Դավիթ կազմողի խաչքար (Աստվածածին, Վաղարշապատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ կազմողի խաչքար
Դավիթ կազմողի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնական մասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Սկզբնական տեղադրությունԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնական մասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Ներկա տեղադրությունԱգուցված է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի ձախ կողմում։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԱնհայտ է թե ում է խաչքարը նվիրված։
ԽաչագործԽաչքագործ վարպետն է Դավիթ կազմող։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն անհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1472 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրՍուրբ Մարիամ Աստվածածին (Էջմիածին)
 Holy Mother of God Cathedral, Vagharshapat Վիքիպահեստում

Դավիթ կազմողի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնական մասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/15.3)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագուցված է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի ձախ կողմում[2]։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի հորիզոնական թևերի վերին մասում առկա է 2 տող վիմական արձանագրություն, որը փորագրված է ելնդատառ[2].

  1. ԹՎ[ԻՆ] ՋԻԱ (1472)
  2. ԴԱ[Ւ]ԻԹ ԿԱԶՄ[ՈՂ]

Համաձայն արձանագրության՝ խաչքարը կերտել է Դավիթ կազմողը՝ 1472 թվականին։

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Բարխուդարյանը 15-րդ դարի խաչքար կազմողների շարքում հիշատակում է ոմն Դավթի, որի` Արցախի իշխան Սասնայի համար կերտած ՋԼ. (1481) թվականը կրող խաչքարը կանգնեցված է Փառիսոսի (Ղալաքենդ) ավերակների մեջ[3][4]։ Ժամանակի և անվան համապատասխանությունը ենթադրել է տալիս, որ այդ խաչքարը գուցե միևնույն Դավիթ կազմողի աշխատանքներից է։
  • Հիշյալ ժամանակաշրջանում մի քանի Դավիթ կազմող է հիշատակվում[2]։
  • Ս. Սաղումյանը Դավիթ կազմողի ձեռակերտ խաչքարերից մի բեկոր գտել է Ավանի գերեզմանոցում, որին միայն «Ջ.» (1451) թվատառն է, որ կարող է ունենալ նաև տասնավոր և միավոր։ Նա հավելում է, որ Դավիթ կազմողի` ՋԻԱ. (1472) և ՋԻԵ. (1476) թվագրված խաչքարերը պահպանվում են Վաղարշապատում և Հավուց թառի վանքում[2][5][6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 2,2 2,3 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. Ս. Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, 1963 թվական, էջ 148
  4. Դիվան հայ վիմագրության, Պ. 5. Արցախ։ Կազմ.՝ Ս. Գ. Բարխուդարյան։ ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ։ Երևան, ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1982 թ., էջ 271, արձանագրություն 1055
  5. Ս. Սաղումյան, Փակագրությունը հայ վիմագրության մեջ, էջ 77։
  6. Հ․Լ․ Պետրոսյան, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008, էջ 203-205
  7. Կ. Մաթևոսյան, Հավուց թառի վանքը, էջ 58։