Դավիթ արքա (հյուրանոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Դավիթ արքա
King David Hotel (back).jpg
Տեսակհյուրանոց
ԵրկիրFlag of Palestine.svg Պաղեստին
ՏեղագրությունԵրուսաղեմ
ԲԾՄ778 մետր
Հարկեր6
ՍեփականատերDan Hotels?
Հիմնադրված է1931
Բացված1931
Կոորդինատներ: 31°46′28.000000098402″ հս․ լ. 35°13′20.000000099204″ ավ. ե. / 31.77444444447177929° հս․. լ. 35.22222222224977628° ավ. ե. / 31.77444444447177929; 35.22222222224977628
Պաշտոնական կայք

Դավիթ արքա հյուրանոց (եբր.՝ מלון המלך דודMalon ha-Melekh David, արաբ․՝ فندق الملك داود‎‎), 5-աստղանի հյուրանոց Երուսաղեմում, The Leading Hotels of the World (Աշխարհի առաջատար հյուրանոցներ) կոնսորցիումի անդամ: Բացվել է 1931 թվականին: Շենքը կառուցվել է վարդագույն կրաքարով: Հիմնադրվել է եգիպտացի-հրեա բանկիր Էզրաս Մոսերիի կողմից: Գտնվում է Երուսաղեմի կենտրոնում՝ Դավիթ արքայի փողոցում, որտեղից բացվում է տեսարան Երուսաղեմի հին քաղաք և Սիոն լեռ:

Հյուրանոցը պատկանում և գործարկվում է «Dan Hotels» խմբի կողմից: Այն ավանդաբար դարձել է պետությունների ղեկավարների, բարձրաստիճան հյուրերի և այլ անձանց հյուրընկալելու վայր Երուսաղեմ կատարած այցելությունների ժամանակ: Հայտնի է նաև 1946 թվականի ահաբեկչական ռմբակոծության համար, որն իրականացրել է «Իրգուն» սիոնիստական ռազմական խմբավորումը, որի արդյունքում զոհվել է 91 մարդ:

Դավիթ արքա հյուրանոցը և լողավազանը (2012)

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական մանդատը Պաղեստինում[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին «Պաղեստին հյուրանոց» ՍՊԸ-ն Երուսաղեմի Ջուլիան ճանապարհին (այժմ՝ Դավիթ արքայի փողոց) ձեռք է բերել 4,5 հեկտար (18000 մ2) տարածք: Շինարարական ծախսերի կեսը հոգացել է եգիպտացի-հրեա հարուստ բանկիր և Եգիպտոսի ազգային բանկի տնօրեն Էզրա Մոսերին, շինարարական աշխատանքների մյուս 46%-ը` Կահիրեի այլ հարուստ հրեաներ: Մնացած 4 տոկոսը վճարել է Ազգային բանկը, որը 1934-1943 թվականներին ձեռք է բերել 693 բաժնետոմս:

Ստեղծման առաջին օրերից Դավիթ արքա հյուրանոցը հյուրընկալել է պետությունների ղեկավարների՝ Պարսկաստանի մայր թագուհուն, Եգիպտոսի թագուհի Նազլիին, Հորդանանի թագավոր Աբդուլլա I-ին, ինչպես նաև իրենց երկրներից աքսորված ղեկավարներ՝ Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ը, որը հրաժարվել էր գահից 1931 թվականին, Եթովպիայի կայսր Հայլե Սելասին, որին 1936 թվականին վտարել էին իտալացիները և Հունաստանի թագավոր Գեորգ II-ը, որը իր երկրի կառավարությունը ստեղծեց աքսորում՝ հյուրանոցում գտնվելու ժամանակահատվածում (1942 թվականի նացիստական օկուպացիայից հետո): Մանդատային Պաղեստինի ժամանակահատվածում հյուրանոցի հարավային թևը վերածվել էր բրիտանական վարչական և ռազմական շտաբի:

Դավիթ արքա հյուրանոցը ռմբակոծությունից հետո

1946 թվականի հուլիսի 22-ին հյուրանոցի հարավարևմտյան անկյունը հարձակման ժամանակ ռմբակոծվեց սիոնիստական Իրգուն ռազմական խմբավորման կողմից: 91 մարդ զոհվեց, 45-ը վիրավորվեց: Իրգունի կողմից ավելի վաղ ձեռնարկված փորձը ձախողվել էր , երբ Հագանան տեղեկացել էր այդ մասին և զգուշացրել բրիտանական իշխանություններին[1]:

