Դավուդ Իբրահիմ
Դավուդ Իբրահիմ անգլ.՝ Dawood Ibrahim և հինդի՝ दाऊद इब्राहीम | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1955 (67 տարեկան) |
Ծննդավայր | Khed, Ratnagiri district, Konkan division, Բոմբեյ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | սուննի իսլամ |
Մասնագիտություն | հանցագործ, գանգստեր և ահաբեկիչ |
Աշխատավայր | D-Company? |
Անդամություն | D-Company? |
Դավուդ Իբրահիմ (անգլ.՝ Dawood Ibrahim, դեկտեմբերի 26, 1955, Khed, Ratnagiri district, Konkan division, Բոմբեյ, Հնդկաստան), քրեական հեղինակություն և թմրավաճառ Մումբայից[1][2]։ Ներկայումս բնակվում է Դուբայում և գլխավորում է կազմակերպված հանցավոր խումբը՝ D-Company-ն (OPG), որը հիմնադրվել է Մումբայում 1970-ականներին[3][4][5][6][7]։
Դավուդ Իբրահիմը հետախուզվում է սպանությունների, շորթումների, նպատակային սպանությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության և այլ իրավախախտումների մեղադրանքներով։ 2003 թվականին Հնդկաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները Դավուդ Իբրահիմին միջազգային ահաբեկիչ են հայտարարել 1993 թվականին ռումբի պայթյուններում նրա ենթադրյալ դերի համար և վերջինիս բռնելու համար 25 միլիոն ԱՄՆ դոլար գումարի պարգևավճար են խոստացել[8][9]։
2011 թվականին հետաքննությունների դաշնային բյուրոն և Ֆորբս-ը Դավուդ Իբրահիմին 10 ամենահետախուզվող հանցագործների ցուցակում երրորդ համարն են սահմանել[10]։
Կյանքի վաղ ժամանակահատված[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 26-ին մուսուլմանական ընտանիքում՝ Ռատնագիրի շրջանում (ժամանակակից նահանգ Մախարաշտրա)[11]։ Նրա հայրը՝ Իբրահիմ Կասկարը, ծառայում էր Մումբայի ոստիկանությունում, ղեկավարում էր շտաբերից մեկը, իսկ մայրը՝ Ամինան, տնային տնտեսուհի էր[12]։ Դավուդ Իբրահիմը ապրել է Դոնգրիի Թեմքար Մոհալլա շրջանում, հաճախել է Ահմեդ Սեյլորի միջնակարգ դպրոց, որից ժամանակ անց դուրս է մնացել։ Դոնգրիում առաջին անգամ կռիվ է ունեցել կազմակերպված հանցավոր խմբի անդամ Խաջի Մաստանայի հետ, դրանից հետո, վերջինս հարձակվել է Դավուդ Իբրահիմի 2 ծառաների, թիկնապահների վրա[13]։ 1970-ականներին Իբրահիմը եղբոր՝ Շաբիր Իբրահիմի հետ ստեղծել է կազմակերպված «D-Company» հանցավոր խումբը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է, որ Դավուդ Իբրահիմը վերահսկում է հավալայի՝ ոչ ֆորմալ ֆինանսա-հաշվարկային համակարգի մեծ մասը, հիմնականում Միջին Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում օգտագործվող բրոքերների միջև պահանջների և պարտավորությունների հաշվանցման հիման վրա։ Հավալայի բազմաթիվ օպերացիաներ իրականացվում են Հնդկաստանում[14][15]։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Դավուդ Իբրահիմին ահաբեկիչ է հայտարարել և նրա նկատմամբ միջազգային պատժամիջոցներ է սահմանել օտարերկրյա ակտիվ կազմակերպությունների վերահսկողության վարչության ուժերի կողմից՝ փաստացի արգելելով ԱՄՆ-ի ֆինանսական կազմակերպություններին աշխատել նրա հետ և առգրավել այն գումարները, որոնք, ինչպես ենթադրվում է, նրա վերահսկողության տակ էին։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հետևում է Դավուդ Իբրահիմի գործունեությանը, ինչպես նաև տեղեկատվություն է հրապարակում այն մասին, որ նա ազատ մուտք-ելք ունի Հարավային Ասիա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա, որտեղ էլ, չեն բացառվում կատարվելիք մաքսանենգությունները։ Այս ավազակություններից օգտվում է նաև Ալ-Կաիդա ահաբեկչական