Դավիթ V

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ V
Վրաստանի թագավոր
Իշխանություն1154-1155
Թագադրում1154
Ծնվել է՝1113
ԾննդավայրՎրաստան
Մահացել է՝1155
ՔաղաքացիությունՎրաստան
ՏոհմԲագրատիոնիներ
ՀայրԴեմետրե I
ԵրեխաներDemna of Georgia?
Կրոնական հավատքներՎրաց ուղղափառ եկեղեցի

Դավիթ V, վրաց թագավոր, Բագրատունիների արքայատոհմից, հաջորդել է Դեմետրե I-ին 1154 կամ 1155 թվականին։ Մահացել է 1155 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթը եղել է Դեմետրե I-ի ավագ որդին։ Նա, վախենալով, որ հայրը կարող է կրտսեր որդուն՝ Գեորգի I-ին դարձնել գահի Ժառանգորդ, 1130 թվականին ապստամբում է և հորը հարկադրում հրաժարվել գահից։ Դավիթը թագավոր է դառնում 1154 կամ 1155 թվականին։ Հայ և վրաց պատմիչները Դավիթի կառավարման շրջանի և նրա խորհրդավոր մահվան հանգամանքների վերաբերյալ հստակ և փոխհամաձայնեցված տեղեկություններ չեն հաղորդում։ Ըստ հայ պատմիչ Վարդան Արևելցու` Դավիթը կառավարել է մեկ ամիս և սպանվել է իր իշխանների` Սմբատ և Իվանե Օրբելիների կողմից, որոնք գաղտնի համաձայնության էին եկել նրա կրտսեր եղբոր՝ Գեորգիի հետ։ Օրբելյանների տոհմի պատմության մասին գրող պատմիչը՝ Ստեփանոս Օրբելյանը, գրելով Վարդան Արևելցուց հետո, համառոտ պատմում է Դավիթի թագավորության մասին՝ նշելով, որ նա կառավարել է երկու տարի։ Նա հայտնում է նաև, որ Գեորգին երդվել է իր եղբորը՝ Դավիթին, որ ինքը կթագավորի այնքան ժամանակ, մինչև նրա տղան՝ Դեմնան, դառնա չափահաս։ Գեորգին հետո դրժել է իր երդումը։ Վրաց պատմիչները ասում են, որ Դավիթի կառավարումը տևել է վեց ամիս, բայց նրանք զգուշորեն խուսափում են նրա մահվան հետ կապված հանգամանքների մասին խոսելուց։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Bagrationi Dynasty