Դավիթ երեցի խաչքար (Մայր Աթոռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ երեցի խաչքար
Դավիթ երեցի խաչքար
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
ՏարածաշրջանՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում, ցայտաղբյուրի հարևանությամբ։
Սկզբնական տեղադրությունՆախկինում գտնվում էր Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից 4 կմ հյուսիսարևմտյան ուղղության վրա գտնվող «Գթաշեն» գյուղատեղիի գերեզմանոցում՝ ավերակ եկեղեցու ներսը։
Ներկա տեղադրությունՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում, ցայտաղբյուրի հարևանությամբ։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Սավլթանղուլին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուներն Սուլթանղուլի 5 զավակներն՝ Դավիթ երեցի գլխավորությամբ, և Ղալամի թոռը՝ Եղիշեն։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1569 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԷջմիածնի Մայր Տաճար
Քարտեզ
Քարտեզ
 Khatchkars in Etchmiadzin Վիքիպահեստում

Դավիթ երեցի խաչքար, գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում, ցայտաղբյուրի հարևանությամբ։ Հաշվառված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.23)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրամայրն ու Քրիստոսը ավետարանիչների հետ։

Մայր Աթոռի արևելյան կողմում, ցայտաղբյուրի հարևանությամբ։ Կանգնեցված է բազալտե պատվանդանին։ Նախկինում գտնվում էր Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից 4 կմ հյուսիսարևմտյան ուղղության վրա գտնվող «Գթաշեն» գյուղատեղիի գերեզմանոցում՝ ավերակ եկեղեցու ներսը, որտեղ էլ Բարուխուդարյանը գրի էր առել խաչքարի արձանագրության մի մասը[2]։

Պատկերաքանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևի քանդակ

Խաչքարն աչքի է ընկնում բարձրարվեստ քանդակներով, մասնավորապես եռանկյունաձև քիվի պատկերաքանդակում Աստվածածնին և մանուկ Քրիստոսին իր թևերի տակ է առել Հովհաննես ավետարանչին խորհրդանշող արծիվը։ Նրանց ոտքերի մոտ քանդակված են մնացած ավետարանիչների խորհրդանիշները։

Լուսնի քանդակ
  1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
  2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
  3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
  4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը

Քիվի աջ հատվածում քանդակված են արև և աստղ, իսկ ձախում` լուսին ու վիմագրում հիշվող տեր Դավիթը` ծնրադիր, ում էլ հավանաբար նվիրված է խաչքարը։ Արևնառհասարակ խորհրդանշում է Նոր, իսկ լուսինը` Հին կտակարանը։ Տիրամոր և Քրիստոսի ոտք երի տակ պատկերված է Ադամի գանգը (սովորաբար Ադամի գանգը պատկերվում է Գողգոթայի հետ համատեղ, որը ներկապատկերաքանդակում բացակայում է)։ Խաչքարի քանդակային հորինվածքում առանձնանում է նաև կենտրոնական խաչի ստորին ուղղաձիգ թևը երկու կողմից բռնած հրեշտակների պատկերումը[3]։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի ստորին մասին, շեշտված եռանկյունաձև քիվին, աջակողմյան նեղ նիստին և թիկունքին առկա են վիմական արձանագրություններ[2][4].

Արձանագրություն 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակային հորինվածքի հետ համակցված են տերունական չորս` ՏՐ (Տէր), ԱԾ (Աստուած), ՅՍ(Յիսուս), ՔՍ (Քրիստոս) ելնդագիր բառերը, իսկ քիվի ձախ անկյունում նույնպես ելնդագիր` ՏՐ ԴԱՎԻԹ։

Արձանագրություն 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդյակի երկու կողմերում․

  1. ԹՎ[ԻՆ] ՌԺԸ

Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցվել է 1569 թվականին։

Արձանագրություն 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի աջ կողմում՝ 12 տող վիմական արձանագրություն․

  1. ԴԱՒԻ
  2. Դ ԷՐԷՑ
  3. ԿԱՆԿԵ
  4. ՑԱՔ Խ
  5. ԱՉԵՐ
  6. Ս ԲԱՐԵ
  7. ԽԱՒՍ ՄԵ
  8. Զ ՀԱՒՐ
  9. ՄԵՐ ՍԱՒ
  10. ԼԴԱՆՂ
  11. ՈՒԼԻ
  12. Ն

Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրել է Դավիթն իր հոր՝ Սուլթանղուլի, հիշատակին։

Արձանագրություն 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի թիկունքի՝ 13 տող վիմական արձանագրություն[5]

  1. Ա̅Վ ՄԵՔ` ԴԱՒ
  2. ԻԹ ԷՐԷՑՍ, :Ե:(5)
  3. ՈՐԴԻՔՍ ՍԱՒԼԹԱՆ
  4. ՂՈՒԼԻՆ, ԵՂԻՇԻՆ` ԹՈՌ
  5. Ն ՂԱԼԱՄԻՆ, ՈՐ ԵՆՔ
  6. ԾՆՈՒՆԴ ՍԱՐՈՒ ԱՄԻՐ
  7. ՃԱՆԻՆ, ՈՐ ԲԱԶՈՒՄ ՋԱՆ
  8. ԻՒ ԵՒ ՀՆԱՐԻՒ ԲԵՐԵ[Ա]Լ ՍԱ
  9. ՐԴԱՀՆԱՅ ՊՌԻ ՍԱՐԻՆ
  10. ՋՈՒՐՆ Ի ԴԱՇՏՆ ԳԹԱՅ
  11. ՇԻՆՈՅ, ՇԻՆԵԱՑ :Բ: (2) ՋԱ
  12. ՂԱՑՆ ԵԹՈՂ ՀԱ[Յ]ՐԵՆ
  13. ԻՔ ԻՒՐ ԾՆԸՆԴՈՑ

Արձանագրությունը խոսք է գնում Սուլթանղուլի հինգ որդիների և Ղալամի թոռ Եղիշեի կողմից ջրաշինական աշխատանքների, մասնավորապես ջուր բերելու և ջրաղաց կառուցելու մասին։

Այլ տեղեկատվույթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գթաշեն» գյուղատեղիի գերեզմանոցից Մայր Աթոռ տեղափոխվել է Սուլթանղուլին նվիրված ևս մեկ խաչքար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ.
  3. Հ․Լ․ Պետրոսյան, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008, էջ 365
  4. Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  5. Ս․ Սաղումյան, Վիմագիր մասունքներ, էջ 109