կազմակերպությունը։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդագրություններում ասվում է նաև, որ Դավուդ Իբրահիմը և նրա կազմակերպությունը մասնակցում է Մեծ Բրիտանիա և Արևմտյան Եվրոպայի այլ երկրներ թմրանյութերի խոշորամասշտաբ մատակարարումների աշխատանքներին։ Ենթադրվում է նաև, որ նա կապ է ունեցել Ալ-Կաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենի հետ։ 1990-ական թվականների վերջին Դավուդ Իբրահիմը ժամանել Է Աֆղանստան, որտեղ նրան ցուցաբերվել Է Թալիբան իսլամական շարժման հովանավորությունը։ «D-Company»-ն իր առջև խնդիր է դրել ապակայունացնել Հնդկաստանի կառավարությանը՝ անկարգությունների, ահաբեկչական գործողությունների և քաղաքացիական անհնազանդության ակցիաների կազմակերպման շնորհիվ[16]։
2006 թվականին ԱՄՆ կառավարությունը հայտարարություն է արել, որ մտադիր է դիմել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ խնդրելով, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները սառեցնեն Դավուդ Իբրահիմի բանկային հաշիվները և արգելեն նրա տեղաշարժը։ ԱՄՆ-ի ահաբեկչության և ֆինանսական հանցագործությունների ֆինանսավորման դեմ պայքարի նախարարի օգնականի տեղակալ Խուան Զարատեն հայտարարել է, որ երկիրը հավատարիմ է ահաբեկչության և հանցավոր աշխարհի միջեև ֆինանսական կապերի բացահայտման և դադարեցման գործին[17]։ Դավուդ Իբրահիմը կասկածվում է ահաբեկչական միջոցառումների կազմակերպման մեջ, իսկ 2002 թվականին ֆինանսավորվել է ծայրահեղական գործունեություն ծավալելու համար Գուջարաթում Լաշքար-Թայբի կողմից։ 2006 թվականին Հնդկաստանի կառավարությունը Պակիստանին է փոխանցել երկրի 38 ամենահետախուզվող հանցագործների ցուցակը, որի մեջ տեղ էր գտել նաև Դավուդ Իբրահիմը[18]։
2006 թվականի նոյեմբերի 21-ին հաղորդվել էր, որ Մումբայի քրեական ոստիկանության կողմից ձերբակալվել են Դավուդ Իբրահիմի հանցավոր խմբի տասը անդամներ։ Նրանք էքստրադիցիայի են ենթարկվել Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից[19]։ 2008 թվականին «India Today» հրատարակությունը հաղորդել էր, որ Դավուդ Իբրահիմը նյութատեխնիկական ապահովում է տրամադրել Մումբայի վրա ահաբեկչական հարձակման համար[20]։ Այնուհետև լրատվական գործակալությունները հայտնել են քրեական հեղինակություն Շիրազ Ասգար Ալիի սպանության մասին հնդկական քրեական աշխարհում ազդեցության վերաբաշխման հետևանքով[21]։ 2013 թվականին Նեպալի կառավարությունը սառեցրել է 224 մարդու և 64 ահաբեկչական կազմակերպությունների բանկային հաշիվները՝ կապված Դավուդ Իբրահիմի հետ հանցավոր փողերի լվացման դեմ արշավի հետ[22]։ 2013 թվականին կրիկետի նախկին խաղացող հնդիկ Դիլիպ Հունգարսկարկարը հայտարարել է, որ 1986 թվականին Դավուդ Իբրահիմը մտել է Շարջայի հնդկական թիմի հանդերձարան և յուրաքանչյուր հնդիկ խաղացողի մեկ ավտոմեքենա է առաջարկել, եթե նրանք Պակիստանի հավաքականին հաղթեն Շարժայի Գավաթի եզրափակիչում[23]։
Պայթյուններ Բոմբեյում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լայնորեն տարածված է այն փաստը, որ Դավուդ Իբրահիմը պայթյուններ է կազմակերպել Բոմբեյում 1993 թվականի մարտ ամսին։ 2003 թվականին Հնդկաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները նրան միջազգային ահաբեկիչ են հայտարարել, իսկ Հնդկաստանի փոխվարչապետ Լալ Կրիշնա Ադվանին այդ փաստը կարևոր իրադարձություն է անվանել։ Դավուդ Իբրահիմը ներկայումս Հնդկաստանի ամենահետախուզվող հանցագործների ցուցակում է[17]։