Իսրայել[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականի մայիսի 4-ին, երբ բրիտանական դրոշը իջեցվեց բրիտանական մանդատի ավարտից հետո, շենքը դարձավ հրեական ամրոց: 1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմի ավարտին հյուրանոցը հայտնվել է «ոչ մեկի հող» կանաչ գծի վրա, որը բաժանեց Երուսաղեմը Իսրայելի և Հորդանանի տարածքի: 1958 թվականին հյուրանոցը ձեռք է բերել «Dan Hotels» հյուրանոցների ցանցը: 1960 թվականի «Ելք» ֆիլմի բազմաթիվ տեսարաններ նկարահանվել են հյուրանոցում: Երբ Արևելյան Երուսաղեմը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո անեքսիայի ենթարկվեց, հյուրանոցն ընդարձակվեց և երկու լրացուցիչ հարկ կառուցվեց:

Դավիթ արքա հյուրանոցը հյուրընկալել է շատ օտարերկրյա պետությունների ղեկավարների և դիվանագետների, որոնք այցելել են Իսրայել, այդ թվում՝ Գեորգ V-ին, Հորդանանի Հուսեյն I Իբն Թալալին, ԱՄՆ Նախագահներ Ռիչարդ Նիքսոնին, Ջերալդ Ֆորդին, Ջիմի Կարտերին, Բիլ Քլինթոնին, Ջորջ Բուշին, Բարաք Օբամային և Դոնալդ Թրամփին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին, Հարոլդ Վիլսոնին, Մարգարետ Թետչերինրը, Ջոն Մեյջորին և Թոնի Բլեերին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, Ուելսի իշխան Արքայազն Չարլզին, Էլիզաբեթ Թեյլորին, Ռիչարդ Դրեյֆուսին, Ռիչարդ Գիրին, Մադոննային, դոկտոր Հենրի Քիսինջերին[2] և Հիլարի Քլինթոնին[3]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցի դիզայնն իրականացրել է շվեյցարացի ճարտարապետ Էմիլ Ֆոխթը, իրական շինարարական աշխատանքները վերահսկել է երուսաղեմցի ճարտարապետ Բենջամին Չայկենի ղեկավարությամբ[4]: Ըստ Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր Ռութ Քարկի՝ Ֆոխթի մոտեցումը բնորոշ էր եվրոպացի ճարտարապետներին, որոնք Երուսաղեմում շենքեր կառուցելու հանձնարարություն էին ստացել, որոնք ներառում են «արևելյան ոճի գմբեթներ, կամարներ, տարատեսակ գունավոր քարեր, կրոնական սիմվոլներ և մակագրություններ ներքին հարդարանքների համար, որոնց խիստ սիմետրիկությունը դրանք անվերապահորեն դասում է եվրոպական շարքին[5]: Հանրային սենյակները նկարազարդել է Գ. Գ. Հավսմիդը, ասորական, խեթական, փյունիկյան և մահմեդական շենքերի մոտիվներով՝ առաջ քաշելու «աստվածաշնչյան» ոճը[6]: Հավսմիդը նշել է, որ իր նպատակն է եղել «հիշողության միջոցով վեր հանել հին սեմական ոճը Դավիթ արքայի փառահեղ ժամանակաշրջանի միջավայրը»[7]:

Ճաշարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցը ներառում է չորս ճաշարաններ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thurston Clarke, By Blood and Fire: the attack on the King David Hotel, G. P. Puttnam's Sons, New York, 1981, 0-399-12605-8, 978-0-399-12605-5
  2. Kissinger Henry (1982)։ Years of Upheaval։ Weidenfeld and Nicolson։ ISBN 0-316-28591-9 
  3. Hillary Rodham Clinton, Hard Choices (New York: Simon & Schuster, 2014). p. 482.
  4. Jerusalem and Its Environs: Quarters, Neighborhoods, Villages, 1800-1948, Ruth Kark, Michal Oren-Nordheim, Wayne State University Press, 2001, p. 184
  5. Jerusalem and Its Environs: Quarters, Neighborhoods, Villages, 1800-1948, Ruth Kark, Michal Oren-Nordheim, Wayne State University Press, 2001, p. 183
  6. David Kroyanker, Jerusalem Architecture, Vendome Press in association with the Jerusalem Institute for Israel Studies, 1994, p. 154
  7. Building the Cold War: Hilton International hotels and modern architecture, Annabel Jane Wharton, University of Chicago Press, 2001, p. 129
  8. «Dining: The royal treatment at La Regence»։ Վերցված է 20 November 2018 
  9. Maimon Rotem (20 June 2018)։ «The 20 Best Restaurants in Israel Right Now, According to Gault & Millau»։ Վերցված է 20 November 2018 – via Haaretz 
  10. Maimon Rotem (8 September 2016)։ «The 10 Best Kosher Restaurants in Israel»։ Վերցված է 20 November 2018 – via Haaretz 
  11. «A suite for King David»։ 12 June 2006։ Վերցված է 20 November 2018 
  12. https://fr.timesofisrael.com/les-saveurs-de-la-gastronomie-francaise-sinvitent-au-king-david-de-jerusalem/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]