բերթիլոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերթիլոնի համակարգով դաս Ֆրանսիայում, 1911

Առաջինը ֆրանսիացի լուսանկարիչ Ալֆոնս Բերթիլոնն էր գիտակցել, որ ճանաչելու համար լուսանկարներն անօգուտ են եթե եթե դրանք ստանդարտացված չեն, եթե նույն լուսավորությունը, մասշտաբը և անկյունները չեն օգտագործվում[2]։ Նա ցանկանում էր իրավախախտների ավանդական լուսանկարչական փաստաթղթերը փոխարինել հուսալի նույնականացում ապահովող համակարգով։ Նա մարդաբանական ուսումնասիրություններ էր առաջարկում կիսադեմերի և ամբողջական դեմքի լուսանկարներով իրավախախտներին հայտնաբերելու համար։ Բերթիլոնը հրատարակել է Դատական լուսանկարչություն (1890) նույնականացման լուսանկարչության գիտական ճշգրիտ ձև պարունակող կանոններով աշխատանքը։ Նա նշել է, որ սուբյեկտները պետք է լավ լուսավորված լինեն, լուսանկարվի ողջ դեմքն ու կիսադեմը, տեսանելի լինի ականջը։ Բերթիլոնը պնդում էր, որ առևտրային դիմանկարների նախադրյալները պետք է մոռացվեն տվյալ տեսակի լուսանկարչության մեջ։ Դարի ավարտին ինչպես նրա չափման համակարգը, այնպես էլ լուսանկարչական կանոնները ընդունվել և ներդրվել են գրեթե բոլոր պետություններում։ Այսպիսով, Բերթիլոնին է հավատարմագրվել դատական դիմանկարի հայտնագործությունը։

Ոմանց կարծիքով Բերթիլոնի մեթոդների վրա ազդեցություն են գործել դարվինիզմի պարզունակ գաղափարները, ուստի փորձել են հաստատել այն ենթադրությունները, որ իրավախախտները ֆիզիկապես տարբերվում են օրինապահ քաղաքացիներից։ «Մոսթ Ուոնթիդ Ֆոթոգրաֆի» հոդվածում ներկայացվել է, որ հենց այս համակարգից են ստեղծվել շարժանկարների, գրքերի և կոմիքսների ոճրագործների շատ կարծրատիպեր (մաշկի, աչքերի, մազերի գույնը, մարմնատիպը և այլն)[3]։ Ստանդարտացված լուսանկարների մեթոդը գոյատևել է չնայած չափելիության համակարգը շուտով փոխարինվել է մատնահետքերով։

Քրեական լուսանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատաբժշկական լուսանկարչության լուսապատկերի մյուս կողմում իրավախախտման լուսանկարն է, որը ենթադրում է ոչ թե իրավախախտի, այլ իրավախախտման կատարման վայրի փաստաթղթավորում։ Չնայած դատական լուսանկարչության այս տեսակն էլ փաստաթղթավորելու, նույնականացնելու և դատապարտելու համար է ստեղծվել, այն ստեղծագործական մեկնաբանությունների և ոճի տարբերակման համար ավելի լայն ասպարեզ է ընձեռնում։ Այն նույնականացման կամ դատապարտման նպատակով ներառում է զոհի լուսանկարները (սպիներ, վնասվածքեր, ծննդյան նշաններ և այլն), նաև՝ դեպքի վայրի պատկերներ (առարկաների դասավորությունը, մարմնի դիրքը, ապացույցների լուսանկարներ, մատնահետքեր)։ Դատաբժշկական լուսանկարչության այս տեսակի զարգացումը առաջացրել է ոլորտի արմատական փոփոխություններ, ներառյալ հասարակության ներգրավվածություն (թերթում հայտնված հանցագործության լուսանկարները) և ոլորտի նոր մեկնաբանություններ և նպատակներ։