2017 թվականի հունիսին հնդիկ քաղաքական գործիչ և իրավաբան Ռամ Ջետմալանին հաստատել է, որ ռումբի պայթյուններից հետո Դավուդ Իբրահիմը Լոնդոնից զանգահարել է իրեն և հայտարարել, որ պատրաստ է ժամանել Հնդկաստան և կանգնել դատարանի առջև այն պայմանով, որ նա ոստիկանության կողմից խոշտանգումների չի ենթարկվի[24]։ Ռամ Ջետմալանին այդ տեղեկությունը փոխանցել է հայտնի քաղաքական գործիչ Մահարաշտրա շարադ Պավարին, սակայն Հնդկաստանի իշխանությունները մերժել են Իբրահիմի առաջարկը։ Ռամ Ջետմալանին հայտարարել է, որ մերժման դեպքումանվտանգության երաշխիքները հավասարվում են զրոյի։ Որ Իբրահիմը կրկին կփորձի խոշտանգումներ իրականացնել[25][26]։
Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ տվյալներով՝ Դավուդ Իբրահիմը բնակվում էր Պակիստանում, այնուհետև տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրություններ[27][28][29][30]։ Հնդկաստանի իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ Դավուդ Իբրահիմը հատել է աֆղանա-պակիստանյան սահմանը, քանի որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը չափազանց զգուշավոր է վերաբերվել ահաբեկչության դեմ պատերազմում ամերիկա-հնդկական հարաբերություններին և չի համարձակվել ծածկել այն[31]։ 2015 թվականի մայիսի 5-ին պատգամավոր Հարիբհայ Պարտիբհայ Չաուդհարին Լոկ սաբհայում հայտարարել է, որ Դավուդ Իբրահիմի գտնվելու ճշգրիտ վայրը հայտնի չԷ[32][33]։ Սակայն 2015 թվականի մայիսի 11-ին Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ռաջնատհ Սինգհը խորհրդարանում հայտարարել էր, որ Դավուդ Իբրահիմը գտնվում է Պակիստանում և նա նրան Հնդկաստան կվերադարձնի անպայման[32][34][35][36]։
2015 թվականի օգոստոսի 22-ին Հնդկական «Times Now» հեռուստաալիքը հայտնել էր, որ Դավուդ Իբրահիմը գտնվում է Կարաչիում։ Հեռուստաալիքի կայքում հրապարակվել են խոսակցությունների սղագրությունները, որոնցից մեկում անհայտ մի կին հայտնել է, որ Դավուդի կինն է և որ Դավուդը «քնած է», իսկ երկրորդ սղագրությունում նշված է, որ կինը հերքում է Դավուդի հետ ծանոթ լինելու փաստը և ոչ ոքի չի ճանաչում «Դավուդ Իբրահիմ» անունով[37][38]։
2015 թվականի օգոստոսին Հնդկաստանի կառավարությունը դոսյե էր պատրաստել Պակիստանին փոխանցելու համար, որում հաղորդվում էր, որ Դավուդ Իբրահիմը Պակիստանում ինը բնակատեղի ունի, ինչպես նաև ճանապարհորդության համար երեք պակիստանյան անձնագիր[39]։
2015 թվականի մայիսին Դավուդ Իբրահիմի մոտավոր կարողությունը գնահատվում էր 6,7 մլրդ ԱՄՆ դոլար[40]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Դավուդի դուստրը՝ Մահրուհ Իբրահիմը, ամուսնացել է Ջունաիդ Միանդադի՝ պակիստանցի կրիկետ հայտնի խաղացողի որդու՝ Ջավիդ Միանդադի հետ[41]։ 2011 թվականին նրա 24-ամյա դուստրը՝ Մեհրինը, ամուսնացել Է ամերիկացի Այուբայի հետ, որն ունեցել է պակիստանական ծագում[42]։ 2011 թվականի սեպտեմբերի 25-ին որդին՝ Մոյնը ամուսնացել է Սանիի հետ, որը Լոնդոնի ամենահայտնի բիզնեսմեններից մեկի դուստրն է[43]։ Դավուդ Իբրահիմի ընտանիքի մի շարք անդամները, այդ թվում եղբայր Իկբալ Կասկարը, ապրում են Մումբայում[44]։ Դավուդի կնոջ անունը Մեհրիբա Շեյխ է[45]։
Հայտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավուդ Իբրահիմը և նրա ղեկավարած «OPG D-Company»-ը կապված էին Բոլիվուդի կինոարդյունաբերության ֆինանսավորման հետ։ 1980-ականներին և 1990-ականներին մի շարք բոլիվուդյան կինոստուդիաներ և ֆիլմեր ֆինանսավորվել են D-Company-ի կողմից։ Այդ ժամանակ Դավուդ Իբրահիմը կապ ուներ բազմաթիվ հայտնիների հետ, որոնց մեջ էր գեղեցկության մրցույթի մասնակից Անիտա Այուբը և բոլիվուդցի դերասանուհի Մանդակինին։ D-Company-ն հայտնի է նաև բոլիվուդյան պրոդյուսերների և հայտնիների դեմ ուղղված դրամաշորթությամբ և սպառնալիքներով։ Ներգրավված է եղել բոլիվուդյան պրոդյուսերներ Ջավեդ Սիդիկի և Գուլշան Կումարի սպանությունների մեջ[46]։
2002 թվականի «Վճար ամեն ինչի համար» ֆիլմը և դրա շարունակությունը, որոնք թողարկվել են 2005 թվականին, ինչպես նաև «Փոխհրաձգություն Լոկանդվալում» (2007 թվական), «Մի անգամ Մումբայում» (2010 թվական) «Մի անգամ Մումբայում 2» (2013 թվական) ֆիլմերը հիմնականում նկարահանվել են «D-Company»-ի հովանու ներքո[47]։ «Կրակոցներ Վադալայում» (2013 թվական) ֆիլմը պատմում է Հնդկաստանում D-Company-ի և վերջինիս գործունեության մասին։ «Հասինա Պարկար» (2017 թվական) կենսագրական ֆիլմը պատմում է Դավուդ Իբրահիմի քրոջ՝ Հասինա Պարկարի մասին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Treasury Sanctions Two Indian Nationals and a Company Based in Pakistan for Ties to the South Asian Criminal Network ‘D Company’»։ www.treasury.gov (անգլերեն)։ Վերցված է 2017-09-08
- ↑ «DAWOOD IBRAHIM KASKAR | United Nations Security Council Subsidiary Organs»։ www.un.org (անգլերեն)։ Վերցված է 2017-09-08
- ↑ The name on the Mumbai street over terror attacks is Dawood Ibrahim. The Times. 13 July 2011
- ↑ «Dawood Ibrahim Kaskar»։ Forbes
- ↑ «Made outside India»։ The Economist։ Վերցված է 2017-12-20
- ↑ Kugelman Michael (2015)։ «Opinion | Fix the Link to Pakistan, Bond With India»։ The New York Times (անգլերեն)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2017-12-20
- ↑ Tran Mark (2008-12-02)։ «India names two most-wanted fugitives after Mumbai attacks»։ The Guardian (անգլերեն)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-12-20
- ↑ «Shaikh, Dawood Hasan»։ Interpol։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-12-ին։ Վերցված է 2012-12-30
- ↑ «3 students forced to end their 'Dawood hunt' after money runs out»։ First Post։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Dawood 4th 'most wanted' criminal on Forbes list». The Times of India. (29 April 2008). Retrieved 16 April 2012.
- ↑ «10 things to know about Dawood Ibrahim»։ Hindustan Times։ Վերցված է 2015-08-23(չաշխատող հղում)
- ↑ Swami, Praveen Mumbai's mafia wars(անգլ.) // Frontline : newspaper. — 1999. — Т. 16. — № 7.
- ↑ «'Dongri to Dubai,' the rise of Dawood Ibrahim»։ CNN-IBN։ 2012-06-25։ Վերցված է 2015-08-23
- ↑ Chandigarh, India — Main News. The Tribune. (31 December 2000). Retrieved 16 April 2012.
- ↑ 'ISI pressured Dawood to carry out Mumbai blasts'. Rediff.com (22 December 2002). Retrieved 16 April 2012.
- ↑ Robert Windrem (2006-07-11)։ «Possible al-Qaida link to India train attacks»։ MSNBC։ Վերցված է 2007-04-10
- ↑ 17,0 17,1 «Dawood Ibrahim is a global terrorist: US»։ Rediff.com։ 2003-10-17։ Վերցված է 2007-04-10
- ↑ «Bush administration imposes sanctions on India's most wanted criminals Dawood Ibrahim and sai bansod»։ IndiaDaily։ 2006-06-02։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-12-ին
- ↑ «Dubai extradites 10 Dawood aides»։ Rediff.com։ 2006-11-21։ Վերցված է 2007-04-10
- ↑ India Today Archived 1 December 2008 at the Wayback Machine.. Indiatoday.digitaltoday.in (28 November 2008). Retrieved 16 April 2012.