Բերթիլոնն, առաջինն էր նաև համակարգված ձևով հանցագործության տեսարաններ լուսանկարելու և փաստաթղթավորելու մեջ։ Նա դա արել է ինչպես ներքևի դիրքից, այնպես էլ վերևից, անվանելով «Աստծո նայվածք»։ Մինչ նրա դիմանկարները մարդկանց ոգեշնչում էին գտնել հանցագործություններ կատարողների ֆիզիկական բնութագրերից իրենց ունեցած տարբերությունները, դեպքի վայրում նրա արած նկարները բացահայտում էին հասարակության համար բնորոշը։ Երբ լրագիրը թերթելիս դիտում էին իրենցը հիշեցնող տանը կատարված սպանության պատկերներ, մարդիկ ստիպված խորհում էին. «դա կարո՞ղ էր ինձ հետ պատահել»[3]։ Առաջին անգամ մարդիկ, ովքեր քրեագետներ, ոստիկաններ կամ դատաբժշկական լուսանկարիչներ չէին, հանցագործության հետևանքները տեսնում էին դատաբժշկական լուսանկարչության միջոցով։

Վիջի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր լուսանկարները ստորագրելու համար Վիջիի ռետինե կնիքը

Արթըր Ֆելիգը, որն ավելի հայտնի է «Վիջի» անունով, թերևս՝ ամենահայտնի քրեական լուսանկարիչներից է։ Նա հայտնի էր նրանով, որ պարբերաբար այլ լրագրողներից կամ հաճախ ոստիկաններից առաջ էր ժամանում հանցագործության վայրերը։ Ենթադրվում է, որ Վիջի մականունը բխում է «Վիջա» բառի այլընտրանքային արտասանությունից՝ նկատի ունենալով, որ Ֆելիգը գերբնական ուժ ունի, գիտի, թե որտեղ պետք է արարք տեղի ունենա։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը 1941 թվականին Նյու Յորքի «Ֆոտո լիգայում» էր՝ «Վիջի։ Սպանություն. Իմ բիզնեսը» անվանումով։

Ժամանակակից արվեստի թանգարանը գնել էր նրա լուսանկարներից հինգը և ցուցադրել «Գործողության լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսում։ Դատաբժշկական լուսանկարչությունը վերածվել էր զուտ փաստաթղթավորման։ Այն նաև կշռադատվում էր իբրև արվեստ։ Վիջին իր լուսանկարները արվեստ չէր համարում, բայց շատերն էին ընկալում որպես այդպիսին։ Նա տարբեր նպատակներով իրականացվող դատաբժշկական լուսանկարչության հիմնական օրինակն է։ Վիջիի լուսանկարները փաստաթղթեր էին և շատերի կողմից այդպես էին դիտվում թերթերում, բայց թանգարաններում ցուցադրվելով դիտարկվում էին որպես արվեստ։ Նրա առաջին «Մերկ քաղաք» վերնագրով գիրքը լույս է տեսել 1945 թվականին[4]։

Ապագան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային լուսանկարչության տարածվածության պարագայում դատաբժշկական լուսանկարչությունը շարունակում է առաջադիմել և ներկայումս ներառում է բազմաթիվ կատեգորիաներ, որոնցում մասնագետները լուծելու են ավելի բարդ խնդիրներ։ Ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ճառագայթներն օգտագործվում են մատնահետքերի, արյան փոքր նմուշների և շատ այլ բաների ապացույց լուսանկարներն ուրվագծելու համար։ Դիահերձման փորձաքննության լուսանկարները զոհի հագուստը հանելուց առաջ և հետո արված լուսանկարներն են։ Այս լուսանկարները ներառում են սպիների, դաջվածքների, վնասվածքների, ատամնանշանների և որևէ այլ բաների զննումը, որ կարող է նպաստելլ զոհի ինքնությունը պարզելուն կամ որոշելու մահվան ժամանակն ու պատճառը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jaeger, Jens. "Police and Forensic Photography." The Oxford Companion to the Photograph. Ed. Robin Lenman: Oxford University Press, 2005.
  2. Platt, Richard. Forensics. Ed. Jennifer Schofield. Boston: Kingfisher Publications, 2005.
  3. 3,0 3,1 Economist. "Most-Wanted Photography." Vol. 346, Issue 8054. 1998.
  4. Fulford, Robert. "The Naked City: How New York's Most Famous Crime Photographer Exposed Its Darkest Edges." National Post. August 15, 2006.
  5. Rohde, Russell R. "Crime Photography." PSA Journal. March, 2000.