- ↑ Dnyanesh Jathar, Quaied Najmi (2003-02-02)։ «Vivo ipl schedule live»։ The Week։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-16-ին։ Վերցված է 2007-04-10
- ↑ «Nepal freezes assets of entities with Dawood, Al Qaeda links»։ Indistan News։ 1955-12-26։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-29-ին։ Վերցված է 2014-04-12
- ↑ «Dawood entered Indian dressing room in 1986, offered cars to players: Vengsarkar»։ The Times of India։ 2013-10-28։ Վերցված է 2014-04-12
- ↑ «The legend of Ram – a conversation with Ram Jethmalani»։ Algebra talks։ Algebra։ Վերցված է 2018-06-13
- ↑ «Ram Jethmalani, Sharad Pawar spar over Dawood Ibrahim»։ India Today։ 2015-07-04։ Վերցված է 2018-06-13
- ↑ «Sharad Pawar: Jethmalani’s proposal on Dawood Ibrahim was conditional»։ The Indian Express։ Վերցված է 2018-06-13
- ↑ «Dawood Ibrahim was in Pak till April 2013: IPL spot-fixing chargesheet»։ In.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-19-ին։ Վերցված է 2014-04-12
- ↑ Desk Web։ «Dawood Ibrahim chased out of Pakistan: PM’s special envoy»։ The Express Tribune։ Վերցված է 2014-04-12
- ↑ «Dawood Ibrahim was in Pak till April 2013: IPL spot-fixing chargesheet-CNN-IBN»։ IBNLive։ 2013-08-10։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-19-ին։ Վերցված է 2014-04-12
- ↑ «Dawood Ibrahim was here but we chased him out, may be in UAE now: Shahryar Khan»։ The Indian Express։ 2013-08-10։ Վերցված է 2014-04-12
- ↑ ET Bureau (2014-10-27)։ «ISI shifts underworld don Dawood Ibrahim to Pakistan-Afghanistan border - timesofindia-economictimes»։ Economictimes.indiatimes.com։ Վերցված է 2015-08-10
- ↑ 32,0 32,1 «Dawood Ibrahim is in Pakistan, Rajnath assures Lok Sabha»։ Indian Express։ 2015-05-11։ Վերցված է 2015-05-19
- ↑ «Dawood Ibrahim Whereabouts»։ IBN Live
- ↑ «Dawood in Pakistan, Will Get Him No Matter What: Rajnath Singh in Parliament»։ NDTV։ 2015-05-11։ Վերցված է 2015-05-19
- ↑ «Dawood in pakistan»։ Hindustan Times։ 2015-05-11։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-20-ին։ Վերցված է 2015-05-19
- ↑ «Rajnath says Dawood is in Pakistan»։ India Today։ 2015-05-11։ Վերցված է 2015-05-19
- ↑ «Dawood's wife confirms her husband is in Karachi - The Times of India»։ Timesofindia.indiatimes.com։ Times News Network։ 2015-08-22։ Վերցված է 2015-08-22
- ↑ «TIMES NOW tracks Dawood Ibrahim-News-Exclusives-TIMESNOW.tv - Latest Breaking News, Big News Stories, News Videos»։ Timesnow.tv։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-24-ին։ Վերցված է 2015-08-22
- ↑ «Dawood Ibrahim has nine residences in Pakistan, Delhi says»։ gulfnews.com։ Վերցված է 2015-08-24
- ↑ «Dawood Ibrahim is the 2nd richest gangster of all time»։ India Today։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Profile: India's fugitive gangster»։ BBC News։ 2006-09-12
- ↑ «Tale behind weddings of Dawood Ibrahim's children : Neighbours, News - India Today»։ Indiatoday.intoday.in։ Վերցված է 2015-08-10
- ↑ Dawood’s son Moin marries London girl in Karachi
- ↑ Unfair to deny passport for being Dawoods brother: Kaskar | Cities News,The Indian Express
- ↑ «It is official: Ahead of NSA meet, fresh photo and passport copy of Dawood Ibrahim confirm he's in Pakistan»։ Firstpost
- ↑ «10 Times Bollywood Actors Crossed Paths With The Underworld»։ ScoopWhoop (անգլերեն)։ 2015-08-11
- ↑ «Akshay to play dreaded don Dawood?» (անգլերեն)։ Emirates247։ 2011-03-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|